Lezu / Լեզու

Semakan gir@ ev aybubeni cagum@ . / Սեմական գիրը և այբուբենի ծագումը:
Նյութը 13 էջ է : Գինը 2000 դրամ:

Ընդհանուր աղբյուրը լեզվաբանության մեջ առայժմ ընդունված է կոչել նախալեզու կամ հիմնալեզու: Ըստ այսմ, այդ ընդհանուր աղբյուրը՝ հիմնալեզուն, ընկած է ցեղակից լեզուների հիմքում, ծառայել է այդ լեզուներին որպես հիմք, որի պատմական զարգացմամբ, ժողովուրդների պատմական կազմավորման պրոցեսին զուգընթաց կազմավորվել են առանձին ժողովուրդների լեզուները: Թե ինչպես են մեկ լեզվի հիմքի վրա առաջացել ինքնուրույն լեզուներ տարբեր շրջաններում և ինչպես են կազմավորվել ժողովուրդների լեզուները, այդ մասին խոսվել է. այստեղ մնում է ավելացնել, որ ցեղակից լեզուները, ունենալով մեկ ընդհանուր աղբյուրից՝ հիմնալեզվից ստացած հիմքը, զարգացրել են, հարստացրել այդ հիմքը՝ յուրաքանչյուրն իր ուրույն ընթացքով, իր ուրույն պատմական պայմաններում: Այդ ընդհանուրին նրանցից յուրաքանչյուրն ավելացրել է պատմական զարգացմամբ ստեղծած իր սեփականը, որ և կազմում է ցեղակից լեզուների միջև եղած տարբերությունների էությունը: Այսպիսով, ցեղակից լեզուները ինչ-որ նախալեզվի ուղակի պարզ շարունակությունը չեն, այլ պատմական ընդհանրությունների հիմքի վրա զարգացած ուրույն որակներ: Սրանից էլ բխում է այն, որ ասենք, հայերենին հարազատ պետք է համարել ոչ միայն այն, ինչ որ ընդհանուր է ցեղակից լեզուներին, այլև այն, ինչ որ ինքն է ստեղծել դարերի ընթացքում:
Անցյալ դարի սկզբում բուրժուական երկրների գաղութակալական ուսումնասիրվող լեզուների շրջանակները մեծապես ընդարձակվեցին: Գաղութականական քաղքականությունից ելնելով՝ բուրժուական գիտությունը տենդագին թափով ուսումնասիրում էր գաղութային կամ գաղութային պլանի մեջ առնված երկրների մշակույթը, պատմությունը, լեզուն, կենցաղը: Այդ ուսումնասիրություններն, իհարկե, ունեին միանգամայն գործնական նպատակներ: Նրանք օժանդակ միջոց էին բուրժուազիայի գաղութակալական քաղաքականության:

Leave a Reply