Անվճար ռեֆերատ : Rusastani arjetxteri shukan 2008-2009t / Ռուսաստանի արժեթղթերի շուկան 2008-2009թ.

Անվճար ռեֆերատ : Rusastani arjetxteri shukan 2008-2009t / Ռուսաստանի արժեթղթերի շուկան 2008-2009թ. :
Նյութը `

2008–2010թթ. ֆ‎ինանսական ճգնաժամը Ռուսաստանում ի հայտ եկավ շնորհիվ համաշխարհային տնտեսությանը ռուսական տնտեսության ինտեգրացման բարձր մակարդակի, երբ արտասահմանում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն իր ազդեցությունն է թողնում ռուսական արժեթղթերի գնի և իրացվելիության վրա, ինչպես նաև բնակչության եկամուտների և տնտեսական աճի վրա: Համաշխարհային բանկի գնահատմամբ 2008թ. ռուսական ճգնաժամը սկսվեց որպես մասնավոր հատվածի ճգնաժամ՝ հրահրված մասնավոր հատվածի չափից շատ փոխառությունների ներգրավմամբ: Ռուսաստանում ճգնաժամին նպաստեցին արտաքին առևտրի պայմանները, կապիտալի արտահոսքը և ներքին փոխառությունների պայմանների խստացումը: Ճգնաժամի ընթացքում ‎ֆոնդային ինդեքսների փոփոխությունները, որպես կանոն, գերազանցում էին բազիսային տնտեսական ցուցանիշների փոփոխությանը: 2008թ. հունիսից սկսված «РТСե ինդեքսի անկումը հանկարծակիորեն դադարեց 2009թ. փետրվարին: Ինդեքսի աճը վերասկսվեց և 2009թ. արդյունքներով «РТСե ինդեքսը հասավ 58,7% իր նախաճգնաժամային գագաթնակետից, իսկ «ММВБ» ինդեքսը՝ 71,2%: Ըստ ‎Ֆոնդային ինդեքսների և արժեթղթերի գների փոփոխության չափանիշի 2008–2009թթ. ֆ‎ինանսական ճգնաժամը ոչ այնքան խորքային էր և տևական, որքան 1997 -1998թթ. ճգնաժամը: 1997 -1998թթ. ճգնաժամը սկսվել է 1997թ. օգոստոսին , «РТСե ինդեքսի անկումը տևել է 18 ամիս ՝ այն կրճատվել է 91,3% – ով: Իսկ 2008–2009թթ. Ֆ‎ինանսական ճգնաժամի ընթացքում «РТСե ինդեքսի անկումը տևել է 8 ամիս, որի ընթացքում այն կրճատվել է 78,2% – ով:1998թ ռուբլու եռակի դեվալվացիայի և նավթի երկամյա գների անկման պայմաններում պահանջվեց 59 ամիս, որպեսզի «РТСե ինդեքսը հասներ իր նախաճգնաժամային արժեքին: 2009թ. «РТСե ինդեքսի վերականգնումը տևեց ընդամենը 11ամիս: Երկու ճգնաժամային տարիները հաստատեցին ռուսական արժեթղթերի շուկայի՝ աշխարհում ամենառիսկային շուկաներից մեկի կարգավիճակը: 2008թ. «РТСե և «ММВБ» ինդեքսների անկումը՝ համապատասխանաբար 72,4% և 67,2%, գերազանցեցին աշխարհի բոլոր հիմնական ինդեքսների անկաման ցուցանիշները: Ավելին, 2009թ. ռուսական ինդեքսներն ապահովեցին ամենաբարձր եկամտաբերությունը: «РТСե ինդեքսն աճեց 128,6%, «ММВБ» ինդեքսն՝ 121,1%: 2009թ. սկզբին հազիվ թե որևէ մեկը կկանխատեսեր ռուսական ընկերությունների արժեթղթերի գների վերականգնման նման արագ տեմպեր: 2009թ. ռուսական ընկերությունների կապիտալիզացիան կազմել է 643 մլրդ դոլար, ինչն 62%- ով ավել է նախորդ տարվա համեմատությամբ: Չնայած այն հանգամանքին, որ 2008թ-ին կապիալիզացիան 73,6% նվազել էր 2007թ. համեմատությամբ:Ռուսական բորսաներում բաժնետոմսերով առևտրի ծավալները 2007թ. արձանագրված 1206 մլրդ դոլարից աճել են մինչև 1405 մլրդ դոլար 2008թ-ին :Սա նշանակում է, որ ճգնաժամի առաջին տարում իրականացվել է ռուսական թողարկողների արժեթղթերի զանգվածային վաճառք: Բացի այդ, առաջին կիսամյակում արժեթղթերի շուկայում գործարքները կնքվում էին բարձր, նախաճգնաժամային գներով: 2009թ-ին կապիտալիզացիայի աճի պայմաններում շուկայի վերականգնման ‎Ֆոնին նկատվում էր առևտրի ծավալների զգալի կրճատում:Շուկայի մասնակիցների առևտրային ակտիվության կրճատումը պայմանավորված էր ռուսական արժեթղթերի շուկայում պորտֆելային ներդրողների ինվեստիցիաների ծավալների կրճատմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2009թ-ին էմիտենտների մեծամասնության արժեթղթերի գները դեռևս չէին հասել նախաճգնաժամային մակարդակին: Կրճատվել էր նաև ռեպո գործարքների ծավալը, որը պայմանավորված էր մինչև 2009թ. հունիս ամիսն շուկայում գործող մարժինալ վարկային սահմանափակումներով:
Հարց Ռուսաստանի արժեթղթերի շուկան 2010-2011թ.
2010թ. դեկտեմբերի վերջում РТС(Ռուսական առևտրային համակարգ) արժեթղթերի շուկայի կապիտալիզացիան աճել է 29,7% 2009թ. վերջի նկատմամբ ՝ կազմելով 990,5 մլրդ դոլար: 2010թ. հետճգնաժամային վերականգնման գործընթացներն ռուսական արժեթղթերի շուկայում շարունակվեցին, սակայն զգալիորեն դանդաղեցին 2009թ. համեմատությամբ: Արժեթղթերի շուկայի առանձին քանակական ցուցանիշներ դեռևս չեն հասել նախաճգնաժաային մակարդակին: Առաջնային շուկայում արժեթղթերի հրապարակային թողարկումների քանակը 2009թ. համեմատությամբ չի փոփոխվել, սակայն դրանց ընդհանուր արժեքը նվազել է: Երկրորդային շուկայում գնանշումների և արժեթղթերով առևտրաշրջանառության տարեկան աճի տեմպերը նկատելիորեն զիջում են նախորդ տարվա համանուն ցուցանիշներին: 2010թ. ռուսական արժեթղթերի շուկայի հիմնական խնդիրը ‎դարձավ համաշխարհային ‎Ֆինանսական ճգնաժամի Ֆոնի վրա վերականգնել երեք տարի առաջվա(նախկին) դիրքերը:Չնայած այն հանգամանքին, որ ռուսական արժեթղթերի մեծ մասը չէր ենթարկվել կտրուկ անկման, գործարար ակտիվության ինդեքսը 2009թ. զգալիորեն նվազել էր: Սակայն 2010թ. ‎գրանցվել է այս ցուցանիշի հաստատուն աճ, իսկ «ММВБ» ինդեքսն ողջ տարվա ընթացքում աճել է, բացառությամբ ամռան ամիսների: 2010թ. հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում «ММВБ» ինդեքսն աճել է 40 տոկոսային կետով, չնայած որոշ օրերին նկատվել է գործարար ակտիվության որոշակի անկում: 2010թ. ռուսական արժեթղթերի շուկայի զարգացման ևս մեկ կարևոր միտում(տենդենց) էր նոր օրենսդրական ակտերի ստեղծումը, որոնք ավելի խիստ էին կարգավորում արժեթղթերի շուկայի գործնեությունը: Արժեթղթերի շուկայում գործնեություն ծավալելու համար Ռուսաստանում ձեռնարկությունները պետք է լիարժեք բացահայտեն իրենց գործնեության վերաբերյալ ինՖ‎որմացիան: Եթե առաջ իրենց Ֆինանսական դրության վերաբերյալ եռամսյա հաշվետվությունները բավարար էին, ապա 2010թ. արժեթղթերի շուկայում աշխատելու համար անհրաժեշտ է բացահայտել ընկերության գործնեության հիսուն պարտադիր ցուցանիշներ: Օրենսդիրների կարծիքով, այս միջոցառումը հնարավորություն կտա արժեթղթերով գործարքներն ավելի թափանցիկ դարձնել, բացի այդ, գործող օրենսդրությունը ուժեղացնումէ ընկերությունների պատասխանատվությունը ՝ կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար:Այս նորամուծությունները վերաբերվում են միայն հանրային ընկերություններին, ինչը թույլ կտա կողմնորոշել օտարերկրյա ներդրողների ուշադրությունը դեպի ռուսական արժեթղթերի շուկա:
2011թ. առաջին կեսին ռուսական արժեթղթերի գնանշման դինամիկան բնութագրվում է զգալի աճի և ոչ պակաս անկման իրար հաջորդող փուկելով: Հունվար-փետրվար ամիսներին «ММВБ» և «РТСե ինդեքսները հիմնականում աճել են և նշված ժամանակահատվածի վերջում մոտեցել են նախաճգնաժամային առավելագույն արժեքին, որը ֆիքսվել էր 2008թ.(այսինքն ռուսական արժեթղթերի շուկայի փլուզումից անմիջապես առաջ): Այնուհետև հաջորդեց կտրուկ գնային անկումն, երբ համաշխարհային շուկայում նավթի գների անկման և ոչ ռեզիդենտների կողմից ռուսական արժեթղթերի շուկայից կապիտալի արտաքոսքի ազդեցության տակ «ММВБ» և «РТСե ինդեքսները նվազեցին մինչև 2011թ. սկզբին արձանագրված մակարդակը: 2011թ. առաջին կիսամյակում համաշխարհային ֆ‎ինանսկան շուկայում անկայունության և անորոշության ուժեղացման հետևանքով բարձր ռիսկայնությամբ օժտված ռուսական արժեթղթերի նկատմամբ ներդրումային պահանջարկը ավելի զսպված էր, քան նախաճգնաժամային շրջանում(2006 – 2007թթ.):Դրա հետ մեկտեղ միջազգային ռեյտինգային ընկերությունների կողմից Ռուսաստանին տրվող ռեյտինգային գնահատականների կայունությունը, ռուսական կորպորատիվ փոխառուների դրամական ռեսուրսների բարձր պահանջարկը, ռուսական արժեթղթերի գնանշման աճը հունվար-փետրվար ամիսներին նպաստեցին 2010թ. համեմատությամբ համաշխարհային Ֆ‎ոնդային շուկայի առաջնային սեգմենտում ռուսական ընկերությունների էմիսիոն ակտիվության բարձրացմանը(արժեթղթերի թողարկման ծավակների և քանակի աճ):Դրանց ակտիվության գագաթնկետը 2011թ. փետրվար – ապրիլ ամիսներն էին:Ռուսական և արտասահմանյան բորսաներում 2011թ. առաջին կիսամյակում արժեթղթերի հրապարակային առաջարկի ընթացքում ներգրավվեց 9,3 մլրդ դոլար: 2011թ. առաջին կիսամյակում աճեց շուկայի մասնակիցների սպեկուլյատիվ ակտիվությունը, որոնք իրականացնում էին արժեթղթերով կարճաժամկետ գործարքներ, ինչը ռուսական արժեթղթերի գնանշման զգալի տատանումների հնարավորություն ստեղծեց: Դրա հետ մեկտեղ արժեթղթերի շուկայի վերականգնողական գործընթացները շարունակվում էին, և քանակական ցուցանիշներով (գործիքակազմի գնանշումը, առաջնային շուկայում թողարկումների քանակն ու ծավալները, երկրորդային շուկայում առևտրաշրջանառության ծավալները) գրեթե հասել էին միչճգնաժամային մակարդակին:

Leave a Reply