Kron / Կրոն

Buddayakanutyun . / Բուդդայականություն:
Նյութը 15 էջ է : Գինը 2000 դրամ :

Բուդդայականությունը կրոնա¬փիլիսոփայական ուսմունք է, որը ծագել է Հնդկաստանում՝ 5-6¬րդ դարերում, մ.թ.ա.։ Մտնում է Չինաստանի երեք գլխավոր կրոններից մեկի՝ Սան¬ցզյուոի մեջ։ Բուդդայականության հիմնադիրը հնդկական իշխան Սիդհարթխա Գաուտաման է, որը հետագայում ստացել է Բուդդա անունը՝ այսինքն սթափված, արթնացած կամ իմաստավորված։
Բուդդայականությունը ծագել է Հնդկաստանի հյուսիս¬արեւելքում, մինչբրահմայական կուլտուրայի շրջաններում եւ տարածվելով ամբողջ Հնդկաստանով՝ առավելագույն ծաղկմանն է հասել մ.թ.ա. 1¬ին հազարամյակի վերջում եւ մ.թ. 1¬ին հազարամյակի սկզբում։ Այն մեծ ազդեցություն է թողել բրահմայությունից վերածնված հինդուսականության բրահմայականության վրա, սակայն հինդուսականության կողմից դուրս մղվելով՝ մ.թ.ա. XII¬րդ դարում գործնականորեն Հնդկաստանից անհետացել է։ Դրա հիմնական պատճառը եղել է բուդդայականության գաղափարների հակադրումը բրահմայականությամբ սրբագործված կաստային կարգերի հետ։
Միաժամանակ, սկսած մ.թ.ա. 3¬րդ դարից, այն ընդգրկեց Հարավ¬արեւելյան եւ Կենտրոնական Ասիան եւ մասամբ Միջին Ասիան ու Սիբիրը։
Արդեն իր գոյության առաջին հարյուրամյակում, բուդդայականությունը բաժանվեց 18 աղանդների, որոնց միջեւ եղած տարբեր հակասությունները բերեցին բուդդայականության բաժանման երկու ճյուղերի։

Leave a Reply