Անվճար ռեֆերատ : Usanoxuhineri sharjoxakan koordinacianeri zargacumy fizikakan dastiarakutyan usumnakan gorcyntacum / Ուսանողուհիների շարժողական կոորդինացիաների զարգացումը ֆիզիկական դաստիարակության ուսումնական գործընթացում:

Անվճար ռեֆերատ : Usanoxuhineri sharjoxakan koordinacianeri zargacumy fizikakan dastiarakutyan usumnakan gorcyntacum / Ուսանողուհիների շարժողական կոորդինացիաների զարգացումը ֆիզիկական դաստիարակության ուսումնական գործընթացում:

Գլխավոր բառերը` ուսանողուհիների ֆիզիկական դաստիարակություն, շարժողական կոորդինացիաներպարապմունքների նախապատրաստական մաս:

Շարժողական կոորդինացիաները հանդիսանում են շարժողական գործունեության կարևոր որակական կողմը, որն արտացոլում է ֆիզիկական պատրաստվածության մակարդակը: Դրանց նպատակաուղղված ձևավորումը թույլ է տալիս լուծել մարդու ֆիզիկական, գեղագիտական, մտավոր կատարելագործման մի ամբողջ շարք խնդիրներ:
Գիտնականներն ու մասնագետները հատուկ ուշադրություն են դարձնում մարդու առողջության համար ֆիզիկական զարգացման և շարժողական պատրաստվածության առանձին կողմերի ներդաշնակության կարևորության վրա: Եվ այնուամենայնիվ, այդ փաստի ընդունումը շատ ավելի հաճախ հեռանում է պրակտիկայից: Ոչ ֆիզկուլտուրային բուհերում ֆիզիկական դաստիարակության գործընթացի օպտիմալացմանը վերաբերող մեթոդական խորհուրդների ճնշող մեծամասնությունը ուղղված է պարապողների դիմացկունության, ուժի և արագաշարժության կատարելագործմանը: Իսկ բուհում ֆիզիկական դաստիարակության գործընթացում շարժողական կոորդինացիաների զարգացմանը ¥որը հանդիսանում է շարժողական պարտաստականության առավել էական տարրերից մեկը¤ անբավարար ուշադրություն է հատկացվում;
Բժշկական բուհերի յուրահատկությունը հանդիսանում է կանացի սեռի գերակշռությունը: Աղջիկների միակ ցանկությունն է` լինել առողջ և գեղեցիկ: Բայց չէ՞ որ առողջությունն ու գեղեցկությունը միշտ չէ, որ հանդիսանում են բնոսւթյան պարգև: Այսպես, առողջության ամրապնդումը հնարավոր չէ պատկերացնել առանց ներքին օրգանների ակտիվացմանը և հենաշարժիչ ապարատի զարգացմանն ուղղված շարժումների կիրառման, իսկ գեղեցկությունը կայանում է ոչ միայն մարմնի արտաքին ձևերի կատարելության, այլ նաև պահանջում է շարժումների բարձր կոորդինացիա, ճկունություն և վեհասքանչություն:
Թվում է, թե աղջիկների ֆիզիկական դաստիարակության մեջ կոոդինացիոն պատրաստության կարևորությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Սակայն բավարար չէ այն ժամանակը, որը բուհերի ուսումնական ծրագերում հատկացվում է շաժողական-կոորդինացիոն հատկությունների զարգացմանը:
Հետազոտության նպատակն է` բուժական ձեռնամարտի միջոցների և մեթոդների հիման վրա ֆիզիկական դաստիարակության գործընթացում ուսանողուհիների շարժողական կոորդինացիաների զարգացման մեթոդիկայի մշակումն ու արդյունավետության ստուգումը:
Հենվելով 1-ին կուրսի ուսանողուհիների շրջանում անցկացված էլեկտրոնային հարցման, ելնելով պետական բուհական ծրագրից և եղած նյութական բազայից, հետազոտվել է ուսանողուհիների ֆիզիկական դաստիարակության գործընթացում ձեռնամարտի տարրերի կիրառման հնարավորությունը և դրանց ազդեցությունը շարժողական կոորդինացիաների ազրգացման մակարդակի վրա:
Առաջադրված նպատակների իրականացման համար կատարվել է մանկավարժականն փորձարկում, որին մասնակցել են ինֆորմատիկայի և տնտեսագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհիներ: Կազմակերպվեցին փորձնական ¥ՓԽ¤ և ստուգիչ ¥ՍԽ¤ խմբեր` 20-ական մարդուց բաղկացած, որոնք 9 ամսվա ընթացքում պարապում էին միևնույն մասնագետի ղեկավարությամբ:
Վերլուծելով ձեռնամարտի պարապմունքների բովանդակությունը`կատարվել են հետևյալ շարժողական կոորդինացիաները, որոնք բնորոշ են շարժողական գործունեության տվյալ տեսակին.
– ճկունությունը. ծանոթ շարժումները կատարվում են նոր, սովորողների համար անսովոր պայմաններում, ձևավորվում են հանգոււյցներ, պարային համակցություններ, տեղի է ունենում խմբի անդամների, զույգերի փոխազդեցություն` տարբեր ուղղություններով տեղափոխման ժամանակ և այլնԱյդպիսով, գործընթացի մասնակիցների կողմից շարժողական կոորդինացիաների որակյալ իօրականացումը ենթադրում է տվյալ շարժողական-կոորդինացիոն որակի այնպիսի դրսևորումներ, ինչպես շարժումների տարբեր պարամետրերի տարբերակման ընդունակությունը, տարածության մեջ կողմնորոշումը, շարժումների վերակառուցումը, շարժումների միացումը, հարմարումը փոփոխվող իրադրությանը և անսովոր խնդրի առաջադրմանը, մկանների ռացիոնալ թուլացմանը.
– հավասարակշռությունը. շրջապտույտներ տեղում և շարժումների ժամանակ, ցակտային վարժություններ, որոնք հանդիսանում են ձեռնամարտի անկապտելի բաղադրիչներից, ինչը հատուկ պահանջներ է ներկայացնում մարմնի դիմացկունությանը.
– ճշգրտությունը. ձեռնամարտի շարժումները ունեն իրենց տեխնիկան, որը որոշակի իմաստային բեռ է կրում: Առանց շարժման հստակ, ստուգված պարամետրերի չի կարելի տեխնիկապես ճիշտ կառուցել վարժությունը.
– ճկունությունը և շարժունությունը. պարապմունքներն անպայման ներառում են մկանային խմբերի ձգման վարժություններ, որոնք մասնակցում են հիմնական աշխատանքին` խոնարհումներ, պտտական շարժումներ, թափահարումներ և այլն:
Նախքան փորձի սկիզբը որոշվել է պարապողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը և անցկացվել հետևյալ շարժողական կոորդինացիաների, դրանց տարատեսակությունների և արտահայտությունների թեստավորում. ամբողջական շարժումների կոորդինացիոն ընդունակությունների, ստատիկ և դինամիկ հավասարակշռության, շարժումների համաձայնեցման և մկանային ջանքերի տարբերակման, շարժումների ճկունության, ռիթմիկության, առաձգականության: ՓԽ-ի և ՍԽ-ի սկզբնական տվյալները էական տարբերություններ չունեին, ինչը վկայում է բոլոր պարապողների պատրաստվածության մոտավորապես նույն մակարդակի մասին:¥p>0,05¤:
ՍԽ-ում ուսումնամարզական պարապմունքներն անցկացվում էին «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի գծով բուհերի համար թույլատրված ծրագրի հիման վրա: ՓԽ-ում նախապատրաստական մասն անց էր կացվում ձեռնամարտի կանոններին համապատռասխան:վարժություններն ընտրվում էին` հաշվի առնելով պարամպունքի հիմնական մասում իրականացվող գործունեության տեսքկը: Այդպիսով` աշխատանքի պատրաստվեցին անհրաժեշտ մկանային խմբերը, իսկ ծանոթ շարժումների կատարման ոչ ավանդական ձևը նպաստեց շարժողական կոորդինացիաների զարգացմանը, բեռնվածության հուզական ընկալմանը և որպես հետևանք` պարամպունքների հանդեպ հետաքրքրության բարձրացում:

Ուսանողների ֆիզիկական դաստիարակության` առողջությունը պահպանող տեխնոլոգիան` թեքվանդոյի միջոցների օգտագործման հիման վրա

Հայտնի է, որ մարդու առողջության հիմնական որոշիչ գործոններից մեկը հանդիսանում է նրա շարժողական ակտիվությունը: Դրա հետ մեկտեղ ամենուրեք դիտվում է շարժողական ակտիվության իջեցում, և նրա ամենակտրուկ անկոմը տեղի է ունենում 15-25 տարեկան հասակում:
Հետազոտության արդյունքների վերլուծությունը թույլ տվեց եզրակացություն անել բուհերի ուսանողների ֆիզիկական դաստիարակության մոդեռնացման հնարավորության մասին` ծրագրում առողջարար ուղղվածության թեքվանդոյի որոշ միջոցների ներմուծմանհիման վրա: Այդպիսի նորամուծությունը ոչ միայն էապես կմեծացնի շարժողական ակտիվությունը, այլ նաև արդյունավետ ազդեցություն կգործի առողջությունը պահպանող ֆիզկուլտուրային գործողություններն ուսանողների պատրաստականության, ֆիզիկական և հոգեկան առողջության, ֆիզիկական հատկությունների և շարժողա-կոորդինմացիոն ընդունակություների վրա:
Թեքվանդոյի պարապմունքների անցկացման մեթոդիկան նախատեսում է անհատական, ուսանողի ֆունկցիոնալ վիճակից կախված և տարբերակված մոտեցումներ` բեռնվածության նորմավորման, շարժողական գործողությունների ուսուցման մեջ, կողմնորոշված է տարիքային նորմերից հետ մնացող` ուսանողների ֆիզիկական զարգացման և ֆիզիկական պատրաստականության անհատական ցուցանիշների ուղղմանը, հիմնված է համատեղ ¥մանկավարժ-ուսանող, ուսանող-ուսանող¤ նախագծահետազոտական աշխատանքի վրա:
Կառավարման` առողջությունը պահպանող համակարգը, որը ներառում է ուսանողների օրգանիզմի զարգացման փորձագիտական գնահատականը, թույլ է տալիս իրականացնել ուսանողների վերականգնում` հոգեբանամանկավարժական ազդեցության միջոցներով և ուսանողների ֆիզիկականն առողջության տրված նորմերի ելակետային անհատական տվյալները:
Փորձնական աշխատանքին մասնակցել են 1-2 կուրսերի 120 ուսանողներ` մեկ ուսումնական տարվա ընթացքում: Փորձարարական աշխատանքի մասնակցած ուսանողները առողջական վիճակով դասվեցին հիմնական ¥72 մարդ¤ և նախապատրաստական ¥48 մարդ¤ բուժական խմբերին: Ստուգիչ խմբերում ¥ՍԽ¤ ուսանողները պարապում էին «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի օրինակելի ծրագրով, իսկ փորձնական խմբերում` «Առողջարար ուղղվածությամբ թեքվանդո» էլեկտիվ դասընթացի ծրագրով:
Անձնային կոնֆլիկտները լինում են միջմշակութային, խմբային,ներխմբային, անհաըական, ներանձնային:

Leave a Reply