Sufizmi Pilisopayutyun@ / Սուֆիզմի փիլիսոփայությունը

Sufizmi Pilisopayutyun@ / Սուֆիզմի փիլիսոփայությունը :
Նյութը `

Ներածություն

Սուֆիզմն իրենից ներկայացնում է առեղծվածային, կրոնա-փիլիսոփայական աշխարհայացք իսլամում, որի ներկայացուցիչները համարում են, որ սեփական հոգեբանակն փորձի միջոցով մարդու անմիջական հոգեկան հաղորդակցությունը աստվածայինի հետ: սուֆիզմն իր ժամանակի միակ առեղծվածայի աշխարհայացքը չէր, այսպիսի ուղղություններ առաջել էին նաև բուդդայականության, ինդուիզմի, քրիստոնեության մեջ:

Սուֆիզմի հիմնական փիլիսոփայությունը և Իբն ալ’Արաբիի կյանքն ու գործունեությունը
Իբն ալ’ Արաբին/1165-1240թթ./ մուսուլմանական միջնադարի հռչակավոր փիլիսոփա-միստիցիմի ներկայացուցիչ, մտածողներից մեկն է, որն իր կողմնակիցների կողմից ստացել է «Մեծն ուսուցիչ» /աշ-շայխ ալ ակբար/ ու «Պլատոնի որդի» կոչումը: Նա ծնվել է անդալուսական Մուրսիա քաղաքում, սակայն ծագումով մի հին ու ազդեցիկ տոհմից էր: Նրա հայրը հաջողակ չինովնիկ էր սկզբում Մուսիայում, այնուհետև Սևիլյեյում, որտեղ բնակություն հաստատեց նրանց ընտանիքը, երբ նա դեռ 8 տարեկան էր: Այս քաղաքում նա ստացավ մուսուլմանական ավանդական կրթություն: Նրա ուսուցիչներից հայտնի են իբն Զարկուն ալ Անսարիին, Աբու լ’ Վալիդին և այլոց: Սուֆիական իդեալների ազդեցության ներքո ալ’Արաբին շատ շուտ հրաժարվեց աշխարհիկ գիտելիքներից ու ընդունեց սուֆիական կրթություն:Հեղինակավոր սուֆիական ուսուցիչ փնտրելու համար նա սկսեց ճանապարհորդել Անդալուսիայում ու Հյուսիսային Աֆրիկայում, այցելեց Մարաքեշը, Բեջայան, Ֆեսը, Թունիսը: Արդեն երեսուն տարեկան հասակում նա մեծ համբավ ու հարգանք էր վայելում սուֆիական շրջաններում փիլիսոփայական ու էզոթերիկ գիտություններում իր ընդունակությունների, աշխարհայացքի լայնության ու աստվածապաշտության համար: Ամենայն հավանակնությամբ նրա աշխարհայացքի կայացման վրա մեծ ազդեցություն են թողել Ալմերիի սուֆիները: Բացի այդ նա հիանալի ծանոթ էր հռչակավոր արևելամուսուլմանական սուֆիների ու աստվածաբանների աշխատությունների հետ: 1200թ. նա Խաջ մեկնեց ու արևմուտքում մնաց մշտապես: 1201թ-ից նա ապրեց Մեքքայում, որտեղ գրեց իր հայտնի պոետիկ հավաքածուն ու սուֆիական գիտության տարբեր ճյուղերի վերաբերյալ աշխատություններ: Այստեղ նա սկսեց աշխատել ալ Ֆուտուխատ ալ մակիյա բազմահատոր աշխատության վրա, որն անվանում են «Սուֆիզմի հանրագիտարան»: 1204թ-իցնա կրկին սկսեց ճանապարհորդել Եգիպտոս, Մալատիա, Կոնյե և այլ տարածքներով ու բազմաթիվ հետևորդներ թողեց այնտեղ: 1223թ-ից մինչև մահ նա ապրեց Դամասկոսում` կրոնական ու աշխարհիկ իշխանությունների հովանավորության ներքո: Այստեղ նա ավարտեց աշխատանքը ալ ֆուտխատ ալ մակիյայի վրա ու գրեց իր ամենահայտնի Ֆուսուս ալ-խիկամ աշխատությունը: Նրա ստեղծագործական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 300 աշխատություններից:
Իբն ալ’Արաբին մահացել է 1240թ. Դամասկոսում ու հողին է հանձնվել Քասույն լեռան ստորոտին: 16-րդ դարում Սելիմ 1-ին սուլթանի հրամանով նրա գերեզմանի վրա կառուցվել է շքեղ դամբարան, որը գոյություն ունի նաև այսօր: Իբն ալ’Արաբին ծանոթ էր իր ժամանակի բոլոր ուղղությունների հետ ու նրա աշխատություններում միավորվում էին արևելյան ու արևմտյան սուֆիզմի ավանդույթները, նրա դրույթներից շատերում կարելի է տեսնել նեոպլատոնիզմի, գնոսեոլոգիայի ու արևելաքրիստոնեական տարրեր:
Սուֆիզմը մարդկային գոյության նպատակը համարում է Կեցության Միասնականությունը, նկատի ունենալով մի կողմից Աստծո հետ մարդու միաձուլումը, մյուս կողմից այդ միասնության տեսական հիմնավորման գիտակցումը: Իբն ալ’Արաբին աստված ասելով հասկանում էր ամբողջական աշխարհը և հետևողականորեն հիմնավորում է վուջուդիզմը /վուջուդ-գոյություն/` աշխարհում չկա մի բան, բացի վերին Ամբողջականությունից, որը դրսևորվում է շատ բաներում: Գոյությունը ոչ միայն ամբողջական է, այլ նաև միակ:
Ըստ ավանդական սխեմայի զուտ գոյությունը անճանաչելի միասնականությունից վերածվում է երևութային բազմության, իսկ կատարյալ մարդու մասին տեսության մեջ համաշխարհային պրոցեսի եռակի ռիթմը ներկայացված է որպես Լոգոսի վտարումը Կոսմոս, այնուհետև որպես իր վտարման օտարում ու նրա վերադարձնելը Գնոսի տեսքով: Լոգոս-Մարդու մեջ, որը գոյաբանական տեսակետից Ունիվերսալ իրականությունն է, երևութային գոյության ամբողջ բազմազանությունը տարբերակված չէ, այն Բացարձակի առաջին փուլն է:
Կատարյալ մարդու մասին տեսությունը սուֆիական ուսմունքներում, ինչպես հայտնի է, ունի ոչ այնքան բարոյա-էթիկական, այլ ավելի շուտ գնոսեոլոգիական/իմացաբանական իմաստ: «Իմաստնության գեմմայում» ալ’Արաբին այնպիսի մարդ է, որը հասել է վիլայի/սրբության/ աստիճանի, վալին այն իմացաբանն է, որը իրականացրել իր միասնությունը Բացարձակի հետ: Այս վիճակում վալի-իմացաբանը հասնում է գիտակցության վերին աստիճանին: Դրան նախորդում են երկու աստիճաններ` համոզվածությունը, որը հիմնված է տրամաբանական ապացույցի վրա ու վստահություն, որը ստացվել է սեփակասն դիտարկումների հետևանքով: Վալի իմացաբանի վիճակում սուֆին ունի էզոթերիկ, գաղտնի իմացություն, որը նմանվում է աստվածայինին: Նա, ինչպես հրեշտակապետը, ստանում է աստծո օգնությունը անմիջապես, այն դեպքում, երբ գուշակները կանխատեսումները կատարում են հրեշտակապետի օգնությամբ:
Առեղծվածային ուժի աղբյուրը աստծո հանդեպ սուֆիի մշտական սիրո հոսքն ու նվիրվածությունն են: Նրանք գտնում են, որ ոչ թե գիտակցությունը, այլ սիրտն է իսկական, վերին ճանաչողական օրգանը: Սրտի միջոցով ճանաչողությունը սովորաբար կապում են միստիկական, կանխագուշակման պրակտիկ ուժերի հետ: Սակայն սուֆիները իրենց առաջ դնում են էզոթերիկի ու տրանսցենդենտալի ճանաչումը: Նրանց կարծիքով միստիցիզմը աստվածային խթան է, չնայած նրա պարամետրերը բնական ու ռեալիստական են: Միստիկը կարող է իրերին նայել մյուսների տեսակետից, տեսնել իրերի թաքնված պատճառները, մեկի տակ բազմությունը տեսնել/ձևավորել ունիվերսալ ու համընդհանուր գիտելիք/:
Ընդ որում ենթադրվում է գիտակցության որոշակի մակարդակ ու ճշմարտությանը հասնելու ոչ ստանդարտ մեթոդներ, որոնք կապված չեն ինտելեկտուալ ապրումների հետ: Օրինակ սուֆիները ինտուիտիվ հասկացողությունը բնութագրում են որպես լուսավորման փուլ: Գիտակցության ակտիվացումը նրանք անվանում են վախ: Իսկ վերջնական նպատակ են համարում գիտակցության տրանսմուտացիան:
Ինչպես հայտնի է, սուֆիզմը ելնում է գիտակցության ճանաչողական ընդունակությունների սկզբունքային սահմանափակությունից: Սակայն դա բոլորովին էլ չի նշանակում, որ այն իսլամի ռացիոնալիստական գծին հակադիր դիրքորոշում ունի: Ավելին, սուֆիզմը դեմ է ավանդապաշտների իռացիոնալիստական մոտեցումներին, որոնք բացարձակացնում են Ղուրանի դրույթները: Սուֆիզմի իռացիոնալիզմը կապված է ոչ այնքան Աստծո անհասանելիության, որքան ինտուիտիվի ու անգիտակցականի միջոցով նրա ճանաչման հետ, և, ինչքան էլ որ դա տաօրինակ հնչի, իռացիոնալի սուբյեկտիվության հետ: Սուֆիի իռացիոնալը ոչ թե աստվածային անկեղծության գործողությունն է, այլ մարդկային ոգու ընդունակությունը, որն իր հնարավորություններով գերազանցում է գիտակցության հնարավորությունները:
Հավատի ու իմացության հարաբերակցությունը սուֆիզմում ավանդական չէ: Նրանց մոտ հավատը հանդես չի գալիս որպես կրոնական հավատ: սակայն այն չի համապատասխանում նաև ռացիոնալ տրամաբանական ու պրակտիկ հավատին, այն հիմնվում է ոչ թե մարդու տրամաբանվող ընդունակության վրա, այլ առեղծվածային լուսավորման վրա, որը համարվում է աստվածային ճշմարտության հասնելու բոլորովին այլ միջոց:

Եզրակացություն

Այսպիսով, սուֆիզմը իսլամի միստիկական աշխարհայացք է, որի ուսուցիչ համարում են Իբն ալ’Աբենտիին, որը բազմահատորանոց աշխատություններ է շարադրել սուֆիզմի, նրա դրույթների մասին: Սուֆիզմը մարդու` աստվածայինի ճշմարիտ ճանաչողությունը ընդունում է ոչ թե գիտակցության, այլ սրտի միջոցով, քանի որ գիտակցության ճանաչողական հատկանիշները սահմանափակ են համարվում:

Օգտագործված գրականություն
1. Ал-Араби. Мекканские откровения. С-П., 1995
2. Ибрагим Т.К. Суфийская концепция “совершенного человека”// Человек как философская проблема: Восток – Запад. М.,1991.
3. Шах И. Суфизм. М.,1994.

Leave a Reply