Hipertonia. Aryan chnshum / Հիպերտոնիկ հիվանդություն: Արյան ճնշում

Hipertonia. Aryan chnshum / Հիպերտոնիկ հիվանդություն: Արյան ճնշում :
Նյութը `

Հիպերտոնիկ հիվանդություն: Արյան ճնշումը չափելու տեխնիկա
Հիպերտոնիկ հիվանդությունը ինչպես առավելագույն, այնպես էլ նվազագույն զարկերակային ճնշման բարձրացումն է, որը հիմնականում պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի գերլարվածությամբ, գերգրգռվածությամբ, ինչը կարող է առաջանալ տևական հուզումների, լարված մտավոր աշխատանքի, հոգեկան ցնցումների հետևանքով: Հիպերտոնիկ հիվանդությունը դիտվում է որպես անոթաշարժիչ կենտրոնների յուրահատուկ նևրոզ` ուղեկվող անոթների տոնուսի նորմալ կարգավորման խանգարումով: Հիպերտոնիկ հիվանդությամբ հատկապես տառապում են մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ: Այս հիվանդության առաջացման գործում մեծ դեր ունի նաև հորմոնային համակարգը, հետագայում հիվանդության ընթացքի մեջ ընդգրկվում են նաև վեգետատիվ, ներզատիչ և երիկամային խանգարումները: Այս հիվանդության առաջացման գործում մեծ դեր ունի նաև ժառանգական գործոնը: Հիպերտոնիկ հիվանդությունը շատ դեպքերում կարող է ի հայտ գալ հանկարծակի և իրեն հատուկ կլինիկական երևույթներով: Հիվանդության զարգացման սկզբնական շրջանում հիվանդները գանգատվում են նևրոտիկ բնույթի ընդհանուր երևույթներից ` թուլությունից, աշխատունակության անկումից, որևէ գործի վրա կենտրոնանալու անկարողությունից, խռովահույզ և կասկածամիտ դառնալուց, գլխացավերից, պատահում է նաև գլխի մի մասի անգարանման նոպայից: Ցավը կարող է տեղակայվել նաև` ակնակապիճների շրջանում կան այլ հատվածներում: Սրտային անբավարարության ժամանակ առաջանում է լորձաթաղանթների տեսանելի կապտություն, այտուցներ և այլն: Զարկերակը լինոմ է լարված, կարծր: Զարկերակային կծկումների ռիթմը դառնում է անկանոն, հաճախ առաջանում է էքստրասիստոլիկ, արտահերթ կծկում, որի տևական առկայության դեպքում գործ են ունենում սրտամկանի լուրջ ախտահարման հետ: Սիրտը լսելիս հայտնաբերվում է սրտի երկրորդ տոնի` շեշտվածություն, որն երբեմն ձեռք է բերում մետաղական երանգ: Հիվանդության ախտորոշման հարցում մեծ տեղ է հատկացվում էլեկտրասրտագրին: Հիվանդության սկզբնական շրջանում նկատվում է միայն ձախ ատամիկի փոքր շեղում, հետագայում` ձախ փորոքի գերաճի մասին վկայող R ատամիկի մեծացում, երրորդ ընթացաշրջանում` T ատամիկի փոքրացում, Տ ատամիկի երևան գալը: Արյան քննությունը էական փոփոխություններ չի արձանագրում, միայն կարող է առաջանալ էրիթրոցիտների նստեցման արագացում: Հիվանդությունը կարող է արտահայտվել է հիպերտոնիկ կրիզներով, այսինքն` անակնկալ առաջացող սրացումներով: Հիպերտոնիկ կրիզները կարող են առաջանալ ինչպես հիվանդությն սկզբում, այնպես էլ ցանկացած փուլում, տարբեր տարիքի մարդկանց մոտ: կրիզների ընթացքում ավելանում է շաքարի մակարդակը, շնչառությունն ու զարկերակը հաճախանում են, աորտային վրա երկրորդ տոնի շեշտվածությունն ավելի է արտահայտվում: Հիպերտոնիկ հիվանդության դանդաղ ձևը մտովի բաժանում ենք երեք շրջանների: Առաջին շրջանը կամ նախահիպերտոնիկ շրջանը դարձելի է: Երկրորդ փուլում զարկերակային ճնշումը թեև ավելի կամ պակաս մշտական է, սակայն անկայուն է և հեշտությամբ է ենթարկվում այս կամ այն դեղամիջոցի ազդեցությանը, սակայն երբեք նորմալ վիճակի չի իջնում: Նկատվում են կրծքային հեղձուկի նշաններ, աչքի հատակի փոփոխություններ, ձախ փորոքի գերաճի արտահայտված նշաններ: Երրորդ շրջանը` կարծրախտային շրջանն է. բարձր և խիստ կայուն արյան ճնշմանը միանում են տարբեր օրգանների և հյուսվածքների կարծրախտային երևույթներ: Այս շրջանում հիվանդները վերջնականապես կորցնում են աշխատունակությունը և դառնում են հաշմանդամներ: Արյան ճնշումը չափելու իմաստը և նպատակը անհրաժեշտ է բացատրել հիվանդին համոզիչ և յուրաքանչյուր դեպքւոմ պետք է փորձել, որպեսզի հիանդը իրենց զգա ազատ և անկաշկանդ (5 րոպե հանգիստ տալ առաջին չափումից առաջ): Հաջորդական քայլերը զարկերակային ճնշման չափելու ժամանակ ուսային զարկերակի վրա պետք է ներառի հետևյալ փուլերը. 1. պահել ձեռքի տալ թուղթը և գրիքը ճնշման չափը անմիջապես գրառելու համար: 2. Նստեցնել հիվանդին լուռ հանգիստ վայրում բաց թևով, որը դրված է սեղանին կամ այլ հիմքի վրա, որպեսզի ձեռքի վերին մասի մեջտեղը գտնբվեր սրտի մակարդակի վրա: 3. Աչքաչափով կամ սանտիմետրով չափել ուսի շրջակայքը և ընտրել մանժաետի համապատասխան երկարությունը: Մանժետի ներսում խցիկը պետք է ծածկի շրջակայքը 80%-ով տարիքով մարդկանց մոտ և 100%-ը 13 տարիեկանից փոքր երեխաների մոտ: Կասկածի դեպքում օգտագործել առավել մեծ չափի մանժետ: Եթե եղած մանժետը փոքր է դա պետք է նշել: 4. Շոշափել ուսային զարկերակը և դնել մանժետը այնպես, որպեսզի խցիկի կենտրոնը գտնվի զարկերակի վրա, այնուհետև փաթաթել և ամուր ամրացենլ մանժետը մերկ ուսի շրջանում: Մանժետի ստորին ծայրը պետք է 1-2 սմ բարձր լինի արմնկային փոսիկից: 5. Տեղադրել մանոմետրը այնպես, որպեսզի ձողիկի կենտրոնը սներոիդի սնդիկի կամ սանդղակի գտնվի աչքերի մակարդակի վիա և հեշտ դիտվի դիտողւ կողմից և որպեսզի մանժետի փողը ազատ լինի: 6. Արագ փչել մանժետը մինչև 70մմ.սնդ. սյուն և այնուհետև մեծացնել ճնշումը աստիճանաբար 10-ական մմ. սնդ. սյուն: Նշել ճնշման մակարդակը, որի դեպքում փչման դեպքում զարկերակը անհետանում է և նորից հայտնվում: Այդ գործընթացը պալպատորային մեթոդի դեպքում ապահովում է անհրաժեշտ նախնական գնահատական սիստոլային արյան ճնշման, որը թույլ է տալիս համոզվել ճնշման մակարդակի համապատասխանության մեջ փչվող մանժետի դեպքում: Պալպատորային մեթոդը հատկապես օգտակար է, քանի որ թույլ է տալիս խուսափել մանժետի ոչ բավարար փչվելուց հաճախորդի մոտ: 7. Դնել ստետասկոպի ականջակալները: Դնել ստետասկոպի գլխիկը ցածր հաճախականության մեջ: Դիրքի ճշտությւոնը անհրաժեշտ է համոզվել ձայնով, այդ դեպքում ստետասկոպի գլխիկը հանում է նուրբ ձայն: 8. Դնել ստետասկոպի սլխիկը ուսային զարկերակի վայրում, մանժետի ծայրից ներքև և ամուր պահել (բայց ոչ շատ ամուր) այդ վայրում, համոզվելով, որ գլխիկը հպված է մաշկին ամբողջ մակերեսով: Փորձը ստետասկոպի գլխիկը դնել ավելի խորը մանժետի ծայրից կարող է ազատել մի ձեռքը, բայց առաջացնում է էական լրացուցիչ աղմուկ: 9. Արագ փչել խցիկը և պահել ճնշումը 20-30 մմ. սնդ. սյան մակարդակից բարձր, այնուհետև մի թեթև բացել փականը և նվազեցնել ճնշումը 2 մմ. սն. սյուն վայրկյանում, փորձելով գտնել Կորոտկովի ձայների հայտնվելը: 10. Ճնշման անկման դեպքում խցիկում նշել մանոմետրի վրա ճնշման մակարդակը կրկնվող ձայների հայտնվելու դեպքում (I ֆազա), դրանց խլացումը (IV ֆազա) և անհետացումը (V Ֆազա): Ձայները լսելու ժամանակ ճնշման նվազեցման արագությունը չպետք է գերազանցի 2 մմ. զարկերակի հարվածի վրա, փոխհատուցելով այդպիսով և արագ, և դանդաղ զարկերակի հաճախականությունը: 11. Կորոտկովի տոները լսելուց հետո, մանժետում ճնշումը անհրաժեշտ է դանդաղ թողնել նվազագույնը հաջորդ 10 մմ սնդ. սյուն, որպեսզի համոզվենք, որ այլևս ձայներ չեն լսվում, և այնուհետև արագ ամբողջությամբ դուրս թողնել օդը տալ հիվանդին հանգստանալ նվազագույնը 30 վրկ.: 12. Սիստոլիկ և դիսիստոլիկ ճնշումը անհրաժեշտ է անմիջապես բաղ թողնել, հավասարեցնելով մինչև մոտ 2 մմ սնդ. սյ.: Երեխաների մոտ այդ թվում նաև, եթե ձայները լսելի են 0մմ սնդ. սյան մակարդակի վրա, IV ֆազան նույնպես անհրաժեշտ է գրանցել: Բոլոր նշանակությունները անհրաժեշտ է գրացնել հաճախորդի ազգանվան, ամսաթվի և չափման ժամանակի հետ միասին, թե որ ձեռք վրա է կատարվել չափումը, որ դիրքով և ինչ չափի մանժետով: 13. Չափումը անհրաժեշտ է կրկնել առնվազն 30 վայրկյանից և միջինացնել երկու չափումների արդյունքները:

Leave a Reply