Hromeakan bjshkutyun . Klavdia Galde / Հռոմեական բժշկություն. Կլավդիա Գալդե

Hromeakan bjshkutyun . Klavdia Galde / Հռոմեական բժշկություն. Կլավդիա Գալդե
Նյութը `

Մ.թ.ա առաջին հազարամյակի Հռոմի բնագիտական գիտելիքների մասին տվյալները շատ աղքատ են: Հայտնի է որ քրմերը զբաղվում էին աստղագիտությամբ, գիտեին թվաբանություն: Մ.թ 1-ին հազարամյակը, հատկապես 4-6 դարերը, հոգևոր կուլտուրայի զարգացման նոր դարաշրջան է: Այդ դարաշրջանի գիտնականները մեծ ներդրում ունեն մաթեմատիկայի և աստղագիտության զարգացման մեջ: Ստեղծվեց հաշվարկման տասնորդական պոզիցիոն համակարգը, կազմվեց սինուսների աղյուսակը մոլորակների վայրը որոշելու համար, շարադրվեց էպիցիկլերի տեսությունը մոլորակների անհավասարաչափ շարժումը բացտրելու համար, հայտնի էր երկրագնդի տարբեր լայնությունների վրա ցերեկվա և գիշերվա տարբերությունը և այլն: Հռոմեացի մաթեմատիկոս և աստղագետ Արիաբխաթան (ծնվել է 476թ-ին) առաջինն է արտահայտել այն միտքը, որ երկիրը սեփական առանցքի շուրջը պտտվող գունդ է: Հռոմեացի գիտնականների մաթեմատիկական և աստղագիտական աշխատանքներից շատերը հետագայում թարգմանվել են արաբերեն լեզվով: 5-րդ դարում ի հայտ եկան ալքիմիայի տեսությանն ու պրակտիկային նվիրված առաջին աշխատանքները:
Հին հռոմեական բժշկության ուսումնասիրման աղբյուր են հանդիսանում հնագիտական ուսումնասիրությունները և հին գրվածքներ, որոնց մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում վեդերը և հատկապես Այուրվեդերը: Օրհներգերի, աղոթքների հավաքածու լինելով հանդերձ, վեդերը պարունակում են նաև բնության մասին կոնկրետ ինֆորմացիա: Էպիկական ստեղծագործություններից մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Մախաբխարաթա» պոեմը: «Պանչատանտրա» պատվածքների և առակների հավաքուծույում հիշատակվում են դեղամիջոցներ, հիվանդություններ, խոսվում է բժիշկների և բուժման մեթոդների մասին: Մանույի օրենքների իրավաբանական հավաքածույում շարադրված են դատողություններ բնակչությանը բժշկական օգնություն ցույց տալու մասին, բերվում են ընդհանուր և անձնական սանիտարիայի կանոններ: Աղբյուրների հատուկ խումբ են կազմում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներին մասնակցածների գրառումները: Կենդանիների սպանդի և մարդկանց դիակների բացման մեխսալիության մասին վկայող կուլտուրայի պատկերացումների գերիշխման պատճառով, տուժում էր մարդու մարմնի կառուցվածքի մասին գիտելիքների ձեռքբերումը: Հետագայում դիակների հետազոտությունը չէր հետապնդվում, սակայն դրա մեթոդները կատարյալ չեն: Այնուամենայնիվ «Այուրվեդում» նկարագրված են բազմաթիվ անատոմեական գոյացություններ՝ օրգաններ, առանձին ոսկրերի, հյուսվածքների, անոթների թվարկմամբ տարբեր համակարգեր, առանձնացված են գլխուղեղն ու ողնուղեղը: Կյանքի կենտրոն է համարվում պորտը, որից սկիզբ են առնում արյուն, ջուր, լորձ փոխադրող անոթները: «Դասական» շրջանում (1-ին հազարամյակ մ.թ) անատոմիայի ուսումնասիրության արդյունքները հավաքվում էին այնքան արագ, որ բժիշկ Բխասկարե Բխարտեն գրում է նորմալ անատոմիայի մի մեծ աշխատություն՝ «Սարիրանադմինի»: Այս աշխատությունը, որը գրվել էր ավելի շուտ քան «Իբն-Սինայի բժշկական գիտության կանոնը», տարածում գտավ արաբների մոտ:
Հիվանդությունը բացատրվում էր որպես մարդու հինգ (ուրիշ տվյալներով երեք) հյութերի անհավասարակշիռ միացումով (աշխարհի հինգ տարերքներին համապատասխան- հող, ջուր, կրակ, օդ և եթեր): Սրանց ներդաշնակ պարունակությունը համարվում էր պարտադիր պայման, առանձ որի առողջություն չկա: Հիվանդություն առաջացնող պատճառների մեջ են սննդի չարաշահումը, թուլությունը գինու նկատմամաբ, նախկինում տարած հիվանդությունները, սովը և այլն: Ասվում էր նաև, որ հիվանդի վիճակի վրա ազդում են նաև եղանակը, տարիքը, տրամադրությունը: Առավել խոցելի են տարեց մարդիկ, որոնք ծծկեր երեխաներից շատ են հիվանդանում: Թախիծը, կարոտը, զայրույթը և վախը-«առաջին աստիճաններն են ցանկացած հիվանդության սանդուղքի վրա»:
Նկարագրված են մալարյայի և սիբիրյան խոցի ախտանիշները: Հայտնի են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կալա-ազատը, փղությունը, դեղնախտա-հեմոգլոբինուրինային տենդը: Մեծ գետերի դաշտավայրերում տարածված և անհամար մարդկանց գերեզման տարած հիվանդությունը՝ խոլերան, համարվում էր ամենասարսափելիներից մեկը: Մեծամասամբ մահով ավարտվող օձերի հաճախակի խայթոցները դիտվում էին որպես ճակատագրի անխուսափելի հարված: Հին Հռոմում կարողանում էին տարբերել մակաբույծ որդերի որոշ տեսակներ: Հլըմեաձիբժիշկները ուսուցանում էին, որ համարյա բոլոր մաշկային հիվանդությունները, հատկապես խրոնիկականները, վկայում են ներքին օրգաններում ընթացող պաթոլոգիական պրոցեսների մասին:
Թերապիան հիմնված էր օրգանիզմի հյութերի մասին ուսմունքի վրա: Նրանց առաջնային ներդաշնակության բերելու համար դիմում էին մաքրող, գրգռող, փափկեցնող, փռշտացնող նյութերի օգնությանը: Նույն նպատակին էին ծառայում նաև արյան բաց թողումը, վառումը, որոնց տեխնիկան շատ բարձր էր, շատ հայտնի էր ցեխաբուժությունը:
Հռոմեական բժշկությունը հիմնված էր այն դրույթի հիման վրա, որ հիգենիկ նախանշումները չեն զիջում բուժող միջոցներին: Հիվանդներին խորհուրդ էր տրվում չափավորություն ամեն ինչում՝ դեղամիջոցների չափավոր կիրառում, անձնական հիգենայի կանոնների պահպանում (մարմնի, մազերի մաքրություն): Հիվանդին պետք է վերաբերվել ինչպես երեխայի: Սնունդը պետք է համապատասխանի նրա ճաշակին և սովորությանը, երբեմն թույլ է տրվում նշանակել թունդ խմիչքներ, եթե դրանց նկատմամբ եղել է երկարատև կախվածություն: Հիվանդի համար հետաքրքիր պատվածքների ընթերցումը, նրա ունկնդրումը թռչունների հաճելի երգին, երգող երիտասարդների և գեղեցիկ աղջիկների ներկայությունը նպաստում է «ֆիզիկական տանջանքների թելի կարճեցմանը» և արագ ապաքինմանը:
Բժշկական պատրաստման սկզբնական ձևը մենաստաններում և վանքերում գործող դպրոցներն էին: Ավելի կատարյալ ուսում էին ստանում բարձրագույն դպրոցները (ուն-տամ-երում) Տակսիլում, Բենարեսում և այլ կենտրոններում: Բժիշկը վայելում էր մեծ պատկառանք: Համաձայն ասքի, Բուդդան նախընտրում էր բուժվել տաքսիլական դպրոցը ավարտածների մոտ, Սուշրուտան ավարտել էր Բենարեսական դպրոցը: Ուսումը վարում էին լավ բժիշկ-մասնագետները, որոնց թույլատրվում էր պահել երեքից չորս աշակերտից ոչ ավել: Բժշկին սովորեցնում էին լինել հիվանդի ընկերը. «կարելի է վախենալ հորից, ընկերոջից, ուսուցչից, բայց պետք չէ վախ զգալ բժշկի առաջ, քանի որ հիվանդի համար նա ընկեր է, հայր է, մայր է և ուսուցիչ»: Բժշկի արժեքը գնահատվում էր նրա տեսական և գործնական գիտելիքների հիման վրա: Բժշկության ակնառու ներկայացուցիչ որպես վեդերում ներկայացված է Դվանխանտարին. նրա էգիդայի տակ էին միավորվում բոլոր թերապևտները, վիրաբույժները և աստղագետները, որոնք նույնպես դասվում են բժշկության բնագավառին: Պատմվում է նաև Ջիվաիայի մասին, որը մագադխյան ղեկավարի բժիշկն էր, և հիմնել էր հիվանդանոց Մագադխայի մայրաքաղաքում:
Անտիկ հեղինակները շատ էին գնահատում հլըմաձի բժիշկներին: նրանց կանչում էին Ալեքսանդր Մակեդոնացու զորքեր, որտեղ նրանց գիտելիքները դասվում էին հույ բժիշկների կողքին, իսկ նրանց հմտությունը օձերի խայթոցները բուժելու մեջ անմրցունակ էր: Նոր դարաշրջանի սկզբում բժիշկներ Չարական և Սուշրուտան միավորեցին վեդական բժշկական գրվածքները և ստեղծեցին «Չարակա-Սամխիտա» և «Սուշրուտա-Սամխիտա» գրքերը, որոնք հետագայում թարգմանվեցին արաբերեն:
Բժշկական գիտելիքների համակարգում մեծ նշանակություն էր տրվուն դիագնոստիկային: Բժշկին սկզբում պետք էր ախտորոշել հիվանդությունը, իսկ հետո նաև բուժել: Հիվանդի զննության ժամանակ հաշվի էին առնվում հիվանդի տարիքը, սեռը, ապրելավայրը, ֆիզիկական կառուցվածքը, բնավորությունը և այլն: Շնչառության հաճախությունը, սրտի աշխատանքը հաշվում էին համ հանգիստ վիճակում, համ էլ աշխատանքի ժամանակ: Ամեն բժիշկ պետք է կարողանար պալպացիայի ենթարկել որովայնի խոռոչը, գտնել փայծախի և լյարդի չափերը քանոնի միջոցով: Մեզի օրգանոլեպտիկ ուսումնասիրությունը, պուլսի չափումը ընկած էին հիվանդության դիագնոստիկայի հիմքում: Բուժ օգնությունը կատարվում էր հիմնականում տանը: Որոշ բժիշկներ ունեին սեփական ամբուլատորիաներ և ստացիոնարներ, դեղամիջոցների պահեստով: Պատերազմերի ժամանակ կազամակերպվում էր շարժունակ հոսպիտալների ցանց:
Վիրաբուժությունը համարվում էր բժշկական գիտություններից առաջինը և լավագույնը: Վիրաբույժից պահանջվում էր պինդ ձեռք, անվախ սիրտ, որպեսզի վիրահատության ժամանակ նա չնմանվի առաջին անգամ կռվի դաշտ ընկած վախկոտ զինվորի: Հին Հռոմի բժիշկները կարողանում էին անել գանգի տրեպանացիա, վերջույթների ամպուտացիա, միզապարկի քարերի հեռացում, վերքերի չորացում և մաքրում: Բարձր էր դեմքի վրա կատարվող պլաստիկ վիրրահատությունների մակարդակը:
Մանկաբարձության մեջ դիմում էին ոտքի վրա պտույտի, կեսարյան հատման: Ատամնաբուժությունը համարվում էր վիրաբուժության կարևոր ճյուղ: Տարբերում էին ավելի քան 200 վիրահատական գործիք: Վիրակապական միջոց որպես օգտագործվում էին բամբակը, բույսերի կամբիումը: Վերքերը կարում էին ջլային թելերով, ապոնևրոզի շերտիկներով, կենդանիների աղիներից պատրաստված թելերով: Կիրառվում էր ընդհանուր անզգայացում ափրոնի, գինու, բույսերի միջոցով: Մեծ վիրահատությունների ժամանակ, վիրաբույժին օգնում էին ասիստենտները:
Կիրառվում էին մեծ քանակությամբ դեղամիջոցներ: Բուսական միջոցների թիվը հասնում էր 1000-ի: Նրանց մի մասը մինչ այսօր ուսումնասիրված չէ: Կենդանական ծագման միջոցներից առվել շատ էին կիրառվում կաթը, յուղը, արյունը, լեղին: Կիրառվում էին պղնձի միացությունները, մկնդեղը, երկաթի և սուրմայի միացությունները: մեծ կիրառում ունեին սնդիկը և նրա միացությունները: «Բժիշկը, որը ծանոթ է արմատների բուժիչ հատկությունների հետ՝ մարդ է, եթե գիտի աղոթքների ուժը՝ առաքյալ է, եթե գիտի սնդիկի ազդեցությունը՝ աստված է»: Սնդիկը համադարմանի պատիվ ուներ: Դրանով էին բուժում սիֆիլիտիկ ախտահարումները, գոլորշիներով սպանում վնասակար միջատներին: Բուսաբանության և քիմիայի բնագավառում գիտելիքների կուտակումը նպաստում էր դեղագիտության զարգացմանը:
Հնէաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ ուշադրություն է դարձվել սանիտարական վիճակի վրա: Երկրում շատ էին լայն փողոցներով քաղաքները: Համարյա ամեն տանը կային բաղնիքներ, որոնց տակով անցնում էին տաքացման համար խողովակներ: Զուգարանը իրենից ներկայացնում է մեկ մետր տրամագծով փոս: Հայտնաբերվել են նաև աղբանոցներ: Սանիտարական կանխարգելիչ միջոցառումների մեջ էին մտնում բորոտների հեռացումը քաղաքից, մարդկանց բացահնումը ժանտախտով ախտահարված բնակավայրերից: Մեծ հարգանք էր վայելում սպորտը: «Գովասանքի է արժանի այն տղամարդը, որը բոլորից արագ է մագլցում բարձր սարը, չի վախենում մարտնչել գիշատիչ գազանի հետ, բարի է, ուժեղ, սիրում է երեխաներին և օգնում թույլերին»:
Հռոմի մասին գիտեին և Ռուսաստանում: Նրա մասին հիշատակում է Նեպոյը (11-12-րդ դարեր): Հռոմի մասին հետաքրքիր տվյալներ են բերված «Հլըմեական թագավորության մասին գրվածքներ» հավաքածույում, որը գրվել է Կիևյան իշխանության ժամանակ: Կիևի շուկաներ Հռոմից բերվում էին ներկեր, համեմունքներ, դեղամիջոցներ (ալոե, ամբրա և այլն):

Leave a Reply