Lezu / Լեզու

Hretorikayi himnaxndirner@ . / Հռետորիկայի հիմնախնդիրները :
Նյութը `

Հռետորական արվեստը դարձել է նշանակալից հասարակական երևույթ, որը հասել էր բարձր մակարդակի դեռևս հին աշխարհում` Եգիպտոսում, Բաբելոնում, Հնդկաստանում, Չինաստանում:
Հայտնի է, որ քրմերը արհեստական հռետորներ էին, արմատավորում էին պաշտոնական և հատկապես չինական թագավորությունների պալատական շրջանակներում պերճախոսությունը, լավ տիրապետում էին գիտության գաղտնիքներին: Սակայն հենց հին Հունաստանն էր ճանաչվում պերճախոսության հայրենիքը, որտեղ սկսվեց և շարադրվել դրա տեսությունը:
Էպոսի, քնարերգության, դրամայի, երաժշտության հետ մեկտեղ հռետորությունը ճանաչվեց որպես պետքական և բարդ ստեղծագործություն:
Այն համարվում էր նույնիսկ «արվեստների թագուհին», որքան որ ուժեղ էր դրա ազդեցությունը պետական գործերի որոշումների վրա, այնքան էլ արդյունավետ էր այն ներգորոծում մարդկանց զգացմունքների և մտքերի վրա:
Անվանելով պերճախոսությունը արվեստ` հին հույները , սակայն, դրանում հասկանում էին կոնկրետ և որոշակի բովանդակություն:
Մ.թ.ա. 5-րդ դարում, երբ լիովին շարադրվեց հռետորական խոսքի արվեստը, ակնհայտ դարձավ, որ հռետորի խնդիրը եռակի է ` լուսաբանել ինչ-որ մի բան, դրդել, և լսողներին բավարարվածություն պատճառել: Ընդհուպ «լսողներին բավարարումը» թարմ ու համարձակ գաղափարներով և բարոյական զգացմունքներով, օրինակ բարությունը և ճշմարտությունը, քաղաքացիական պարտքը և պատրիոտիզմը, համարվում էր հատկապես կարևոր խնդիր հռետորի համար:
Հունա-պարսկական պատերազմից հետո ընկած ժամանակաշրջանում, այսինքն մ.թ.ա. հինգերորդ դարի կեսերին, Հունաստանը հռչակվեց զգալի հասարակական վերելքով և մշակութային կյանքի արագ աճով: Զարգանում էին ոչ միայն բնական գիտությունները, հատկապես աստղագիտությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը, ակտիվանում էր փիլիսոփայական միտքն ամբողջությամբ:
Սկսվեցին դիալեկտիկայի, էթիկայի, էսթետիկայի, քերականության և տրամաբանության խնդիրների մշակումը:
Ծաղկում էր ապրում արվեստը` Էսխիլի, Սոֆոկլի և Էվրիպիդայի թատրոնները, ինչպես նաև Արիստոֆանի կոմեդիան: Աթենքը, որը փաստացիորեն դարձել էր հին հունական մշակույթի կենտրոնը, երանգավորում էին տալիս սոցիալական կյանքի բոլոր ոլորտներին` որոշելով հասարակական մտքի գլխավոր ուղղությունները:
Այդ պայմաններում զարգանում և կատարելագործվում էր պերճախոսությունը:
Եվ, վերջապես, պատահական չէ, որ նրա մեծագույն վարպետները` Դինարխը, Հիպերիդը, Գորգին, Իսոկրատը, Իսեյը, Էսխիլը, Ֆիլոկրատը և հատկապես Դեմսֆենը, հայտնի հասարակական ու պետական գորիծիչներ էին:
Հունական հռետորները վարպետորեն տիրապետում էին բանավոր խոսքի կանոններին ու ձևերին, տրամաբանության օրենքներին, հատկապես ապացույցներին ու քննադատումներին:
Նրանք կարողանւմ էին ներշնչել իրենց մտքերն ու զգացմուքները մի շարք մարդկանց, հաճախ դրդելով դրանց կիրառական գործողությունների: Այս հռետորներից յուրաքանչյուրը քիչ չէ աշխատել այն բանի վրա, որ պերճախոսությունը դառնա քաղաքական պայքարի ու գաղափարի սուր զենքը:
Պերճախոսությունը, «ժողովրդավարության հոգևոր զավակն է», և հատուկ արվեստաբանության է հասել սոփեստների , ավելի ճիշտ «ավագ սոփեստների» ջանքերով, որոնք տարբերվւմ էին քննադատականությամբ և համառությամբ, զագացնում էին վիճաբանության արվեստը, ապացուցման վարպետությունը և էականորեն բարձրացրին ռացիոնալիստական մտածելակերպի մշակույթը, մասնավորապես ձևա-տրամաբանական մշակույթը: Նրանց գլխավոր նպատակը ճանաչման հարցերի լուծումն էր:

Leave a Reply