Sociologia / Սոցիոլոգիա

Social hogebanakan mtnolorti der@ andzi ev ashxatanqi kensagorcuneutyan mej . / Սոցիալ հոգեբանական մթնոլորտի դերը անձի և աշխատանքի կենսագործունեության մեջ :
Նյութը 14 էջ է : Գինը 2000 դրամ :

Մարդու շփման ամենաբնորոշ կողմերից մեկը նրա անհատականությունն է, որն իրենից ներկայացնում է անձի հոգեբանական առանձնահատկությունների անկրկնելի միացությունը: Սրա մեջ են մտնում բնավորությունը, խառնվածքը, գործունեության գերակշռող դրդապատճառների և զգացմունքների ամբողջությունը, ձևավորված ընդունակությունները: Չկան հոգեբանական առանձնահատկությունների միևնույն ամբողջություն ունեցող երկու մարդ. անձի անձնավորությունն անկրկնելի է իր անհատականության մեջ: Այս հանգամանքը մեծ չափով բացատրում է, օրինակ, հարազատ անձին կորցնելիս ունեցած դառնությունը, որի հետ միասին մեր կյանքից անվերադարձ կերպով հեռանում է մարդկային որակների և գծերի մի անսամբլ, որը հնարավոր չէ վերականգնել և այլ մարդկանց հետ կապված չի կարող կրկնվել: Ահա թե ինչու անձը ամենից առաջ կենդանի և կոնկրետ մարդն է իր առավելություններով և թերություններով, իր թույլ և ուժեղ կողմերով, որոնք առաջացել են հասարակական կյանքում նրա ունեցած ակտիվ մասնակցության, դաստիարակության և ուսուցման հետևանքով:

Leave a Reply