Zbaxvacutyun@ ev gorcazrkutyun@ Hayastani Hanrapetutyunum / Զբաղվածությունը և գործազրկությունը Հայաստանի Հանրապետությունում

Zbaxvacutyun@ ev gorcazrkutyun@ Hayastani Hanrapetutyunum / Զբաղվածությունը և գործազրկությունը Հայաստանի Հանրապետությունում:
Նյութը `

1. Զբաղվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի տնտեսության մեջ վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած փոփոխություններն ուղեկցվել են բնակչության զբաղվածության բնագավառի տարբեր տեղաշարժերով: Զբաղվածության և աշխատանքային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները հանգում են հետևյալին.
 զբաղվածության բաշխումը փոխվել է այն ճյուղերի օգտին, որտեղ բարձր է գործարար ակտիվությունը՝ առևտուր, հասարակական սնունդ, միջնորդական, ֆինանսական գործունեություն: Արդյունաբերական զբաղվածությունը համապատասխանաբար տեղի է տվել,
 տնտեսատիպի փոփոխությունը, սեփականության զանգվածային մասնավորեցումը, քաղաքական իրողությունները, անկայուն տնտեսական իրավադաշտը, և ի վերջո, վարվող տնտեսական քաղաքականությունը ու այլ գործոններ, հարուցելով բազմաթիվ ձեռնարկությունների կանգառումները կամ խիստ թերբեռնված աշխատանքը, աշխատողների մեծ մասին մատնել են հարկադիր պարապուրդների և հանգեցրել ձևական զբաղվածությանն ու ցածր արտադրողական աշխատանքին,
 աշխատաշուկայի անհավասարակշռվածության հետևանքով անժխտելի փաստ է դարձել նաև վարձու աշխատանքի գերշահագործումը դրա տարբեր դրսևորումներով (աշխատանքային ժամանակի օրենսդրորեն սահմանվածից երկար տևողություն, աշխատանքի գերբարձր լարունություն աշխատուժի վերարտադրությունը չապահովող վաստակ, նորմերին չհամապատասխանող աշխատանքային պայմաններ և այլն),
 1992թ.-ից ստեղծված նոր ինստիտուտը՝ զբաղվածության պետական ծառայությունն իր տարածքային ստորաբաժանումներով, դեռևս ի զորու չէ լիարժեքորեն իրականացնել իրեն վերապահված ֆունկցիաները: Դրանք ոչ այնքան միջնորդ կազմակերպություններ են, որքան գործազրկության հաշվառման կենտրոններ են, որոնք աշխատանք փնտրող անձանց նկատմամբ նյութական և այլ պարտականություններից խուսափելով հաճախ չեն գրանցում չգործող ձեռնարկություններում ձևականորեն զբաղվածներին կամ ոչ լրիվ զբաղվածություն ունեցողներին,
 աշխատաշուկայի պայմաններին ու կանոններին աշխատուժի հարմարվելուն խանգարում է նաև տասնյակ տարիներով ձևավորված հոգեբանական ֆոնը և գործատուների հետ հարաբերություններում հավասար պահանջատիրական կեցվածքի բացակայությունը:
Անցումը շուկայական տնտեսատիպին, անշուշտ, ձերբազատել է մարդուն պետությունից չափազանց մեծ կախվածությունից և զբաղվածության արդյունավետ համակարգի ձևավորման նախադրյալներ են ստեղծվել:
Սակայն այդ նախադրյալները իրողություն դարձնելու համար պետք է ժամանակ և ամենակարևորը պետության, արհմիությունների գործատու-սեփականատերերի համատեղ ու նպատակամետ ջանքեր: «Շոկաբուժությամբ» անցումը շուկայական հարաբերություններին որքան որ խորքային կառուցվածքային տեղաշարժեր է հարուցում, նույնքան էլ պարտավորեցնում է վարել զբաղվածության ակտիվ քաղաքականություն: Մինչդեռ, աշխատանքի պետական կարգավորման միջոցառումները դեռևս համարժեք չեն ստեղծված իրավիճակին: Թույլ է կամ համարյա բացակայում է պետական վերահսկողությունը գործատուների ու վարձու աշխատողների միջև աշխատանքային կոլեկտիվ կամ անհատական պայմանագրային հարաբերությունների նկատմամբ: Ճնշված վիճակում է նաև եռակողմ (պետություն, գործատուներ, վարձու աշխատողներ) հասարակական գործընկերությունը:

2. Զբաղվածության քաղաքականությունը և գործազրկությունը
Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի Հանրապետությունում գործազրկության վերաբերյալ վիճագրական տվյալներ

Հայաստանի Հանրապետությունում զբաղվածությունը կարգավորվում է ՀՀ սահմանադրությամբ, բնակչության զբաղվածության մասին օրենքով, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով և օրենսդրական այլ ակտերով:
Ըստ ՀՀ բնակչության զբաղվածության մասին օրենքի (Հոդված 4)
1. Զբաղված են համարվում՝
ա) գործատուների մոտ վարձու աշխատանք կատարողները.
բ) վարձատրվող պաշտոններում ընտրված, նշանակված կամ հաստատված անձինք.
գ) աշխատանքով ինքնուրույնաբար իրենց ապահովող անձինք.
դ) զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք.
ե) ուսումնական հաստատություններում, մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման, որակավորման բարձրացման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում ընդգրկված աշխատանային տարիքի անձինք:
2. Աշխատանք փնտրող անձինք (Հոդված 5)
Աշխատանք փնտրող են համարվում 16 տարին լրացած այն աշխատունակ անձինք որոնք անկախ զբաղված լինելու հանգամանքից, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայությանը:
3. Չզբաղված անձինք (Հոդված 6)
Չզբաղված են համարվում աշխատանքային տարիքի այն աշխատունակ անձինք, որոնք զբաղված չեն սույն օրենքի 4 հոդվածով նախատեսված գործունեության որևէ տեսակով, ինչպես նաև՝
ա) տվյալ ժամանակաշրջանում աշխատելու ցանկություն չեն հայտնում (կամավոր չզբաղվածություն).
բ) ցանկություն ունեն աշխատելու և փնտրում են հարմար աշխատանք (հարկադիր չզբաղվածություն )
4. Գործազուրկներ (Հոդված 7)
Գործազուրկ են համարվում աշխատանքային տարիքի աշխատանք փնտրող աշխատունակ այն չզբաղված անձինք, որոնք չեն ստանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներ, ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, աշխատանքի տեղավորման նպատակով դիմել են զբաղվածության պետական ծառայություն և ստացել գործազուրկի կարգավիճակ:
Հայաստանի իշխանությունների կողմից վարվող զբաղվածության քաղաքականությունը մինչև վերջին ժամանակներս կարելի էր որակել գերազանցապես պասսիվ:
Պետության կողմից աշխատանքային պայմանագրերի կարգավորումը և գործատու-վարձու աշխատող հարաբերությունների վերահսկումը գրեթե գոյություն չունի: Իրավիճակը փոքր-ինչ մեղմացել է ընթացիկ տարում՝ կապված փոքր բիզնեսի աջակցման, ինքնազբաղվածների վարկային օժանդակության, հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու և այլ ծրագրերի իրականացման հետ:
Հաշվի առնելով, որ գործազրկության նպաստ ստանալու համար պահանջվում է ներկայացնել մի շարք փաստաթղթեր և դեռ ավելին՝ այդ նպաստները նշանակվում են 5-10 ամսով և շատ փոքր են, ակներև է, որ զբաղվածության պետական ծառայություններ դիմելու դրդապատճառները թույլ են և հետևաբար պաշտոնական վիճակագրությունն ի զորու է արտացոլելու աշխատանքի շուկայի իրական վիճակի միայն աղոտ պատկերը: Չնայած այս ամենի՝ ուրվագծվում են որոշակի կարևոր միտումներ:
ՀՀ-ում գրանցված գործազրկությունը բնութագրող տվյալները ըստ տարածաշրջանների ցույց են տալիս, որ 1997թ.-ին գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է երկրաշարժի գոտում՝ Շիրակի (24,8%) և Լոռիի (13,4%) մարզերում, ինչպես նաև հանրապետության հարավում (Սյունիքի մարզ՝ 16,2%): Գրանցված գործազրկության մակարդակը Երևանում եղել է 11,1%, այն դեպքում, երբ ողջ տնտեսության միջինը կազմել է 10,8%:
Գործազուրկների կազմում խիստ բարձր է կանանց տեսակարար կշիռը՝ մոտ 70%: Գործազուրկների 56% ունի միջնակարգ կրթություն և կեսից ավելին 31-50 տարեկան է:
Գործազրկության շարժը պետք է դիտարկվի թաքնված գործազրկության շարժի հետ փոխկապված:
Ըստ ԱՄԿ-ի 1966թ.-ի բանաձևի՝ որպես գործազրկության տարատեսակ, հանձնարարվում է զանազանել նաև տեսանելի և անտեսանելի թերզբաղվածությունը՝ կապված ցածր եկամուտների ու արտադրողականության, որակավորմանն ու փորձին քիչ համապատասխանող զբաղվածության հետ: Ինչևէ, այդ հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ թաքնված գործազրկությամբ ընդգրկված են եղել հետազոտված ձեռնարկություններում աշխատողների մոտ 32%: Գործազրկության իրական մակարդակը գնահատվել է 25-28%-ի չափով:
Անհավասարակշռությունն աշխատանքի շուկայում դրսևորվել է նաև հայտագրված մեկ աշխատատեղի հավակնորդների մեծ թվի մեջ: Հավակնորդների թվաքանակի և թափուր աշխատատեղերի հարաբերակցությունը, օրինակ՝ 1992թ.-ին մեկ տեղի հաշվով կազմել է 18 մարդ, 1996թ.-ին՝ 179, 1997թ.-ին՝ 336 և 1998թ.-ի առաջին կիսամյակում՝ 246 մարդ: Զբաղվածության պետական ծառայությունների օգնությամբ 1997թ. աշխատանքի է տեղավորվել 4091 մարդ: Ակներև է, որ ներկա տնտեսական իրավիճակում զբաղվածության ծառայությունների կարևորությունը երևի թե պայմանավորված է ոչ այնքան նպաստ նշանակելով կամ աշխատանքի տեղավորելով, որքան աշխատանքի փնտրտուքն ակտիվացնելով: Մինչդեռ, հենց վերամասնագիտական ուսուցման ու հոգեբանական օգնության ֆունկցիաները դեռևս բավարար չեն իրականացվում: Մասնագիտական վերապատրաստման դասընթացներում 1997թ.-ին ընդգրկված է եղել միայն 111 մարդ: Թերևս այդ է հիմնական պատճառը, որ զբաղվածության պետական ծառայությունները երկուստեք նախընտրում են շրջանցել թե՛ աշխատանք փնտրողները, թե՛ գործատուները: Թեև զբաղվածության բնագավառում պետության քաղաքականությունը հայտարարագրվել է ու հանգեցվել հիմնական ինստիտուցիոնալ բարեփոխումների, հատկապես օրենսդրական ազատական դաշտի ստեղծմանը, այդուհանդերձ հապաղումներն այստեղ ևս ակնհայտ են: Օրինակ՝ երկար ժամանակ բացակայում էր նաև աշխատանքի տեղավորման մասնավոր բիզնեսի զարգացման օրենսդրական դաշտը:
Չնայած այն բանին, որ զբաղվածության կենտրոններն օրենսդրորեն իրավասու են կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների որոշումները, սակայն դեռևս մշակված չեն դրանք զսպող մեխանիզմները: Դա տեղիք է տալիս գործատուների կամայական ու անօրինական գործողությունների, աշխատանքային նույնիսկ սուղ ձևակերպված իրավահարաբերությունների խախտումների, վարձու աշխատողների շահերի համատարած ոտնահարման: Դրա հետ մեկտեղ, բացակայում են աշխատանքի պետական տեսչությունները և աշխատանքային հարաբերությունների պետական հսկողությունը:

Հիմնական ցուցանիշների վերլուծությունը 1996-98թթ. համար

Ըստ Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության տվյալների՝ 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում զբաղվածների թիվը կազմել է 1.334.600 մարդ, այդ թվում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությւոններում՝ շուրջ 550.000 մարդ: 1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործազուրկների թիվը կազմել է 133.779 մարդ, որոնց մեծ մասը կանայք են (69,4%):
1996թ., 1997թ., 1998թ. աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ հանրապետությունում զբաղվածության հիմնահարցերն ավելի են սրվել:
1998թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում զբաղվածների թիվը 1997թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 8%-ով: Գործազուրկների թիվը 1997թ.-ին 1996թ.-ի համեմատությամբ աճել է 9,4%-ով: Գործազրկության մակարդակը 1998թ.-ին կազմել է 8,7%:
Զբաղվածության հիմնահարցերը սուր են դրսևորվում հատկապես քաղաքային բնակավայրերում, իսկ առանձնապես աղետի գոտու քաղաքներում:
Նկատելի է դառնում նաև գյուղային բնակավայրերում ապրող անձանց շրջանում չզբաղվածների թվի աճը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 1998թ. այն ավելացել է 1.2 կետով:

Զբաղվածության ոլորտի հիմնական ցուցանիշները
1996-98թթ. համար
1996թ. 1997թ. 1998թ.
1 2 3 4 5
01. Զբաղվածների թիվը, որից 1.430.000 1.399.000 1.334.600
01.1 Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում աշխատողների թիվը 583.500 553.300 550.000
02. Գործազրկության մակարդակը 9,9% 11,1% 8,9%
03. Գործազուրկների թիվը, որից 159.254 174.372 133.779
03.1 Կանայք 115.808 124.680 92.847
03.2 Բարձրագույն կրթություն ունեցողներ 18.709 21.629 16.351
03.3 Միջնակարգ-մասնագիտական կրթություն ունեցողներ 36.172 39.345 31.751
03.4 Միջնակարգ և թերի միջնակարգ կրթություն ունեցողներ 104.293 113.398 85.677
03.5 Մինչև 18 տարեկաններ 6.139 4.840 2.347
03.6 18-ից 50 տարեկաններ 139.492 153.659 119.807
03.7 50-ից բարձր տարիքի 13.623 15.873 94.587
03.8 Աշխատանքից սեփական ցանկությամբ ազատվածներ 18.259 122.793 94.587
03.9 Գործատուների լուծարման, վերակազմավորման, աշխատատեղերի կրճատման հետևանքով ազատվածներ 11.200 37.901 28.102
03.10 Երկարատև ընդմիջումից հետո աշխատանքային գործունեությունը վերսկսել ցանկացողներ 90.575 122.291 86.464
03.11 Առաջին անգամ աշխատանք փնտրողներ 38.335 12.208 9.789
03.12 Աշխատանքային կարգապահությունը խախտելու պատճառով ազատվածներ 639 1.470 1.301
03.13 Քաղաքային բնակավայրում ապրողներ 150.184 165.290 126.286
03.14 Երևան քաղաքում բնակվողներ 49.265 54.048 34.783
04. Աշխատանքի տեղավորվածների թիվը աշխատանքի և զբաղվածության մարմինների միջոցով 4.729 4.091 5.379

Հիմնական ցուցանիշների վերլուծությունը 1999թ. համար

1999թ. դեկտեմբերի վերջին աշխատանքի և զբաղվածության հարապետական ծառայությունում հաշվառման են կանգնել 200,3 հազ. չզբաղված քաղաքացիներ, որոնց 87,4%-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ: Վերջիններիս թվաքանակը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 0,6%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ 30,8%-ով:
1999թ. տարեսկզբից գործազուրկի կարգավիճակ է ստացել 81,0 հազ. մարդ, այդ թվում 3,9 հազարը՝ դեկտեմբերին, հաշվառումից հանվել է 39,9 հազար մարդ, այդ թվում 26,8%-ը՝ աշխատանքի տեղավորման պատճառով, 0,3%-ը՝ վաղաժամկետ կեսաթոշակի ձևակերպման հետ կապված, մնացածը՝ այլ պատճառներով:

Աշխատուժը ըստ հանրապետության մարզերի 1999թ. դեկտեմբերին

N Աշխատանք փնտրող քաղաքացիների
թվաքանակը նրանցից՝ գործազուրկներ
ընդամենը
հազար մարդ %-ներով նախորդ տարվա նկատմամբ ընդամենը այդ թվում՝ կանայք %-ով նախորդ տարվա նկատմամբ
ընդամենը այդ թվում՝ կանայք
1. Ընդամենը,
այդ թվում 202,2 135,9 175,0 112,7 130,8 121,4
2. Արագածոտն 3,1 119,2 2,2 1,4 122,2 107,7
3. Արարատ 9,8 122,5 7,5 4,9 115,4 108,9
4. Արմավիր 15,6 162,5 12,6 7,1 153,7 139,2
5. Գեղարքունիք 12,3 138,2 9,0 5,1 128,6 121,4
6. Լոռի 28,4 126,8 25,7 16,9 123,0 113,4
7. Կոտայք 18,6 143,1 14,7 9,2 132,4 122,7
8. Շիրակ 35,4 122,5 32,2 22,7 116,2 110,2
9. Սյունիք 15,5 118,3 13,6 8,3 119,3 115,3
10. Վայոց Ձոր 2,4 114,3 2,0 1,4 111,1 116,7
11. Տավուշ 6,1 124,5 5,3 3,2 117,8 114,3
12. Երևան 55,0 155,8 50,2 32,5 152,6 138,3

Գործազուրկ բնակչության 95,0%-ը կենտրոնացված է քաղաքային բնակավայրերում, նրանցից 28,7%-ը՝ Երևան, 16,7%-ը՝ Գյումրի և 8,8%-ը Վանաձոր քաղաքներում: Կանայք կազմում են պաշտոնապես գրանցված գործազուրկների 64,4%-ը: Վերջիններիս տեսակարար կշիռը գործազուրկների ընդհանուր թվաքանակում ունի նվազման միտում և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 5,0%-ային կետով:

Գործազուրկների տարիքային և կրթական կազմի վերաբերյալ տվյալներն ըստ սեռի 1999թ. դեկտեմբերի դրությամբ

Գործազուրկների թվաքանակը,
%-ով ընդհանուրի նկատմամբ
ընդամենը կանայք
Ընդամենը գործազուրկներ՝
այդ թվում տարեկան 100 100
մինչև 18 1,3 1,2
18-22 7,9 8,1
22-30 21,9 21,9
30-50 60,0 61,3
50-ից բարձր 8,9 7,5
կրթությամբ՝
բարձրագույն
11,5
11,2
միջն.-մասնագիտական 23,0 22,9
ընդհանուր միջնակարգ 58,4 59,9
թերի միջնակարգ 7,1 6,0

1999թ. տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 10.702 մարդ, այդ թվում 91,1%-ը՝ գործազուրկներ:
1999թ. դեկտեմբերին աշխատանքի տեղավորված գործազուրկների 6,3%-ի գործազրկության տևողությունը կազմել է 1-3 ամիս, 8,5%-ինը՝ 3-6 ամիս, 16,8%-ինը՝ 6-12 ամիս, 68,5%-ինը՝ 12 ամիս և ավելի, իսկ աշխատանքի տեղավորման միջին տևողությունը (գործազուրկի կարգավիճակ ստանալու պահից մինչև աշխատանքի տեղավորման պահը) կազմել է 14,3 ամիս: Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունների միջնորդությամբ աշխատանք փնտրող քաղաքացիների աշխատանքի տեղավորման ցածր արդյունավետության մասին է վկայում այն փաստը, որ 1999թ. դեկտեմբերին մեկ թափուր աշխատատեղի ծանրաբեռնվածությունը կազմել է 253 զբաղված մարդ:
Թափուր աշխատատեղերի ծանրաբեռնվածության դինամիկան
1999թ.-ին ըստ ամիսների

Ամիսներ Աշխատուժի նկատմամբ պաշտոնապես ներկայացրած պահանջարկը,
մարդ Չզբաղված քաղաքացիների թվաքանակը
մեկ թափուր աշխատատեղի հաշվով
մարդ %-ներով
նախորդ ամսվա նկատմամբ նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ
Հունվար 624 224 92,1 17,5
Փետրվար 834 201 82,4 41,0
Մարտ 882 204 101,5 65,0
Ապրիլ 716 261 127,9 82,6
Մայիս 599 323 123,8 88,7
Հունիս 881 220 68,1 83,7
Հուլիս 742 264 120,0 97,4
Օգոստոս 949 206 78,0 107,9
Սեպտեմբեր 909 215 104,4 78,5
Հոկտեմբեր 806 245 114,0 100,0
Նոյեմբեր 812 245 100,0 100,0
Դեկտեմբեր 792 253 103,3 95,8

Աշխատանքի շուկայում աշխատուժի առաջարկի և պահանջարկի միջև գոյություն ունի անհամապատասխանություն, չնայած դրան նկատվում է գործազրկության միջին տևողության նվազման թույլ միտում: 1999թ. դեկտեմբերին այն կազմել է 13,3 ամիս, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ՝ նվազել է 0,8 ամսով:
Նպաստառու գործազուրկների թվաքանակը 1999թ. դեկտեմբերին հանրապետությունում կազմել է 30,5 հազար մարդ. իսկ գործազրկության նպաստի միջին չափը՝ 3.091 դրամ: Գործազրկության մակարդակը, հաշվարկած որպես զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների և տնտեսապես ակտիվ բնակչության (զբաղվածներ և գործազուրկներ) հարաբերակցություն, 1999թ. դեկտեմբերին կազմել է 11,6% և նախորդ ամսվա նկատմամբ՝ աճել է 0,1%-ային կետով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ աճել է 2,7%-ային կետով:

Բնակչության տնտեսական ակտիվությունը բնութագրող ցուցանիշները
ըստ մարզերի

Ընդամենը
ՀՀ-ում Բնակչության տնտեսական ակտիվության մակարդակը Չզբաղվածության մակարդակը Գործազրկության մակարդակը
1999թ. 1998թ. 1999թ. 1998թ. 1999թ. 1998թ.
Արագածոտն 65,9 65,6 88,9 90,6 11,1 9,4
Արարատ 80,1 80,7 97,5 97,9 2,5 2,1
Արմավիր 75,3 76,3 94,5 94,8 5,5 5,2
Գեղարքունիք 71,2 70,8 92,7 93,6 7,3 6,4
Լոռի 75,0 75,4 83,0 85,0 17,0 15,0
Կոտայք 67,4 67,5 89,2 90,7 10,8 9,3
Շիրակ 64,6 64,0 77,4 78,9 22,6 21,1
Սյունիք 66,7 65,8 80,1 83,1 19,9 16,9
Վայոց Ձոր 72,8 73,6 94,3 94,9 5,7 5,1
Տավուշ 76,0 75,5 92,6 93,2 7,4 6,8
Երևան 57,5 56,7 89,6 91,9 10,4 8,1

Գործազրկության մակարդակը 1999թ. հունվար-դեկտեմբերին քաղաքային բնակավայրերում կազմել է 18,1% և 1996-99թթ. տատանվել է 15,3%-ից մինչև 18,1%-ի սահմաններում: Տեղեկատվական հիմնական աղբյուրը հանդիսանում է Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունը: «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործազուրկ են համարվում 16 և բարձրտարիքի այն քաղաքացիները, ովքեր չունեն աշխատանք, դիմել են զբաղվածության հանրապետական ծառայություն՝ աշխատանք ստանալու նպատակով և ունեն առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ: Այս դեպքում, ովքեր չունեն աշխատանք, փնտրում են և պատրաստ են անցնելու աշխատանքի, դուրս են մնում գործազուրկների խմբից, որովհետև կամ իրենց տարիքով դուրս են մնում աշխատունակ տարիքից, կամ չունեն աշխատանքային ստաժ:
Իրականացված աշխատուժի ընտրանքային հետազոտությունները, որոնց հիմքում դրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջադրվող մեթոդաբանությունը, համաձայն որի ցանկացած քաղաքացի, անկախ տարիքից, աշխատանքային փորձից և աշխատանք փնտրելու եղանակից համարվում է գործազուրկ, վկայում են որ գործազուրկների մեծ մասը չի գրանցվում զբաղվածության ծառայություններում, այլ նախընտրում է նախընտրում է աշխատանք ստանալ ծանոթների և բարեկամների միջոցով և դուրս է մնում հաշվառումից:
Վերոնշյալի վառ վկայությունն է 1996թ. նոյեմբերին և 1997թ. դեկտեմբերին իրականացված աշխատուժի ընտրանքային հետազոտությունները քաղաքային բնակավայրերի, համապատասխանաբար 1200 և 5000 տնային տնտեսություններում, որոնց արդյունքներով գործազրկության իրական մակարդակը կազմել է 1996թ.-ին 29,1%, իսկ 1997թ.՝ 36,4%:
Տնտեսապես ակտիվ բնակչության միջին տարեկան թվաքանակը 1999թ.-ին հանրապետությունում կազմել է 1.484,3 հազար մարդ, որոնց 88,9%-ը զբաղված է տնտեսության մեջ, իսկ 11,1%-ը կայուն կերպով չի ունեցել աշխատանք, գրանցվել է 22 աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայությունում և ստացել գործազուրկի կարգավիճակ:

Leave a Reply