Kron / Կրոն

Hin haykakan pashtamunq@ ev kron@ . / Հին հայկական պաշտամունքը և կրոնը :
Նյութը 23 էջ է : Գինը 4000 դրամ :

Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը կազմում են մի բարդ ու տարաբնույթ համակարգ, որը հայ էթնոսի ձեւավորման եւ պատմական զարգացման տարբեր փուլերի արգասիք է: Այն կազմված է հնդեվրոպական վաղ ցեղակցական ընդհանրությունից սերող նախնական հավատալիքներից, կրոնաառասպելաբանական պատկերացումներից, ծիսապաշտամունքային ըմբռնումներից ու արարողություններից, հետագայում հայ էթնոսի մեջ համաձուլված արյունակից եւ օտար ցեղերի ու ցեղախմբերի, ինչպես նաեւ պատմական ժամանակաշրջանում հայ ազգի հետ քաղաքական ու մշակութային սերտ շփումներ ունեցող քաղաքակրթությունների կրոնապաշտամունքային համակարգերի թողած ազդեցություններից:
Ըստ պատմաժամանակագրական հերթականության՝ հայոց հին հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը կարելի է բաժանել երեք հիմնական փուլերի.
ա¤ նախնադարյան տոհմացեղային ժամանակներին բնորոշ հավատալիքներ, առասպելական պատկերացումներ եւ հմայական արարողություններ,
բ¤ տոհմացեղային հասարակության քայքայման, ցեղային մեծ միությունների եւ պետական վաղ կազմավորումների ժամանակներից սերող կրոնաառասպելական ըմբռնումներ, հավատալիք եւ պաշտամունք,
գ¤ զարգացած պետական կազմակերպություններին բնորոշ կրոն եւ դիցարան:
Թեպետ ավանդականության հարակցումների եւ հարակա այլափոխությունների պատճառով հաճախ դժվար է ժամանակագրորեն միմյանցից տարբերել ու սահմանազատել հին կրոնական ըմբռնումներն ու պատկերացումները, այդուհանդերձ դրանցում առկա են պատմամշակութային որոշակի դարաշրջաններին բնորոշ իրողություններ:

Leave a Reply