Kron / Կրոն

Hromeakan petutyan verabermunq@ qristoneutyan nkatmamb . / Հռոմեական պետության վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ :
Նյութը 13 էջ է : Գինը 2000 դրամ :

Հռոմեական ցեղերը և տոհմերը, տոհմային հասարակարգի անցյալում մնացած մնացուկները ստիպված ետ քաշվեցին: Աֆինական ժողովրդի նման պլեբեյներին թույլատրեցին մասնակցել ազգային ժողովներին, նրանք դարձան «հռոմեական ժողովրդի» մի մասը:
Դրա հետ մեկտեղ կատարվեց քաղաքացիների բաժանում հինգ գույքային դասերի: Առաջին դասին էին պատկանում պատրիկները և պլեբեյները, որոնց գույքը գնահատվում էր 100 հազար ասեի չափով (ասեն մանր հռոմեական թղթադրամ էր), երկրորդ դասին էին պատկանում 75 հազար ասեի չափով, իսկ երրորդ դասին՝ 50 հազար ասեի չափով գույք ունեցողները և այդպես շարունակ: Հատուկ դասի մեջ առանձնացվել էին, այսպես կոչված, հեծյալները: Նրանց գույքի արժեքը գերազանցում էր 100 հազար ասեն (18 ցենտուրիան):
Յուրաքանչյուր դասն առաջարկում էր զինվորական միավորների՝ ցենտուրիաների (հարյուրյակների) որոշակի քանակ. առաջին դասը՝ 80, երկրորդը, երրորդը և չորրորդը՝ 20, հինգերորդը՝ 30:
Միայն մեկ ցենտուրիա էին կազմում այն քաղաքացիները, որոնք գույք չունեին: Նրանց անվանում էին պրոլետար (հռոմ. «պրոլես»՝ սերունդ բառից, այսինքն նրանք, ովքեր երեխաներից բացի ոչինչ չունեին):
Ազգային ժողովում քաղաքացիները շարվում և քվեարկում էին ըստ ցենտուրիաների: Նրանցից յուրաքանչյուրն ուներ մեկ ձայն:
Դասերը բաժանեցին ցենտուրիաների անհավասար քանակով: Հեծյալները և ամենահարուստներն ունեին 98 ցենտուրիաներ (18+80) 193-ից, այսինքն իրենց տրամադրության տակ ունեին բացարձակ մեծամասնությունը: Եթե այդ ցենտուրիաները հանդես էին գալիս համատեղ, մյուսների կարծիքը նշանակություն չէր ունենում: Քվեարկությունը դադարեցվում էր հենց որ համերաշխորեն արտահայտվում էին առաջին 98 ցենտուրիաները:

Leave a Reply