Kyanqi ktak / Կյանքի կտակ

Kyanqi ktak / Կյանքի կտակ :
Նյութը `

Դեռ վաղ ժամանակներից մարդու կյանքը եղել է փիլիսոփայական խորհումների առարկա, սակայն ոչ միշտ է կանգնած եղել փիլիսոփաների ուշադրության կենտրոնում: Մարդու կյանքում կարևորվում է կյանքի «կտակը», այսինքն` մարդու կյանքի արդյունքները:
Մարդը ներգրավված է պատմական շարժման մեջ, պատասխանատու է ոչ միայն իր, այլև մյուս մարդկանց առաջ: Այսօրվա կյանքում մարդը ներկայանում է մարդկային հոգու ձևախեղման ողբերգությունը բյուրեղացած կաթիլների տեսքով, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Մարդու մեջ դրսևորվող մարդկային ոգու չարդարացված հավատը դրսևորում է զարգացման հեռանկար, որն էլ և դառնում է մտահոգության առարկա: Մարդու կյանքում մարդկային հարաբերությունների կործանարար և աշխարհավեր նշանակությամբ պայմանավորված արմատական հարցեր սրությամբ ու խորությամբ շոշափելով` կատարվում է մարդկայինի և անմարդկայինի արժեքների համահարթեցում: Իրականության արտացոլման համար ընտրելով յուրովի սկզբունքներ` մարդը փորձում է գտնել կյանքի համար հիմք հանդիսացող արժեքները` կատարելով գեղարվեստական խոսք ու խորհուրդ ունեցող ընդհանրացումներ: Մարդու կյանքի մտորումների հիմքում ընկած է մարդկային կյանքի հեռանկարի գաղափարականական կռվանների որոնումը, մարդու կյանքի կտակը, որն էլ և առաջ է բերում սեփական կենսահայացքի, գաղափարական մոտեցման ուղեծրով վերհանել մարդկայինն հարաբերությունների արատները: Չանտեսելով, չշրջանցելով պրոբլեմային հարցադրումները` մարդը փորձում է ներկայացնել իրականության դիմագիծը փոխող երևույթների բացասական ու մեծ անդրադարձումները` համակվելով իրականության բնականոն ընթացքը գտնելու հույսով: Ժամանակաշունչ ու հրատապ հարցադրումներն առաջ քաշելով` մարդու կյանքը ներկայանում է միջավայրի ներքին ամբողջականության և մարդկային բազմապիսի հարաբերությունների համայնապատկերում, որոնք խորհրդանշում են տնտեսական, հասարակական ու քաղաքական հեղափոխություն և կործանում: Լուծում պահանջող կյանքի հարցականներն անընդհատ ուշադրությունն են հրավիրում իրենց վրա: Մարդու օտարման դժվարին ու հոգեմաշ երթը ժամանակակից իրականության օրգանական մասն է կազմում:
Բնության հավիտենականության մարդու կյանքը մի ակնթարթ է, որը աներկբա հասկանում է յուրաքանչյուր ոք և հաստատ համոզված է իր անցողիկության ու մահվան անխուսափելիության մեջ: Իմաստավորելով բնության և հասարակության պատմությունը՝ մարդը գիտակցում է մահվանմ անխուսափելիությունը և իր վերջավոր լինելը, որոնք խորապես փոթորկում են նրա հոգևոր աշխարհը և իրական հիմք հանդիսանում բազմաթիվ հոռետեսական տրամադրությունների և անմարդկային արարքների համար: Կարծես թե մահվան սպառնալիքը և վախը նրա նկատմամբ, ստվերի պես հետևում են նրան: մարդը զգում է իր անզորությունը ամենազոր մահվան նկատմամբ:
Այս պարագային մարդու առջև ծառանում է կյանքի իմաստի հարցը, այն սուր և երբեմնի հիվանդագին հարցերից մեկը, որն իրենով նշանավորում է նրա ապրելաձևը և կյանքի նպատակը: Բնական է, որ յուրաքանչյուր ոք իր անհատական կյանքի նպատակները և իմաստը իրականացնելու համար ղեկավարվում է կոնկրետ գաղափարներով, կյանքի է կոչում հենց այդ գաղափարները: Արտաքին հայացքից որքան էլ այդ գաղափարները խստագույնս անհատական լինեն, այնունամենայնիվ, իրենց բնույթով ու ծագումով խորապես հասարակական են, բխում են հասարակական շահերից:
Իրենց նպատակները մարդիկ իրականացնում են ոչ թե մյուս մարդկանց ու կոլեկտիվների շահերից ու նպատակներից անջատ ու անկախ, այլ այնպես, որ դրանք զուգակցվեն մյուսների շահերին ու իրականացվեն հանուն այդ շահերի: Այս երկակի օրինաչափությունը ստիպում է մարդկանց ապրել բարոյական նորմերով՝ բարության, ճշմարտության և արդարության սկզբունքներով, հակառակ պարագային՝ մարդը տեղ չունի մարդկային հանրության մեջ: Ուրեմն անհատների կյանքի իմաստը խստիվ թելադրվում, նախապես ծրագրավորվում և իրականացվում է հասարակայնորեն՝ մյուս մարդկանց շահերին ու գործողություններին զուգակցված: Սա է պատճառը, որ մարդը ցուցաբերում է ստեղծագործական ակտիվություն, ստեղծում այնպիսի արժեքներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են դրականորեն: Հենց այստեղ է թաքնված մարդու կյանքի իմաստը՝ ապրելու և աշխատելու այնպես, որ հասարակայնորեն իմաստավորվի իր անհատակ կյանքը: Այլապես մարդը կհավասարվի կենդանուն:
Մարդու անհատական կյանքի իմաստը, այսպիսով, ձևավորվում է և արժեքավորվում ոչ թե նրա վերջավոր, անցողիկ անհատական կյանքով ու գործունեությամբ, այլ այն բանի գիտակցումով, որ նրա կյանքն ու գործունեությունը իմաստավորվում ու արժեքավորվում են հասարակայնորեն: Մարդու ‎ֆիզիկական-կենսաբանական մաոհվ չի ավարտվում նրա կյանքը: Այն շարունակվում է նախ, գենետիկորեն՝ փոխանցվելով սերնդից սերունդ, և, երկրորդ, մարդկային ցեղի անընդհատության շնորհիվ՝ ձուլվելով մարդկային պատմությանը: Այս ռեալ իրողությունների շրջանակներում մարդը իմաստավորում է իրեն ու իր կյանքի իմաստը, իր արարքներն ու գործունեությունը, այն՝ թե որքանով է նա ապրել իր հարազատների, մերձավորների, արյունակիցների, մյուս մարդկանց, ազգի ու հայրենիքի, և, ընդհանրապես, հասարակության շահի և բարօրության համար: Այս բարձունքից դիտարկելով մարդկանց անհատական վերջավոր կյանքը, տեսնում ենք, որ նրա ‎ֆիզիկական մահով չի ավարտվում նրա անհատական կյանքը: Մարդկային ցեղի հավիտենական գոյության մեջ այն շարունակվում է որպես մարդկության համաշխարհային պատմության մի մասնիկ: Մարդը անմահանումէ այս հոսքի մեջ՝ որպես ժամանակակիցների ու սերունդների համար պատմություն կերտող: Այսօրվա մարդկային հիշողության մեջ ապրում են հնագույն քաղաքակրթությունը կերտած բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ, նյութական և հոգևոր գործունեության մեջ առավել ներդրում ունեցած հազարավոր խոշորագույն անհատականություններ, ինչպես նաև հայրենիքի ու ժողովրդի ազատության ու անկախության համար պայքարող մարտիկներ ու առաջնորդներ: ‎ֆիզիկապես գոյություն ունի հայ ժողովուրդը, հավիտենապես կապրեն Հայկ Նահապետն ու Մովսես Խորենացին, Արշակ թագավորն ու Վարդան Մամիկոնյանը, Խաչատուր Աբովյանն ու Հովհաննես Թումանյանը և հարյուր հազարավոր խոշոր անհատականություններ, իսկ հայկական նյութական ու հոգևոր կուլտուրայի մեջ՝ հայ ժողովուրդը՝ որպես իր պատմության կերտող: Ահա սա է մեր մեծերի կտակը, ինչպես նաև մարդու կտակը: Այդ իսկ պատճառով պետք է յուրաքանչյուրը մտածի իր կյանքի կտակի մասին:

Leave a Reply