Kron / Կրոն

Qristoneutyun@ . / Քրիստոնեությունը :
Նյութը 12 էջ է : Գինը 2000 դրամ :

Անսահման մեծ քանակությամբ գրականություն է ստեղծվել քրիստոնեության ծագման մասին։ Այդ թեմայով աշխատություններ են գրել ե՛ւ քրիստոնեական հեղինակները, ե՛ւ լուսավորիչ¬փիլիսոփաները, ե՛ւ աթեիստ հեղինակները, եւ) բիբլիական քննադատության ներկայացուցիչները։ Չէ որ խոսքը գնում է այնպիսի մի պատմական երեւույթի մասին՝ ինչպիսին քրիստոնեությունն է, որը ստեղծել է բազմաթիվ եկեղեցիներ, ունի անթիվ¬անհամար հետեւորդներ, որոնք մինչեւ հիմա էլ շատ մեծ տեղ են գրավում աշխարհի ժողովուրդների եւ պետությունների գաղափարական, տնտեսական եւ քաղաքական կյանքում։
Քրիստոնեությունը (անվանումն առաջացել է հունական Christos ¬օծված բառից) համաշխարհային մասշտաբի կրոններից մեկն է՝ իսլամի եւ բուդդիզմի հետ միասին։
Քրիստոնեությունը տարածված է Եվրոպական երկրներում։ Ամերիկայում, Ավստրալիայում միսիոներական գործունեության շնորհիվ՝ Աֆրիկայում, Հեռավոր Արեւելքի մի շարք շրջաններում, Մերձավոր Արեւելքում։
Քրիստոնեության գլխավոր գաղափարները Հիսուս Քրիստոսի քավիչ առաքելությունն է, Քրիստոսի, սպասվող երկրորդ գալուստը, ահեղ դատաստանը, երկնային վարձատրությունը եւ երկնային արքայության հաստատումը։
Այսպիսով՝ քրիստոնեությունը կրոն է, որի հիմքում ընկած է այն հավատը, որ երկու հազար տարի առաջ Աստված աշխարհ է եկել նա ծնվել է, ստացել է Հիսուս անունը, ապրել է Հրեաստանում, քարոզել է, տառապել է եւ մահացել է խաչի վրա, ինչպես մարդը։ Նրա մահը եւ հետագա հարությունը փոխել է ամբողջ մարդկության ճակատագիրը։ Նրա ուսմունքը նոր՝ Եվրոպական քաղաքակրթության հիմքն է հանդիսացել։ Քրիստոնիաների համար նա գլխավոր հրաշքն է եղել։ Հիսուսի գլխավոր գործը եղել է նրա կենցաղը՝ մարդկանց հետ, նրա խաչելությունը։

Leave a Reply