Inch e pilisopayutyun@ / Ի՞նչ է փիլիսոփայությունը

Inch e pilisopayutyun@ / Ի՞նչ է փիլիսոփայությունը :
Նյութը `

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում: Այն առաջացել է հունարեն ,սիրելե և ,իմաստությունե բառերից: Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է ,իմաստության հանդեպ սերե: Հայ մատենագրության մեջ ,փիլիսոփայությունե տերմինին զուգահեռ գործածվել է նաև ,իմաստասիրությունե տերմինը:
Փիլիսոփայությունը սկիզբ է առել մ.թ.ա. 7-րդ դարում: Դա կարելի էր համարել աշխարհը ռացիոնալ կերպով իմաստավորելու փորձ, որը գալիս էր փոխարինելու աշխարհի մասին նախկին դիցաբանական պատկերացումներին: Փիլիսոփայություն բառն առաջին անգամ գործածել է Պյութագորասը, ով գտնում էր, որ իմաստությունը միայն աստվածներին է բնորոշ, իսկ մարդը կարող է միայն ձգտել իմաստության և սիրել այն:
Փիլիսոփայությունն ուսմունք է իմացության և կեցության հիմնական սկզբունքների մասին: Այն ձգտում է պարզաբանել ամբողջ կեցության ընդհանուր կապը և միավորել մարդկային գիտելիքի բոլոր ոլորտները: Փիլիսոփայությունը կարելի է համարել որոշակի աշխարհայացք և աշխարհըմբռնում, որն ունի նաև մեթոդաբանական գործառնություններ:
Սկզբնական շրջանում փիլիսոփայության ոլորտն ընդգրկում էր ուսմունքներ տիեզերքի առաջացման և կառուցվածքի մասին /կոսմոգոնիա, կոսմոլոգիա/, աստվածների մասին /թեոգոնիա/: Այնուհետև փիլիսոփայությունը սկսեց ներառել ուսմունքներ կեցության հիմնական հասկացությունների մասին /մետաֆիզիկա/, ճանաչողության ակունքների և սահմանների մասին /գնոսոլոգիա/, մտածողության ձևերի և մեթոդների մասին /տրամաբանություն/, մարդկային հոգու մասին /հոգեբանություն/, բարոյականության էության /էթիկա/ և գեղեցիկի մասին /էսթետիկա/: Վերոհիշյալ ուղղությունները հետագայում վերածվեցին առանձին գիտությունների:
Աշխարհայացքը այն սկզբունքների, հայացքների ու համոզմունքների ամբողջությունն է, որոնք որոշում են առանձին մարդու, սոցիալական խմբի, դասակարգի կամ ամբողջության մեջ վերցված հասարակության գործունեության ուղղությունը և վերաբերմունքն իրականության նկատմամբ: Աշխարհայացքը կազմավորվում է հասարակական գիտակցության բոլոր ձևերին պատկանող տարրերից: Նրա մեջ մեծ դեր են խաղում փիլիսոփայական, գիտական, քաղաքական, բարոյագիտական ու գեղագիտական հայացքները: Փիլիսոփայական համոզմունքներն ու հայացքները կազմում են աշխարհայացքի ամբողջ համակարգի հիմքը, հենց փիլիսոփայությունն է, որ տեսականորեն իմաստավորում է գիտության ու պրակտիկայի համախմբային տվյալները ու արտահայտում է դրանք իրականության առավել օբյեկտիվ ու պատմականորեն որոշակի պատկերի ձևով:
Փիլիսոփայությունը գիտություն է համընդհանուր օրինաչափությունների մասին, որոնց ենթարկվում է ինչպես կեցությունը (այսինքն՝ բնությունը և հասարակությունը), այնպես էլ մարդու մտածողությունը, ճանաչողության գործընթացը: Փիլիսոփայությունը հասարակական գիտակցության ձևերից մեկն է, որը որոշվում է վերջին հաշվով հասարակության տնտեսական հարաբերություններով: Փիլիսոփայության, որպես հատուկ գիտության հիմնական հարցը կեցության նկատմամբ մտածողության, մատերիայի նկատմամբ գիտակցության հարաբերության պրոբլեմն է: Ամեն մի փիլիսոփայական համակարգ իրենից ներկայացնում է այդ պրոբլեմի կոնկրետ ծավալված լուծումը, եթե նույնիսկ հիմնական հարցը նրա մեջ ուղղակի կերպով չի էլ ձևակերպվում:
Փիլիսոփայությունը առնչվում է դիցաբանության: Դիցաբանությունը մարդկային մտածողության ու գիտակցության զարգացման յուրատեսակ ձև է, որին համապատասխանում է մարդկային ցեղի գոյությանն ու զարգացմանը նախնադարյան ամենավաղ շրջանից մինչև դասական ստրկության ձևավորում:
Դիցաբանական մտածողությունն ու աշժարհըմբռնումը մարդու և բնության մասին ի սկզբանե եղել են ամբողջական ու չտարբերակված, որտեղ գիտելիքն ու հավատը, երևակայությունն ու հույզերը և հոգևոր մշակույթի մյուս բոլոր բաղադրիչները դրսևորվել են միասնական մտածողության ձևով: Չտարբերակված մտածողության մեջ նույնացվել են մարդն ու բնությունը, շնչավորն ու անշունչը, անձնավորվել և մարդկայնացվել են բնության ուժերն ու ողջ տիեզերքը:
Փիլիսոփայություն առնչվում է նաև կրոնի հետ: Փիլիսոայության օբյեկտն ու առարկան այսպես թե այնպես արդեն արտահայտված են կրոնական գիտակցության մեջ: Կրոնական աշխարհայացքի ու կրոնական գիտակցության հիմքն ու ելակետը աշխարհի աստվածային արարչագործությունն է և հավատը աշխարհի աստվածային արարչագործության ճշմարտութան նկատմամ բ: Մարդկանց համակեցության բարոյական նորմերն ու կանոնները, որոնք կրոնական աշխարհայացքի ու գիտակցության մեջ խնամքով հավաքված են և վերագրված աստծո կամքի արարչագործությանը, ստեղծվել ու ամրակայվել են մարդկանց համատեղ կեցության ընթացքում որպես մարդկայինի, առաքինության ու բարոյականի դրսևորում, որպես մարդկանց համատեղ կյանքի գործառնության մարդկային նորմեր, վարքուբարքեր:
Այնուամենայնիվ, քանի որ կրոնադիցաբանական աշխարհըմբռնումն ու աշխարհայացքւ ծագել են ավելի վաղ, քան փիլիսոփայությունը և յուրովի իմաստավորել փիլիսոփայության պոբլեմների որոշակի շրանակներ, այդքանով դրանք փիլիսոփայության մտածողության ծագման ակունքներից են:
Փիլիսփայությունը ծագել է ստրկատիրական հասարակության մեջ որպես մի գիտություն, որը միավորում էր օբյեկտիվ աշխարհի և իր իսկ մասին մարդու գիտելիքների ամբողջ համախումբը, որ միանգամայն բնական էր մարդկային պատմության վաղ շրջաններում գիտելիքների զարգացման ցածր մակարդակի համար: Հասարակական-արտադրական պրակտիկայի զարգացման և գիտական գիտելիքների կուկատման ընթացքում փիլիսոփայությունից «արտաբողբոջում», անջատվում էին առանձին գիտություններ և միաժամանակ փիլիսոփայությունն ինքն էր առանձնանում, դառնում ինքնուրույն գիտություն: Փիլիսոփայությունը որպես գիտություն առաջ է գալիս աշխարհի նկատմամբ ընդհանուր հայացքների մշակման, նրա ընդհանուր օրենքների հետազոտության անհրաժեշտությունից, իրականության վերաբերյալ մտածողության պահանջմունքից:

Գրականության ցանկ

1. Հակոբյան Ս.Մ., Փիլիսոփայության հիմունքներ, Երևան, 1994
2. թցՐպՉՌփ կ.հ., ԾՌՐ ՒՌսՏրՏՒՌՌ, փ. 1, Ծ., 1991
3. թցՐպՉՌփ կ.հ., ԾՌՐ ՒՌսՏրՏՒՌՌ, փ. 2, Ծ., 1991

Leave a Reply