Poxadardz chvcharumner@ ev dranc lucman uxiner@ / Փոխադարձ չվճարումները և դրանց լուծման ուղիները

Poxadardz chvcharumner@ ev dranc lucman uxiner@ / Փոխադարձ չվճարումները և դրանց լուծման ուղիները :

Նյութը `

Փոխադարձ չվճարումների հիմնախնդիրը բարդ է և բազմագործոն: Նրա արմատները գտնվում են ապահավասարակշռված տնտեսության, արժեզրկման բարձր մակարդակի, նախկին ԽՍՀՄ պետությունների միջև կապերի խզման խորքերում: Չվճարումների պատճառները շատ են:
Նախ, ամենից առաջ դաարտադրական ծախսերի ստեղծված աղավաղված կառուցվածքն է: Նյութական ծախերի բաժինը, որը արդյունաբերության մեջ կազմում է մինչև 64 %, բարձրացված է, այն դեպքում, երբ աշխատանքի վճարման բաժինը կլազմում է մոտ 13%: Արդյունքում նյութական ծախսերի բարձր մակարդակը ձեռնարկություններում առաջ է բերում շրջանառու միջոցների բարձր պահանջմունք` հոիմքի, նյութերի, կոմպլեկտավորող սարքավորումների, էներգիայի համար, ինչի արդյունքում դրանք մշտապես չեն բավականացոնւմ:
Երկրորդ, աշխատավարձի համեմատաբար ցածր մակարդակը սահմանափակում է գնողունակությունը: Վերջնական սպառողի հնարավորությունների և չափազանց նյաթական ծախսերի մինչև եղած անհամամասնությունը ճյուղերի ամբողջ շղթայում արժեզրկում է առաջ բերում և պայմաններ է ստեղծում չվճարումների ճգնաժամի մշտական խորացման համար: Բարձրացված ազատ գները չեն ամրապնդվել մարդկանց եկամքուտների համապատասխան աճով: Արդյունքում ձեռնարկություններն առաջին անգամ զգացին արտադրանքի իրացման խնդիրը: Այստեղ էլ պայմաններ ստեղծվեցին չվճարումների համար:
Երրորդ, մենիշխանությունը, տարբեր արտադրողների մոտ գների նշանակալի տարբերությունները ապրանքների և ծառայությունների փոխանակման ծավալների ապահավասարակշռվածությունը, շուկայական մեխանիզմների թերզարգացածությունը հանգեցրին ավելորդ, չհիմնավորված ծախսերի: Դա բարձրացնում է շրջանառում միջոցների նկատմամբ ձեռնարկությունների պաանջմունքները: Արդյունքում գործի է դրվում մի մեխանիզմ, որը հանգեցնում է կամ չվճարումների բարձրացման, կամ արտադրության կրճատման: Բազմազթիվ ձեռնարկություններրի` մեկը մյուսի հետ փոխազդեցության արդոյւնքում այդ գործոնները ավելանում են մեկը մյուսի վրա:
Չորրորդ, չվճարումների ալիքի աճը անմիջականորեն կապված է շուկայում անեկամտաբեր և վնասաբեր ձեռնարկությունների շարունակվող գործունեության հետ: Նրանք, որպես կանոն, նյութական ավելի մեծ ծասխեր ունեն: Նրանք հենց իրենք են դառնում չվճարումների շղթայի սկիզբը` մատակարարներին վճարման միջոցների բացակայության պատճառով:Նորմալ պայմաններում վնասաբեր ձեռնարկությունները պետք է սնանկանան և դադարեցնեն հետագա չվճարումները:
Աճող պարտքերի ծագմանը նպաստող պայման է հանդիսանում ձեռնարկությունների սնանկացման իրական մեխանիզմի բացակայությունը, ինչը նրանց թույլ է տալիս վճարումները հետաձգել` առանց որևէ լուրջ հետևանքների, ինչպես նաև գործել` վնասաբեր լինելով հանդերձ:
Մշտապեսե փոփոխվող գների և վճարումների հետաձգման պայմաններում ծագում է ժամանակավոր վիճակ, երբ ուղարկված արտադրանքի համար գումար դեռ չի ստացվել, իսկ ձեռնարկությանը դրամ է հարկավոր` հումքի և նյութերի գնման համար` սկսելու հաջորդ արտադրական ցիկլը: Որքան ավելի մեծ է այդ ժամանակահատվածը, այնքան ավելի ուժեղ է ձեռնարկության վճարային պարտավորությունների չկատարման հնարավորությունը: Նորմալ պայմաններում, աննշան արժեզրկման, նյութական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և նորմալ եկամտաբերության դեպքումձեռնարկությունը խնդիրը լուծում է վարկերի ներգրավման օգնությամբ` որպես շրջանառու միջոցներ, կամ դրանք լրացնում է շահույթի հաշվին: Ներկա պայմաններում ձեռնարկությունների մեծ մասը չի կարող օգտվել այդ մեթոդից: Ցածր եկամտաբերությամբ, իսկ առավել ևս` վնասաբեր ձեռնարկությունները շահույթ չունեն և ի վիճակի չեն վճարել վարկի համար: Սակայն շահութաբեր ձեռնարկույունները նույնպես հայտվում են բարդ դրության մեջ: Աշխատավարձի համեմատաբար ցածր մակարդակի պատճառով նրանք շահույթն օգտագործում են աշխատողներին նյութական օգնության դրսևորման, և ոչ թե արտադրության զարգացման, առավել ևս` շրջանառու միջոցների լրացման համար; Այդպիսով, վարկային ռեսուրսների պահանջարկը գերազանցում է, որպես կանոն, ձեռնարկությունների` դրանց վճարման հնարավորությունները:
Ոչ հազվադեպ չվճարումների շղթայի սկզբում կանգնած է պետությունը, որը, չհավասարակշռելով եկամուտները և ծախսերը, ուշացնում է վճարումը, օրինակ` գյուղատնտեսական մթերքների գնման կամ ռազմարդյունաբերական համալիրում զինամթերքի պատվերի դիմաց:
Փոխադարձ չվճարումների հիմնախնդրի վրա Բելոռուսիայում էական ազդեցություն է գործում ԱՊՀ երկրների չափազանց ծանր տնտեսական վիճակը և նրանց հետ փոխհարաբերությունների չկարգավորվածությունը: Մոտակա արտասահմանի ձեռնարկությունների պարտքերը նույնպես ոչ հազվադեպ հանդիսանում են բելոռուսական ձեռնարկությունների չվճարման շղթայի սկիզբ:
Այսօր գոյություն չունի պարզ և միանշանակ լուծում, որը կարճ ժամկետներում կվերացնի փոխադարձ չվճարումների խնդիրը: Այդ խնդիրը ծախսային մեխանիզմի բազմամյա գործունեության արդյունքն է և անխուսափելի գիծը, որը բնորոշ է շուկայական պայմաններին ծախսային տնտեսության հարմարմանը: Այն լիովին լուծել հնարավոր կլինի միայն տնտեսության վերելքի սկզբի հետ, երբ մրցակցային պայմանները ձեռնարկություններին կստիպեն ռեսուրսախնայողական քաղաքականություն իրականացնել, իսկ ֆինանսական կայունացումը կհանգեցնի արժեզրկման մակարդակի էական իջեցման:
Սակայն այս պայմաններում կարելի է մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնք ընդունակ են փոքրացնել ձեռնարկությունների փոխադարձ վճարումներում առկա լարվածությունը անցումային շրջանում:
Նախ, նպատակահարմար է ակտիվացնել պարտամուրհակների շրջանառության համակարգը միմյան պարտ ունեցող ձեռնարկություններում: Դրա համար անհրաժեշտ է գործող օրենսդրության մեջ դրույթներ ենրմուծել պարտամուրհակների անպայման վճարումների և դրանց պարտադիր ընդունման մասին` որպես ապրանքների և ծառայությունների դիմաց վճարման միջոց: Հարկավոր է նախատեսել, որ ժամանակին պարտամուրհակների չվճարումը լուրջ տուգանքային սանկցիաների կհանգեցնի` ընդհուպ մինչև սնանկացում, իսկ պարտամուրհակի բողոքարկումը, անգամ սահմանված կարգով կազմված լինելու դեպքում, անհապաղ կհանգեցնի տվյալ ձեռնարկության վարկավորման դադարեցման, հրաժարում նրա պարտամուրհակների ընդունումից:
Պարտամուրհակային համակարգի գործողության արդյունավետությունը կհաջողվի բարձրացնել տարածաշրջանային պարտամուրհակային հաշվային պալատների ստեղծումը, որտեղ պայմանական պարտամուրհակային հաշիվներիով հաշվային պալատում յուրաքանչյուր ձեռնարկություն անընդհատ կունենա փոխհաշվարկ:
Պարտամուրհակների լայն օգտագործումը կօգնի վերացնել լարվածությունը փոխադարձ վճարումների մեջ: Պարտամուրհակը կազմվում է միայն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման իրական գործարքի փաստի հիման վրա: Այդ պատճառով արդեն գոյություն ունեցող չվճարումների խնդրի լուծման համար անխուսափելի է ձեռնարկությունների մեկանգամյա արտոնյալ վարկավորման անցկացումը: պարտամուրհակային շրջանառության և պարտամուրհակային հաշվային պալատների ներմուծման հետ արտանյալ բանկային վարկավորումը պետք է բացառվի:
Պարտամուրհակային հաշվային պալատների համակարգը կարող է ձևավորվել հենց ձեռնարկությունների կողմից, որոնք, մուտքային վճար մուծելով` դառնում են այդ պալատների ցանցի աբոնենտներ:
Երկրորդ, արտադրության երկարատև ցիկլով ձեռնարկությունների շրջանառու միջոցների անհիմն ծախսման խնդիրը կարելի է լուծել ամեն եռամսյակ անցկացվող արտադրական պաշարների և անավարտ աչտադրության վերահաշվարկի ճանապարհով` արդյունքներն արտացոլելով ձեռնարկության հաշվեկշռում: Դա կփոքրացնի հարկային բազան և կբացառի շրջանառու միջոցների ծախսումը շահութահարկի ձևով:
Երրորդ, փոխհաշվարկների խնդրի լուծմանը կնպաստի անարդյունավետ ձեռնարկությունների սնանկացման մեխանիզմի գործնական իրականացումը, ինչը կհանգեցնի վնասաբեր և ցածր եկամտաբերությամբ ձեռնարկությունների վերացմանը` որպես չվճարումների աղբյուրներից մեկը ¥առանց իրական սնանկացման մեխանիզմի պարտամուրհակային շրջանառության համակարգը նույնպես չի գործի¤:
Չորրորդ, Չվճարումների ճգնաժամի թուլացման համար հարկավոր է շտապ միջոցներ ձեռնարկել կառավարական մակարդակով ԱՊՀ երկրների փոխհարաբերությունների կարգավորման ուղղությամբ, իսկ ձեռնարկություններին, հնարավորության չափով, մոտակա արտերկրի մատակարարներին փոխարինել բելոռուսական գործընկերներով: Բելոռուսիայի կառավարությանը անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել բելոռուսական ապրանքարտադրողների առջև պարտավորությունների կատարմանը և պետական բյութեի եկամուտների և ծախսերի առավելագույ հնարավոր հավասարակշռվածությանը:
Հինգերորդ, ներդրումների հետ կապված բոլոր մարմինների, տնտեսավարող սուբյեկտների աշխատանքում կարևոր ուղղություն պետք է լինի ռեսուրսների ևէներգիայի խնայողությանն ուղղված քաղաքականությունը: Այդ ուղղությունն առանձնապես կարևոր է Բելոռուսիայի տնտեսության համար: Հանրապետական մակարդակով պետք է մշակվի տռեսուրսների և էներգիայի խնայողության ծրագիր: Միաժամանակ անհրաժեշտ է բոլոր նախագծերի փորձաքննություն անցկացնել` ռեսուրսների և էներգիայի խնայողության ուղղությամբ:
Վեցերորդ, վճարումները բանկային համակարգով անցնելիս ձգձգումների բացառման համար հարկավոր է ընդունել որոշումներ, որոնք նախատեսում են դրանց արագացումը, քանի որ առևտրային բանկերը հաճախ շահագրգռված են վճարումների հետաձգման մեջ, քանի որ հետաձգված միջոցները, որպես կանոն, օգտագործվում են որպես նրանց վարկային ռեսուրսներ:

Leave a Reply