Mankavarjutyun / Մանկավարժություն

Dproci tnoreni inovacion tip@ . / Դպրոցի տնօրենի իննովացիոն տիպը :
Նյութը 10 էջ է : Գինը 2000 դրամ :

Բովանդակություն

Ներածություն
Դպրոցի տնօրենի իննովացիոն տիպն ու նրա իննովացիոն գործունեությունը
Եզրակացություն
Գրականության ցանկ

Նորարարությունները մարդուն ուղեկցում են նրա ամբողջ կյանքի ընթացքում և հաճախակի դնում են դժվարին կացության մեջ: Սակայն առանց դրանց իրագործման միանգամայն անհնարին կլիներ մասնագիտական կոմպետենտության աճը: Ներկայումս ձևավորվել է գիտելիքների մի ամբողջ ոլորտ՝ իննովատիկա: Այդ ոլորտում մասնագիտանում են տնտեսագետները, սոցիոլոգները, ինժեներըները, հոգեբանները, իրավաբանները:
Պրիգոժինը իննովատիկան սահմանում է որպես «գիտելիքների նոր ոլորտ, որոնք անհրաժեշտ են ավելի արդյունավետ լուծումների համար, առավել արտադրականացման խնդիրների լուծման ու այդ գործընթացների արագացման համար. նորարարությունների մասին գիտություն է, որը սկսել է ձևավորվել է ի պատասխան պրակտիկայի պահանջների»: Իննովացիաների յուրացման հոգեբանական առանձնահատկությունների որոնումը գտնվում է նորի հանդեպ անհատի վերաբերմունքի հետ կապված հարցերի դիտարկման կիզակետում: Սակայն մինչև այժմ այդ խնդրի բազում կողմերը դեռևս քիչ են ուսումնասիրված:
Նշենք, որ ներկայումս բազմաթիվ երկրների կրթական համակարգը գործում և զարգանում է այդ երկրներում տեղի ունեցող ընդհանուր քաղաքական, տնտեսական ու սոցիալական փոփոխությունների պայմաններում: Դրանց դրական ձևով իրականացման ու արդյունավետության հետ կապված հաջողությունները կախված են նրանից, թե միջնակարգ դպրոցները որքանով արդյունավետ, համապատասխան ու նպատակաուղղված ձևով կիրականացնեն իրենց գործունեությունը:

Leave a Reply