Kron / Կրոն

Surb Petrosi tachar@ . / Սուրբ Պետրոսի տաճարը :
Նյութը 7 էջ է : Գինը 1500 դրամ :

Սուրբ պետրոսի տաճարը տեղակայված է Հռոմի կենտրոնից դեպի արևմուտք՝ Վատիկանի Հանրապետության տարածքի վրա։ Պատմությունը պատմում է ,որ այժմյան Սուրբ Պետրոս տաճարի տեղում եղել է կրկեսը, որի բեմի վրա Ներոնի ժամանակաշրջանում տանջամահության էին ենթարկում քրիստոնյաներին։ 67 թվականին դատարանից հետո այստեղ էր բերված նաև քարոզիչ Պետրոսը։ Պետրոսը խնդրել էր ,որ իր պատիժը ըստ քրիստոնեության օրենքների չկատարեն։ Այդ ժամանակ նրան կախեցին գլխով դեպի ներքև։ 326 թվականին ի հիշատակ դրա Կոնստանտին կայսրը հրամայեց կառուցել Սուրբ Պետրոսի անվան բազիլիկ ։ Այնուհետև Նիկոլայ 5–րդ Հռոմի Պապի հրամանով սկսվեց տաճարի շինարարությունը։ Նրա մահից հետո աշխատանքները դադարեցվեցին և միայն 1506 թվականին Յուլի 2-րդ Պապը Ճարտարապետ Բրամանտեին հանձնարարեց շարունակել տաճարի շինարարությունը։ Բրամանտեն եկեղեցին մտադրվել էր կառուցել հունական հավասարակողմ խաչի տեսքով։ Նրա մահից հետո գործը հանձնարարվեց Ռաֆայելին, որը եկեղեցին վերանախագծեց լատինական խաչի տեսքով։ Դրանից հետո տաճարի շինարարությունը գլխավորեց Միքելանջելո Բուանարոտին։

Leave a Reply