Kron / Կրոն

Brahmayakanutyun . / Բրահմայականություն :
Նյութը 11 էջ է : Գինը 2000 դրամ :

Մոտավորապես մ.թ.ա. երկրորդ հազարամյակի կեսերից Հինդուստանի հյուսիս-արևմուտքից լեռնային անցումներով սկսեցին ներթափանցել ռազմատենչ քոչվոր ցեղեր: Նրանք իրենց անվանում էին արիացիներ:
Մինչ նրանց ներխուժումը բավականին երկար ժամանակ գաղթում էին հնդեվրոպական լեզուներով խոսող տարբեր ժողովուրդներ: Մինչև հիմա պարզ չէ, թե ինչն էր նրանց ստիպում լքել իրենց հնագույն նախահայրենիքը: Նույնպիսի վիճելի հարց է համարվում նաև այն հարցը, թե որտեղ էր գտնվում նրանց նախահայրենիքը: Ենթադրությունների համաձայն դա վիթխարի տարածք էր՝ Բալկանյան թերակղզուց մինչև մերձուրալյան տափաստաններ ու Փոքր Ասիա:
Հին արիացիները քոչում էին մերձուրալյան ու մերձկասպիական տափաստաններով: Ցեղախմբերից մեկը մոտավորապես մ.թ.ա. երրորդ հազարամյակում հասավ մինչև ժամանակակից Աֆղանստան, իսկ այնտեղից ավելի ուշ թափանցեց Հնդկաստան: Դրանից էլ սկսվում է հնդկական արիացիների պատմությունը, որը լի է փառավոր գործերով, հերոսական սխրագործություններով և մեծ նվաճումներով:
Արիացիների գալստյան հետ Հնդկաստանում ձևավորվեց կրոնական պատկերացումների միանգամայն այլ աշխարհ: Օտարերկրացիները իրենց հետ բերեցին իրենց հին աստվածներին: Նրանք կատարում էին զոհաբերության բարդ ծիսակարգ՝ ադժա, և իրենց աստվածներին թանկարժեք նվերներ էին բերում՝ գլխավորապես տավարի խորոված միս և ոգելիչ խմիչք՝ սոմա:

Leave a Reply