Matematika / Մաթեմատիկա

Erkrachapakan nyuti usucman metodikan ojandak dprocum . / Երկրաչափական նյութի ուսուցման մեթոդիկան օժանդակ դպրոցում :
Նյութը 70 էջ է : Գինը 25 000 դրամ :

Երկրաչափական նյութի ուսուցման նշանակությունը օժանդակ դպրոցում
1.1 Երկրաչափական նյութի ուսուցման նպատակները և խնդիրները
Հատուկ (օժանդակ) դպրոցում մաթեմատիկայի ուսուցման պրոցեսում աշակերտները ստանում են ոչ միայն թվաբանական գիտելիքներ, այլ նաև տեսողական երկրաչափության գիտելիքներ:
Օժանդակ դպրոցում տեսողական երկրաչափության տարրերի ուսուցումը աշակերտների համար ունի մեծ նշանակություն, որովհետև նրանց մոտ ավելի ամբողջական է ձևավորվում երկարաչափական պատկերացումների համակարգը, ինչը նպաստում է նրանց մաթեմատիկական գիտելիքների հարստացմանը:
Հայտնի է, որ մտավոր հետամնաց աշակերտների մոտ չափազանց թույլ են զարգացած տարածական պատկերացումները և կողմնորոշումը: Երկրաչափական նյութի ուսուցման պրոցեսում աշակերտները սովորում են առարկաների էական և ոչ էական հատկանիշները, համեմատել և համադրել երկարչափական պատկերները, տարբերակել և դասակարգել երկրաչափական պատկերները և մարմինները, որի արդյունքում ձևավորվում է աշակերտների ընդհանրացումներ կատարելու կարողությունը:
Օժանդակ դպրոցում երկրաչափական նյութի ուսուցման նպատակներն են՝
1. Ձևավորել և զարգացնել երկարչափական պատկերացումներ:
2. Ձևավորել հասկացություններ հարթ և տարածական պատկերների մասին:
3. Ըստ հատկությունների դասակարգել երկրաչափական պատկերները:
4. Ծանոթացնել աշակերտներին չափողական և գծագրական գործիքներին և սովորեցնել օգտվել նրանցից չափումեր կամ երկրաչափական կառուցումներ կատարելիս:

Leave a Reply