Lezu / Լեզու

Patmahamematakan lezvabanutyan arajin pul@ . / Պատմահամեմատական լեզվաբանության առաջին փուլը ։
Նյութը 12 էջ է ։ Գինը 2000 դրամ ։

Բովանդակություն
Ներածություն
Պատմահամեմատական լեզվաբանության առաջին փուլը
Եզրակացություն
Օգտագործված գրականություն

Պատմահամեմատական լեզվաբանությունը լեզվաբանության կարևորագույն բնագավառ է, ուսմունք, որ իր հիմնական գծերով ձևավորվել է 19-րդ դարի սկզբներին: Առանցքային հարցադրումներով, հայեցակարգերով ու հետազոտական եղանկաների գործադրումներով այն էապես տարբերվում է լեզվաբանական մտքի զարգացման նախորդ շրջանից: Այսպես`
ա. եթե նախորդ շրջանում լեզվաբանական միտքը իբրև ինքնուրույն գիտակարգ ձևավորված չէր, զարգանում էր հիմնականում հարակից գիտությունների` փիլիսոփայության, բանասիրության, տրամաբանության և այլնի ընդերքում, ապա պատմահամեմատական լեզվաբանությունը հաստատավեց իբրև ինքնուրույն գիտություն,
բ. թեև մինչև 18-րդ դարի վերջերը առանձին լեզուների ուսումնասիրությամբ կուտակվել էր աստական հարուստ նյութ, սակայն լեզվական երևույթների դիտարկումները սահմանակված էին գերազանցապես նկարագրական քերականությունների շջանակներում, պատմական ու համեմատական հայեցակետերը անհրաժեշտ գործադրում չէին ստացել, քերականության ըմբռնումն էլ ավելի լայն էր. այն ներկայանում էր իբրև մերձավոր գիտաճյուղերի ամբողջություն և հետապնդում էր մեծ մասամբ գործնական, բանասիրական նպատակներ,

Leave a Reply