Sociologia / Սոցիոլոգիա

HH kensatoshakayin hamakargi ardi vichak@ . / ՀՀ կենսաթոշակային համակարգի արդի վիճակը :
Նյութը 86 էջ է : Գինը 30 000 դրամ :

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1 Կենսաթոշակային համակարգը և դրա ժամանակակից զարգացումները
1.1 Կենսաթոշակային համակարգի դերը սոցիալական ոլորտում
1.2 Կենսաթոշակային համակարգերի բարեթոխման ուղղությունները և առանձնահատկությունները
1.3 Կենսաթոշակային համակարգի բարեփոխման արտասահմանյան փորձը

Գլուխ 2. ՀՀ Կենսաթոշակային կահամարգի արդի վիճակը և բարեփոխման ուղղությունները
2.1 ՀՀ Կենսաթոշակային համակարգի փաստացի իրավիճակի վերլուծություն
2.2 Կենսաթոշակի համակարգի ժամանակակից հիմնախնդիրները
2.3 Կենսաթոշակային համակարգի կարգավորման կատարելագործումը ՀՀ-ում
Եզրակացություններ
Օգտագործված գրականության ցանկ

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
1.1 Կենսաթոշակային համակարգի դերը սոցիալական ոլորտում

«Պենսիոն» «Կենսաթոշակ» տերմինը ունի լատինական ծագում և նշանակում է կանոնավոր, պարբերական դրամական վճարումներ, որոնք նախատեսված են օրենսդրությամբ սահմանված (սովորաբար` ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու) դեպքերում կորցրած եկամուտը (վաստակը) քաղաքացիներին փոխհատուցելու համար: Ելնելով այն դեպքերից, երբ կենսաթոշակի վճարումն ապահովում է վերը նշված փոխհատուցումը, ձևավորվել են կենսաթոշակառուների կատեգորիաները: Առանձնացվում են կենսաթոշակի հետևյալ տեսակները .
1. սոցիալական – պետության կողմից երաշխավորված նվազագույն կենսաթոշակ այն անձանց, ովքեր չեն մասնակցել համապետական կենսաթոշակային համակարգի ֆինանսավորմանը: Սոցիալական կենսաթոշակը ձևավորվում է համակարգի ներսում եկամուտների վերաբաշխման հաշվին,
2. աշխատանքային – պարտադիր համապետական կենսաթոշակ, որը ձևավորվում է աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի կողմից վճարվող աշխատավարձի պահուստավորված մասի հաշվին: Աշխատանքային կենսաթոշակի չափը սովորաբար կախված է աշխատավարձի մակարդակից,
3. մասնագիտական – վաղաժամկետ կենսաթոշակ` կապված աշխատանքի հատուկ պայմանների հետ: Մասնագիտական կենսաթոշակը կարող է լինել ինչպես պարտադիր, այնպես էլ կամավոր և ձևավորվում է գործատուների ապահովագրական հատկացումների հաշվին,
4. կամավոր – կենսաթոշակ, որը լրացնում է համապետականին, իսկ մի շարք երկրներում աշխատողների և մանր ձեռներեցների ինքնապաշտպանության հիմնական մեխանիզմ է: Կամավոր կենսաթոշակը ձևավորվում է կորպորատիվ (ձեռնարկության աշխատողների համար հատկացումներ է կատարում գործատուն, թեև հաճախ կորպորատիվ համակարգերում ապագա կենսաթոշակների ֆինանսավորմանը մասնակցում է նաև աշխատողը) և անհատական (հատկացումներ է կատարում ֆիզիկական անձը` կենսաթոշակի ընդունելի մակարդակ ապահովելու նպատակով) հիմունքներով:
Կենսաթոշակային պետական համակարգը պարունակում է երկու հիմնական հասկացությունների` սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության միասնություն: Հասարակության զարգացման տարբեր ժամանակաշրջաններում «սոցիալական ապահովություն» հասկացությունը մեկնաբանվել է տարբեր հեղինակների կողմից և տարբեր կերպ: Սոցիալական ապահովության բովանդակությունն այն է, որ պետությունը հոգում է բնակչության սոցիալապես անապահով խմբերի, հաշմանդամների, երեխաների, պատերազմի վետերանների, փախստականների և այլ կարիքավոր անձանց մասին` վճարելով սոցիալական կենսաթոշակներ, նպաստներ և այլն:

Leave a Reply