Spyurq / Սփյուռք

Spyurqi dproc@ . / Սփյուռքի դպրոցը :
Նյութը 12 էջ է : Գինը 2000 դրամ :

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն
Սփյուռքի դպրոցը
Վերջաբան
Օգտագործված գրականության ցանկ

Հայկական Սփյուռքն առաջացավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության և տեղահանության հետևանքով, երբ հարյուր հազարավոր հայ գաղթականներ համալրեցին աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հայկական համայնքները:
1920 – ական թվականների սկզբին հայկական համայնքներում ապրում էր մոտ մեկ միլիոն հայ: Առավել խոշոր էին Մերձավոր Արևելքի (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս), Բալկանյան թերակղզու (Բուլղարիա, Հունաստան, Ռումինիա) երկրների, Ֆրանսիայի և ԱՄՆ – ի համայնքները: Հայերի թիվն ավելացավ նաև Լատինական Ամերիկայում: Միայն Հյուսիսային Կովկասում հաստատվեց 130 հազար հայ գաղթական:
Թուրքիայում, որտեղ մինչև ցեղասպանությունը կար ավելի քան 2,5 միլիոն հայ, մնացել էր մետ 230 հազար մարդ, որոնց մեծ մասը` Կ. Պոլսում:
Հայրենազրկված սփյուռքահայությունը զանազան երկրներում իր ազգային ինքնությունը պահպանելու նպատակով հնարավորինս զարկ տվեց ազգային մշակութային կյանքի զարգացմանը: Այդ գործում մեծ աշխատանք կատարեցին 1920 – ական թթ. ստեղծված ավելի քան 50 հայրենակցական միությունները: Իրենց հայրենի օջախները վերագտնելու, սեփական պատմաազգագրական շրջանի նկարագիրը պահպանելու համար մարդիկ միավորվեցին Վենեցիների, Սեբաստացիների, Կարնեցիների, Մալաթիացիների, Կիլիկիացիների և բազմաթիվ այլ հայրենակցական միությունների մեջ:

Leave a Reply