Jamanakakic selekciayi xndirner@ / Ժամանանակից սելեկցիայի խնդիրները

Jamanakakic selekciayi xndirner@ / Ժամանանակից սելեկցիայի խնդիրները :
Նյութը `

Սելեկցիան գիտություն է բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի բուծման և գոյությու ունեցող սորտերի և ցեղեր բարելավման վերաբերյալ: Այն առաջացել է գյուղատնտեսության բնագավառում մարդու պրակտիկ գործունեության հիման վրա:
Գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի և բույսերի նոր սորտերի բուծման փորձերը ձեռնարկվել են շատ վաղուց: Այսպես, Եգիպտոսում և Մեսոպոտամում մինչև մեր թվարկությունը կիրառվել է փյունիկյան արմավենու արհեստական փոշոտումը, և ինչպես ցույց են տվել հնագիտության տվյալները, հայտնաբերվել է ձիու տոհմածառը, որը ստացվեծ է բաշի ձևով և դնչի ուրվագծով տարբերվող երկու ցեղերի խաչասերումից:
Բնակչության աճի արագ տեմպերը համաշխարհային գյուղատնտեսության առջև կարևոր խնդիրներ են դնում: Դրանիցի մեկը սննդային ռեսուրսների ավելացումն է: Այն կարելի է լուծել բույսերի բարձրարդյունավետ նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի ստացմամբ: Այս խնդրի լուծման համար հիմք կա, քանի որ փորձարարական նոր մեթոդները հարստացրել են սելեկցիոն գիտությունը և հնարավորություն տվել նպատակասլաց ներգործելու ելանյութի վրա:
Գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության խոշոր հաջողությունները մեծ ազդեցություն ունեցան բույսերի սելեկցիայի վրա, նոր ձևերի ստացման համար այժմ լայնորեն կիրառում են. գենետիկորեն կարգավորող հետերոզիսի մեթոդը, փորձարարական պոլիպլոիդիայի մեթոդը, արհեստական մուտագենեզի մեթոդը, այսինքն` բույսի օրգանիզմի վրա քիմիական և ֆիզիկական մուտագեներով ներգործելը:
Գենետիկորեն կարգավորող հետերոզիսի մեթոդը հասկանալու համար պետք է իմանալ, որ մոտ ազգակցական խաչասերման` իմպրիդինգի, ժամանակ նկատվում է կենսունակության իջեցում: Դա կարելի է բացատրել նրանով, որ բույսերի ինքնափոշոտման ժամանակ սերունդը շատ հատկանիշներով համոզիգոտ է լինում: Խաչաձև փոշոտումը, ընդհակառակը, մեծացնում է գենային հակահավաքակազմի բազմազանությունը, սերունդները ձեռք են բերում հետերոզիգոտություն` ըստ գենեի շատ զույգերի, որը ինչ-որ չափով հագեցնում է հետերոզիսի` կենսունակության բարձրացմանը:
Միառժամանակ երկարատև ազգակցական բազմացման ժամանակ կարելի է ստանալ չճեղքավորված գծեր` սելեկցիոնների անհրաժեշտ հատկանիշներով: Հետագայում դրանց միջև կատարվումէ զանազան խաչաձևում: Ստացված հիբրիդային բազմաթիվ զուգակցումներից ընտրություն են կատարում. դրանցից առանձնացվում են վառ արտահայտված հետերոզիսով` հիբրիդային ուժով, ամենալավ տարբերակները:
Գյուղատնտեսական մշակովի շատ բույսերի հետերոզիսը մեծ եկամուտ է տալիս երկրի տնտեսությանը. եգիպտացորենի, ցորենի միջգծային հիբրիդները բերքատվության զգալի հավելում են տալիս` նույնիսկ լավագույն ելակետային սորտերի հետ համեմատած, իսկ սորտի միջգծային հիբրիդը բերքատվությունը բարձրացնում են 35-45 տոկոսով:
Պոլիպլոիդիան սլեկցիոն աշխատանքում փոփոխականմության ամենակարևոր աղբյուրներից մեկն է: Բնության մեջ հանդիպող պոլիպլոիդային ձևերը մարդու կողմից անգիտակցաբար ընտրվել էին հատկապես սովորական բույսերի համեմատ իրենց բարձր արդյունավետ հատկանիշների համար: Մշակովի շատ բույսերի գենետիկական ապարատի ստուգումը ցույց տվեց նրանց պոլիպլոիդային վիճակը:
Կորիզի և բջիջների չափերի մեծացման հետևանքով պոլիպլոիդային բույսերի ամբողջ օրգանիզմը կամ նրա առանձին մասերը ունենում են մեծ չափեր, ինչպես նաև` օրգանական նյութերի ուժեղացված սինթեզ:
Բացի այդ պոլիպլոիդային օգտակարությունը նաև բույսի ժառանգական հարստացման մեջ է, քանի որ նրանց գենային հավաքակազմի հետերոզիգոտությունն ուժեղանում է:
Ստացվել են շատ բույսերի պոլիպլոիդային ձևեր, որոնք գյուղատնտեսության մեծ օգուտ են տալիս: Փորձարարական ճաապարհով ստացված տետրապլոիդ աշորան, հեքսապլոիդ ցորենը, պոլիպլոիայի տամտները, կորեկը, հնդկացորենը, շաքարի ճանկդեղը, երեքնուկը, խնձորենին, տանձենին, յուաղոտւ և այլ բույսեր լայնորեն ներդրվում են գյուղատնտեսության պրակտիկայում:
Գյուղատնտեսական պրակտիկայում շատ հեռանկարային է մոտացիաների արհեստական ստացումը, որոնք մեծացնում են ելանյութի ընտրությունը: Գենետիկները ձգտում են տիրապետելու մուտացման պրոցեսին, որպեսզի իրենց կամքով առաջացնեն ինչպես ընդհանուր, այնպես էլ մարդուն անհրաժեշտ որոշակի բազմաթիվ մուտացիաներ:
Արհեստական բազմաթիվ մուտանտների մեջ ընտրում են տնտեսապես օգտակարները, այնուհետև խիստ ընտրելով ու կիրառելով խաչասերում` ստանում են բույսի նոր, որակապես ավելի լավ սորտ:
Արհեստական մուտագենեզի իրագործման համար կիրառվում են քիմիական և ֆիզիկական մուտագեններ:
Արհեստական մուտագենեզի մեթոդով հացահատիկային բույսերի մոտ ստացվել են օգտակար հատկանիշներ, ոչ գտանմածություն, վաղահասություն և սնկային հիվանդությունների նատմամբ դիմացկանություն և դրական այլ փոփոխություններ:
Նոր ցեղերի բուծումը սկսվել է վայրի կենդանիների ընտելացմամբ, ընտանեացմամբ: Կենդանիների սելեկցիան կատարվումէ նույն սկզբունքներով, ինչ-որ բույսերի սելեկցիան:
Կենդանաբուծության մեջ արհեստական բեղմնավորման կիրառման հետևանքով հնարավոր է մեկ արտադրողից ստանալ մի քանի հարյուր հազար սերունդ. նշանակում է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել արտադրողների ընտրությանը: Այստեղ հաշվի է առնվում կենդանիների արտաքին հատկանիշների ամբողջությունը: Համահարբերակցության օրենքի համաձայն որոշ օրգանների ձևը և ֆունկցիան որոշակիորեն կախված են այլ օրգանների ձևից և ֆունկիցայից: Հետևաբար կենդանու որոշակի օգտակար որակական և քանակական հատկանիշները կարելի է կանխատեսել:
Ինչպես բույսերի, կենդանիների սելեկցիայում ևս կիրառվում է երկու տիպի խաչասերում` ցեղակցական, որը կոչվում է ինբրիդինգ, և ոչ ցեղակցական` աուտբրիդինգ:
Խաչասերման առաջին տեսակը տանում է դեպի օրգանիզմների տվյալ խմբի հետերոզիգոտության նվազեցման, միանման գեների կոնցենտրացիաների մեծացման, քանի որ օրգանիզմները շատ գեներով դառնում են միատեսակ: Այդպիսի օրգանիզմներն իրենց հատկանիշները սերնդին հաղորդում են առանց փոփոխությունների, որը և օգտագործվում է սելեկցիայում: Ինբրիդինգը սելեկցիոներները պետք է օգտագործեն շատ զգուշությամբ և հմտությամբ, քանի որ հոմոզիգոտ վիճակին անցնող ռեցեսիվ գեները հաճախ աննպաստավոր ազդեցություն են գործում, իսկ դա առաջացնում է այլասերում:
Ոչ ազգակցական խաչասերման ժամանակ կենդանիների սերունդը ծնողական զույգի գենային հիմքի նոր զուգակցությունների շնորհիվ օժտված է շատ նոր հատկանիշներ ունենալու հնարավորություններով, որոնցից սելեկցիոները ընտրում է իրեն անհրաժեշտ է: Կենդանիների սելեկցիայում կարևորագույն ուղղությունը հետերոզիսի կիրառումն է: Կենդանաբուծության տարբեր ճյուղերում բուծում են ազնվացեղ գծեր և կատարում միջցեղային և միջգծային խաչասերում, որից հիբրիդների արդյունավետությունը կտրուկ բարձրանում է:
Ինչպես բուսաբուծության, այնպես էլ կենդանաբուծության մեջ կիրառվում է հեռավոր հիբրիդացումը:

Leave a Reply