Kron / Կրոն

Siriayum islamistakan sharjman cagum@ . / Սիրիայում իսլամիստական շարժման ծագումը :
Նյութը 16 էջ է : Գինը 2000 դրամ :

XX դարի առաջին կեսին Սիրիան իրենից ներկայացնում էր միայն ձևական պետական կազմավորում` զուրկ պետականության մի շարք հատկանիշներից; Առաջին հերթին դա վերաբերում է տարածքային չկայացած ամբողջականությանը: Օրինակ, Սիրիան բնորոշ չէր այն միասնականությունը, որին հասել էին Եգիպտոսում Մուհամեդ Ալիի կառավարման ժամանակահատվածում և բրիտանական գաղութային լծի տակ: Այն ժառանգվել էր Օսմանյան կայսրության կողմից, որի կազմի մեջ էր ընդգրկված երկիրը 4 դարերի ընթացքում` սկսած 1516թ- մինչ 1918թ. Մուդրոսյան զինադադարի կնքումը: Տարածքները, որոնք ընգրկվեցին Սիրիայի արաբական հանրապետության (ՍԱՀ) կազմի մեջ հանդիսանում էին վիլայեթ, որն կառավարվում էր անմիջապես սուլթանի կողմից: Տեղական և ցեղային շեյխերը, մեծ տոհմերի առաջնորդները և մյուս ֆեոդալները վճարում էին հարկեր, ենթարկվում էին սուլթանի տիրապետությանը և ստանում էին անսահմանափակ իշխանություն իրենց հայրենակալվածքներում, իսկ իրենց բնակության վայրերից բնակչության տարալուծում տեղի չի ունեցել: Տեհմային կամ ցեղային պատկանելիությունը հանդիսացել են սոցիալական կազմավորման առավել կարևոր բաղկացուցիչներ, քան բնակության միասնական տարածքը: Այս ամենին անհրաժեշտ է ավելացնել այն փաստը, որ արաբական երկրների միջև սահմանները գծված են եղել գաղութային իշխանությունների կողմից ինքնակամորեն և, ըստ էության, ոչ մի այդ տարածքում բնակություն հաստատած բնակչության հետ որևէ շարժառիթով պայմանավորված չեն եղել:

Leave a Reply