Hayreniq – spyurq ardi kaperi mshakutayin nshanakutyun@ / Հայրենիք-սփյուռք արդի կապերի մշակութային նշանակությունը

Hayreniq – spyurq ardi kaperi mshakutayin nshanakutyun@ / Հայրենիք-սփյուռք արդի կապերի մշակութային նշանակությունը :
Նյութը `

Հետպատերազմյան ժամանակաշրջանում հայրենիք-սփյուռք կապերը ձեռք բերեցին նոր թափ և որակ: Դրան մեծապես նպաստեց քաղաքական այն արգելքների վերացումը, որը տեղի ունեցավ Հայաստանում 1950-ական թվականների երկրորդ կեսին: Հայրենիքում աստիճանաբար ձևավորվեց ճիշտ վերաբերմունք սփյուռքում գործող հասարակական-քաղաքական կազմակերպությունների հանդեպ: Հայրենիք-սփյուռք կապերը վերաճցին կայուն ու բազմակողմանի հարաբերությունների: 1964 թվականին Հայաստանում ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, որն ուներ իր պարբերականները՝ «խորհրդային հայաստան» ամսագիրը և «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթը:
Բազմապիսի դարձան Հայրենիք-սփյուռք կապերը: Արտերկրյա հայկական շատ համայնքներում գործող դպրոցների համար 1962 թվականից Հայաստանում սկսեցին հրատարակվել դասագրքեր: 1960-80-ական թվականներին ավելի քան 300 հազար տպաքանակով հրատարակվեց տարբեր դասարանների համար 12 անուն դասագիրք: Սփյուռքահայ դպրոցները մինչև 1980-ական թվականների վերջը: Հայաստանից կանոնավոր կերպով ստանում էին նաև գեղարվեստական գրականություն, ուսումնական զանազան պիտույքներ, շարժանկարներ և այլն: Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 1963թ. Երևանում սփյուռքահայ դպրոցների ուսուցիչների որակավորման հատուկ դասընթացներ կազմակերպվեցին:
Հայաստանը սփյուռքահայ համայնքներին զգալի օգնություն ցույց տվեց բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործում: 1958 թվականին հանրապետության բուհերն ընդունվեցին առաջին սփյուռքահայ երիտասարդները: 1960-80-ական թվականների ընթացքում Հայաստանի բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններն ավարտեցին ավելի քան 1000 սփյուռքահայեր: 1992 թվականին հանրապետության բուհերում ուսանում էին մոտ 1200 սփյուռքահայ երիտասարդներ:
Հայաստանի գիտական հիմնարկների հետ մշտական կապեր էին պահպանում արտասահմանյան երկրների շատ հայ գիտնականներ: Նրանք այցելում էին հանրապետություն, մասնակցում Հայաստանում գումարվող գիտաժողովներին: Նրանցից առավել ականավորներն ընտրվեցին Հայաստանի գիտություների ակադեմիայի անդամներ: Այդ պատվին տարբեր տարիներ արժանացել են կենսաքիմիկոս մինաս Սևակը (ԱՄՆ), արվեստաբան Գարզուն (Գառնիկ Զուլումյան), Սիրարփի Տեր-Ներսիսյանը, աշխարհագրագետ Զատիկ Խանզադյանը (Ֆրանսիա), Ֆիզիկոս Չառլզ Փափազը, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը, Միհրան Աղաբաբյանը (ԱՄՆ) և ուրիշներ: Զգալիորեն ընդլայնվեցին գրական կապերը հայրենիքի և սփյուռքի միջև: 1960-80-ական թվականներին Հայաստանում հրատարակվեցին սփյուռքահայ մի շարք գրողների՝ Կարապետ Սիտալի, Շահան Շահնուրի, վահե Հայկի, Լևոն Մեսրոպի և ուրիշների երկերը:
Հայ մշակույթի և գրականության նկատմամբ մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում ամերիկյան նշանավոր գրող Վիլյամ Սարոյանը, որը 1960-1970-ական թվականներին քանիցս այցելեց Հայաստան:
1960-1980-ական թվականներին հանրապետության առաջատար ստեղծագործական կոլեկտիվները սկսեցին ավելի հաճախակի հանդես գալ սփյուռքում: Այդ հանդիպումները ոչ միայն մշակութային, այլև գաղափարական, բարոյական նշանակություն ունեցող իրադարձություններ էին: Դրանք ուժ ու կորով էին տալիս սփյուռքահայ զանգվածներին: Լայնորեն կազմակերպվում էին նաև նկարիչների ստեղծագործությունների փոխադարձ ցուցահանդեսներ:
Սփյուռքահայերի համախմբման, մայր-հայրենիքի հետ նրանց կապերի ամրապնդման գործում շարունակում էր մեծ աշխատանք տանել Հայ առաքելական եկեղեցին:
Երբ 1988 թվականի դեկտեմբերին Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, սփյուռքահայ բոլոր համայնքները շտապեցին օգնություն ցուցաբերել հայրենիքին: Բովանդակ սփյուռքահայությունը մեծ միջոցներ տրամադրեց բնական աղետի հետևանքով առաջացած վնասը վերացնելու համար: Սփյուռքահայ միությունների, տարբեր հաստատությունների, առանձին անհատների միջոցներով աղետի գոտում կառուցվեցին հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ուղարկվեցին մեծ քանակությամբ սննդամթերք, բժշկական սարքավորում և այլն:
Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո (1991թ.) հայրենիք-սփյուռք առնչությունները թևակոխեցին նոր շրջան: Նոր պայմաններում խնդիր է դրվում էլ ավելի հզորացնել Հայաստանի և սփյուռքի փոխհարաբերությունները, որոնք վերջապես ազատվեցին գաղափարական կապանքներից:
Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումը լուրջ փոփոխություններ առաջացրեց հայ ժողովրդի կյանքում: Դիտելով մշակույթը որպես ժողովրդի վրա ներգործելու կարևոր միջոց, կոմունիստական կուսակցությունը և խորհրդային իշխանությունը ձգտում էին մշակույթի բնագավառում իրականացնել արմատական հեղափոխություն` այն դիտելով որպես սոցիալիստական հասարակության կառուցման բաղկացուցիչ մաս: Գալով իշխանության գլուխ խորհրդային իշխանությունը վերացրեց Հայաստանում տնօրինող հին մշակութային մարմինները: Բայց դրա փոխարեն ձևավորվեցին իշխանության նոր մարմիններ, որոնք ձեռնմուխ եղան մշակույթի բոլոր ոլորտների` գիտության, կրթության, արվեստի, գրականության զարգացմանը:
Հայաստանում գիտական և մշակութային կյանքը մեծ վերելք ապրեց ետպատերազմյան ժամանակահատվածում:
Հայաստանի համար մեծ ձեռքբերում էր 1943թ. Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի կազմակերպումը, որը միավորեց երկրաբանության, քիմիայի, կենսաբանության, հասարակագիտության ինստիտուտները և մի շարք այլ գիտահետազոտական հիմնարկներ: Նրա հիմնադիր անդամների կազմում էին գիտության տարբեր բնագավառների խոշոր ներկայացուցիչներ` ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, ֆիզիոլոգ Լևոն Օրբելին, պատմաբան Հակոբ Մանանդյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը և ուրիշներ: Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ ընտրվեց արևելագետ Հովսեփ Օրբելին, որին 1947 թ. փոխարինեց աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը:
1947-1952թթ. գրականության ու արվեստի հարցերի շուրջը տեղի ունեցած վիճաբանությունների ժամանակ ճիշտ հարցադրումների հետ մեկտեղ կիրառվում էին նաև քննադատության այնպիսի մեթոդներ, որ խորթ են մաքսիզմ-լենինիզմի ոգուն: Գրականության ու արվեստի մի շարք ականավոր գործիչների ստեղծագործությունները գնահատելիս հանդես էր բերվում միտումնավոր վերաբերմունք, որը հիմք էր դառնում նրանց նկատմամբ լուրջ քաղաքական մեղադրանքի: Այդ տեսակետից բնորոշ էին այն վիճաբանությունները ու քննադատությունները, որ կազմակերպվեցին Երևանում ընդդեմ հայ գիտնականների աշխատություններում «միասնական հոսանքի» մնացուկների դրսևորման:
1953 թ. Ստալինի մահից և անհատի պաշտամունքի քննադատությունից հետո, խրուշյովյան «ձնհալքը» դրական անդրադարձ ունեցավ նաև մշակութային կյանքի վրա, սկսվեցին հրատարակվել նոր աշխատանքներ, վերականգնվեցին այլախոհության մեջ դատապարտված մշակութային գործիչներից շատերի բարի անունն ու համբավը:
Նշված ժամանակաշրջանում Հայաստանում մշակույթը աստիճանաբար սկսեց թոթափել ստալինյան շրջանի ծանր բեռը, ստեղծվեցին արժեքավոր արվեստի գործեր, որոնցում նկատելի էր առավել օբյեկտիվ, անաչառ վերլուծությունների միտումը։ Սկսվեց արծարծվել Հայոց ցեղասպանության թեմատիկան։ Ուսումնասիրվող ժամանակաշրջանի մշակութային կյանքի առաջընթացը խթան հանդիսացավ հանրապետության հասարակական կյանքի հետագա զարգացումների համար և սկզբնավորեց ազգային զարթոնքը՝ ձևավորելով ազգային վերածննդի գաղափարախոսությունը։
Գրականության ցանկ
1.

Leave a Reply