Ogyust Kont / Օգյուստ Կոնտ

Ogyust Kont / Օգյուստ Կոնտ :
Նյութը `

Օգյուստ Կոնտը/1798-1857/ սոցիոլոգիայի` որպես ինքնուրույն գիտության հիմնադիրն է: Հենց նրան է պատկանում նաև ՚՚սոցիոլոգիա՚՚ տերմինը, որը առաջացել է լատիներեն societas բառից /նշանակում է հասարակություն/ և հունարեն logos բառից /նշանակում է գիտություն/: Որոշ ժամանակ նա աշխատել է որպես քարտուղար հայտնի ֆրանսիացի սոցիալիստ-ուտոպիստ Քլոդ Անրի դե Սեն-Սիմենի մոտև մեծապես գտնվում էր նրա գաղափարների ազդեցության տակ: Ականավոր ֆրանսիացի սոցիոլոգ Է. Դյուրկհեյմի կարծիքով, արդեն Սեն-Սիմոնի աշխատություններում պարունակվում են կոնտյան սոցիոլոգիայի բոլոր հիմնարար գաղափարները: Սակայն հենց Կոնտին է պատկանում ամբողջական տեսության մեջ այդ գաղափարների ձևակերպման վաստակը, որը հիմք հանդիսացավ հասարակության մասին նոր գիտության առաջացման համար:
Օ. Կոնտը հետևում է հասարակության զարգացման էվոլյուցիոն տեսությանը: Ընդ որում նա համարում էր, որ հասարակական զարգացման հիմնական վեկտորը գնում է մարդկային բանականության, նրա կողմից շրջապատող աշխարհի ճանաչողության առաջընթացին համընթաց: Մարդյության պատմության իր մեկնաբանության մեջ Կոնտը Սեն-Սիմոնից հետո զարգացրնում էր հոգևոր/մտավոր/ էվոլյուցիայի երեք փուլեր: Համաձայն նրա կողմից ձևակերպված մարդկության զարգացման երեք փուլերի օրենքի` աշխարհի մասին մեր պատկերացումները հաջորդականորեն երեք վիճակ են անցնում` ա/ թեոլոգիական/աստվածաբանական, երբ բնական երևույթները բացատրվում են գերբնական ուժերի դրսևորումներով, բ/մետաֆիզիկական, երբ աշխարհի երևույթների բացատրությունը հիմնվում է տարբեր վերացական դատողությունների վրա և իրականացվում է կյանքից կտրված մետաֆիզիկական էությունների և պատճառների միջոցով, գ/ պոզիտիվ կամ գիտական, երբ աշխարհի ճանաչողությունը հիմնվում է բնության և հասարակության մասին գիտականորեն հիմնավորված գիտելիքների վրա, որը իր հերթին հիմնվում է ճշգրիտ գիտությունների մեթոդաբանության կիրառմամբ փորձնականորեն հետևվող օրինաչափաությունների ուսումնասիրման վրա: Վերջինս Կոնտը գնահատում էր որպես մարդկային բանականության առաջընթացի վերջնական ձեռքբերումը: Հասարակության մասին նման պոզիտիվ գիտություն Կոնտի կարծիքով հանդիսանում է սոցիոլոգիան, որը կչված է ռացիոնալացնել մարդկության սոցիալական կյանքի կազմակերպումը և գործառնությունը կարգի և առաջընթացի հիմքերին համապատասխան:
Պոզիտիվիզմի սկզբունքներիմ համապատասխան Օ. Կոնտը սոցիոլոգիան դիտարկում էր որպես յուրատեսակ ‘’սոցիալական ֆիզիկա’’: Սոցիոլոգիայի կառուցվածքում նա տարբերում էր սոցիալական ստատիկան, որը գործ ունի ցանկացած հասարակակարգի գոյության կայուն պայմանների հետ/դա կարծես հասարակական օրգանիզմի անատոմիան լինի/, և սոցիալական դինամիկան, որը ուսումնասիրում է հասարակական զարգացման բնական օրենքները/հասարակական մարմնի ֆիզիոլոգիան/:
Պնդելով հասարակության զարգացման մեջ օբյեկտիվ օրինաչափությունների առկայությունը` Օ. Կոնտը հիմնավորում է այն մասին միտքը, որ քաղաքականությունը և քաղաքական գործիչները չեն կարող փոխել պատմության ընթացքը: Իսկ այն քաղաքական գործիչները, որոնք չեն հասկացել իրենց ժամանակի ոգին, նրա զսարգացման օրինաչափությունները/ինչպես Նապոլեոնը դա չհասկացավ/, ձախողման են դատապարտված: Այս տեսակետից Կոնտի տեսությունը ‘’ուղղված էր հասարակական բարեփոխիչների, ուտոպիստների և տարբեր բնույթի հեղափոխականների, այսինքն` բոլոր նրանց դեմ, ովքեր ենթադրում են, որ կարելի է պատմության ընթացքը փոխել կամ նոր հասարակության պլանավորման կամ էլ բռնության միջոցով’’: Իսկ տեսական հարթությունում նման մոտեցումը փորձում էր մերժել 18-րդ դարի ռոցիոնալիստական փիլիսոփայության գաղափարները և դրույթները, որոնք պետությունը, իրավունքն ու հասարակությունը դիտարկում էին որպես մարդկանց գիտակցված ստեղածգործություն/Ժ. Ժ. Ռուսո/:
Հասարակության մասին իր պոզիտիվիստական տեսության մեջ Կոնտը ժխտում էր ինդիվիդուալիզմի ոգին և մարդկանց անհատական իրավունքները: Անհատի իրավունքը նրա կարծիքով անբարոյական և անարխիստական հասկացություն է և պոզիտիվ փիլիսոփայության հիմնա վրա կառուցվածք հասարակության մեջ գոյություն կունենան միայն պարտավորությունները: Անհատի իրավունքների հետ միաժամանակ նա ժխտում էր ընդհանրապես իրավունքը: Նա պնդում էր, որ իրավունքի հասկացությունը պետք է վերանա քաղաքականության բնագավառից, ինչպես ֆիզիկայում պատճառի հասկացությունը: Հասարակության բոլոր անդամները, համաձայն ‘’սոցիոկրատիայի մասին’’ նրա դատողությունների, պետք է կատարեն իրենց հասարակական գործառույթները/մասնավոր գործառույթները նա ընդհանրապես չէր ընդունում/ և նրանք ունեն միայն մեկ իրավունք` իրենց պարտքը կատարելու իրավունք:
Իրավունքի վերաբերյալ նման նիհիլիստական մոտեցումը բացառում է իարվունքի սոցիոլոգիայի հնարավորությունը պոզիտիվիստական սոցիոլոգիայի կոնտյան տեսության շրջանակներում և նրա հիման վրա:
Անհատականության գաղափարախոսությանը Կոնտը հակադրեց անհատների համերաշխության գաղափարախոսությունը: Օ. Կոնտի գաղափարները սոցիալական համերաշխության մասին արդյունքում իրենց զարգացումն ստացան բազմաթիվ սոցիոլոգների և սոցիալական փիլիսոփաների աշխատություններում:
Օ. Կոնտի կենդանության օրոք պոզիտիվ փիլիսոփայության և սոցիոլոգիայի մասին նրա ումունքը ճանաչում չստացավ որպես գիտություն: Նա մահացավ մոռացված և խենթի հեղինակությամբ: Սակայն շուտով նրա գաղափարներին աջակցելու եկան Անգլիայից, որտեղ Կոնտի պոզիտիվիզմը տարածում և զարգացում էր գտել նրա այնպիսի ժամանակակիցների կողմից, ինչպիսիք են` Հերբերտ Սպենսերը, Ջոն ՍՏյուարտ Միլլը և ուրիշներ:

Leave a Reply