Անվճար ռեֆերատ : Grasenyakayin menejeri gorcnakan etiket@ / Գրասենյակային մենեջերի գործնական էթիկետը

Անվճար ռեֆերատ : Grasenyakayin menejeri gorcnakan etiket@ / Գրասենյակային մենեջերի գործնական էթիկետը :
Նյութը `

Ներածություն
Ներկայումս պահանջվող է դարձել գրասենյակային մենեջերի պաշտոնը: Գրասենյակային մենեջերների պատրաստում են ինչպես բուհերում, այնպես էլ ոչ մասնագիտական ու մասնագիտական ուսումնական հաստատություններում: Գրասենյակային մենեջերը պետք է տիրապետի որոշակի հմտությունների ու փորձի գործնական շփման բնագավառում, որոնց առկայությունը և հաստատունությունը պայմանավորված են մենեջերի անհատական ու մասնագիտական մի շարք առանջնահատկություններով, որոնց մասին խոսվում է աշխատանքում:

Գրասենյակային մենեջերի գործնական էթիկետը

Գործնական շփումն իրենից ներկայացնում է ծառայողական բնագավառում մարդկանց միջև հարաբերությունների զարգացման բարդ բազմափուլ գործընթաց: Նրա մասնակիցները հադես են գալիս հատուկ կարգավիճակներով ու նպատակ են հետապնդում որոշակի խնդիրների լուծումը: Այս երևույթի բնորոշ առանձնահատկություն է համարվում կարգավորվածությունը, այսինքն որոշակի սահմանված սահմանափակումներին ենթարկվելը, որոնք բացատրվում են ազգային ու մշակութային ավանդույթների առանձնահատկություններով, մասնագիտական էթիկական սկզբունքներով և այլն:
Գործնական էթիկետը հարաբերությունների կառուցման գործիք է իրենից ներկայացնում, որը ձեռնարկության կորպորատիվ կուլտուրայի մասնիկ է համարվում ու որին հետևելը երաշխավորում է կարիերայում հաջողությունների ձեռքբերումը: Էթիկետի կանոններին ու սկզբունքներին հետևելը կարող է հրաշքներ գործել, ինչպես նշել են բազմաթիվ գործարարներ:
Գործնական էթիկետի հիմնական սկզբունքները հետևյալն են.
-հասկանալի եսասիրությունը, որը խոսում է այն մասին, որ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ շրջապատողների հանդեպ իրեն պահում է այնպես, ինչպես կցանկանար, որ իրեն վերաբերվեն,
-դրականության սկզբունքը, որը պայմանավորված է ժպիտի առկայության հետ,
-տարբեր գործնական իրավիճակներում վարքի կանխատեսելիության սկզբունքը,
-աշախատանքում չկա ըստ սեռի տարբերակում, տարբերակումը կատարվում է միայն աշխատակիցների կարգավիճակից ելնելով,
-տեղին լինելու սկզբունքը նշանակում է, որ որոշ կանոններ, սկզբունքներ, վարքի ձևեր պետք է կիրառվեն որոշակի ժամանակ, որոշակի վայրում ու որոշակի մարդկանց նկատմամբ:
Գործնական էթիկետը իր մեջ ներառում է կանոնների երկու խումբ`
 միևնույն կարգավիճակն ունեցող, միևնույն կոլեկտիվի անդամների միջև հաղորդակցման բնագավառում գործող նորմերը,
 դրույթները, որոնք սահմանում են ղեկավարի վարվելաձևը նրան ենթակաների հետ:
Ընդհանուր պահանջ է հանդիսանում աշխատակիցների, ինչպես նաև պաշտոնակիցների նկատմամբ բարեհամբույր ու պատրաստակամ վերաբերմունքը անկախ համակրելիությունից:
Գրասենյակային մենեջերը պետք է իմանա.
-կառավարման իրավական հիմքերը. ադմինիստրատիվ, աշխատանքային ու տնտեսական իրավունքները, օրենսդրական ակտերը, այնպիսի կազմակերպությունում աշխատանքի կազմակերպման սկզբունքները, որտեղ նա աշխատում է:
-կառավարման հիմունքները. իր երկրում կամ տարածաշրջանում իշխանության ու կառավարման մարմինների համակարգը, պետական, հասարակական, կոոպերատիվ ու մասնավոր կազմակերպությունների ղեկավարման ու վերահսկման սկզբունքները, այն ճյուղը, որտեղ նա աշխատում է, նրա ֆունկցիաները, խնդիրները, իր աշխատած կազմակերպության կազմակերպական կառուցվածքը, մենեջմենթի հիմունքները, կառավարկան աշխատանքի գիտական կազմակերպման հիմունքները, կառավարկան գործունեության տեղեկատվական-փաստաթղթային ապահովման նորմատիվա-մեթոդական փաստաթղթերը, հաշվողական մեքենաները, ընդհանուր սոցիալական հոգեբանության հիմունքները, էթիկայի ու էսթետիկայի հիմունքները, գործավարություն, փաստաթղթերի ստեղծման ու ձևակերպման հիմունքները, փաստաթղթերի հետ աշխատանքի կազմակերպումը, առանց փաստաթղթերի սպասրակման կանոնները և սկզբունքները, արխիվային գործը:
Մենեջերի աշխատանքը աչքի է ընկնում արագ փոփոխվող իրավիճակներով, կատարվող խնդիրների բազմազանությամբ, նրանց օպերատիվ որոշման անհրաժեշտությամբ, հաճախ զուգահեռ մի քանի տեսակի, տարբեր շփման ձևեր պահանջող աշխատանքի կատարման անհրաժեշտությամբ: Այդ պատճառով մեբնեջերներին աշխատանքի ընդունելիս ներկայացվում են մի շարք պայմաններ, որոնք վերաբերում են մենեջերի պաշտոնում աշախտել ցանկացողի անհատական ու մասնագիտական հատկանիշներին:
Գործնական հատկանիշներին նախ և առաջ վերաբերում են մասնագիտական հմտությունները, այսինքն մենեջերը հատուկ կրթություն պետք է ունենա ու մասնագիտորեն նախապատրաստված լինի տվյալ աշխատանքի կատարման համար: մենեջերը պետք է տարբերվի ինքնակազմակերպվածության բարձր մակարդակով, քանի որ հենց նա է կազմակերպում ձեռնարկության արդյունավետ աշխատանքը և պատռասխանատու է տվյալ ձեռնարկության ղեկավարին կազմակերպական սպսսարկմամբ ապահովելու համար: Նա պարտավոր է ապահովել նիստի, ընդունելության, փաստաթղթերի ձևակերպման նախապատրաստումը ճիշտ ժամանակին:
Պակաս կարևոր չէ նաև մենեջերի պատասխանատվության զգացումը դրված խնդիրների ճիշտ ժամանակին ու որակով կատարման համար: Ղեկավարը պետք է համոզված լինի, որ իր գրասենյակային մենեջերը կհասցնի կատարել կազմակերպական աշխատանքները ժամանակին:
Գրասռնյակային մենեջերը պետք է նախաձեռնող լինի, կարողանա ինքնություն որոշումներ կայացնել իր իրավասությունների սահմաններում, որոնք կնպաստեն նրա ղեկավարած գրասենյակի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կավելացնեն նրա մասնագիտական հմտությունները:
Գրասենյակային մենեջերների աշխատանքի ընդունման ժամանակ առաջնահերթ պահանջների մեջ առաջին տեղեր մողվողների թվում է նաև գործնական գաղտնիքի պահպանման, ինչպես հեռախոսային, այնպես էլ անհատական շփման ժամանակ խոսքում դիվանագիտական հատկությունների դրսևորման, ձեռնարկության շահերին վնասող զրույցներից հմտորեն խուսափելու պահանջը, որոնք միշտ գնահատվել ու շարունակում են գնահատվել գրասենյակային մենեջերի ու ընդհանրապես ձեռնարկության ցանկացած աշխատակցի մեջ:
Գրասենյակային մենեջերի կարևորագույն հատկանիշներից մեկը պետք է լինի ճշտապահությունը: Հատկապես կարևոր է վերը նշված հատկանիշը կազմակերպական աշխատանքների ճիշտ ժամանակին կատարելու համար, որը ձեռնարկությանը հաջողություն ու բարձր հեղինակություն է բերում:
Գրասենյակային մենեջերի էթիկայի մեջ ներառվող հիմնական նախապայմանները, որոնք նրա աշխատանքի արդյունավետությունն են բնորոշում, բերված են գծագրում:

Հարկ է նշել, որ գրասենյակային մենեջերի անպատշաճ հագուստի պատճառով գրասենյակը կարող է հաճախորդներ կորցնել, այդ իսկ պատճառով գրասենյակային մենեջերը պետք է միշտ գործնական կոստյումով ներկայանա ու գտնվի աշխատանքի վայրում: Գրասենյակային մենեջերը պետք է հարգի իրեն օգնող ու ընդհանրապես իր հետ աշխատող բոլոր մարդկանց: Նա չպետք է անիմաստ խոսակցություններով խանգարի մյուս աշխատակիցների աշխատանքին, ուշանա աշխատանքից կամ ընդհանրապես չներկայանա, ալկոհոլ օգտագործի կամ ծխի աշխատանքային վայրում, իր պատասխանատվությունը մյուսների վրա դնի, ու միևնույն ժամանակ վերահսկի մյունսերի աշխատանքային կարգապահությունը: Գրասենյակային մենեջերի գործնական էթիկետի մասին խոսելիս խոսելիս տեղին է նշել Լ.Ն. Տոլստոյի խոսքերը. «Եթե ինչ-որ բան եք անում, ապա լավ արեք: Եթե չեք կարող կամ էլ չեք ցանկանում այն լավ կատարել, ապա ավելի լավ է չանեք», քանի որ յուրաքանչյուր մենեջեր, ու ընդհանրապես ցանկացած աշխատող, պետք է հիշի, որ իր աշխատանքը բնութագրում է ոչ միայն իրեն, այլ նաև իր աշխատակազմին ու նրանց համատեղ աշխատանքը:

Եզրակացություն

Այսպիսով, գրասենյակային մենեջերի աշխատանքը պատասխանատու աշխատանք է, որի կատարման հաջողությունը պայմանավորված է մենեջերի գործնական էթիկետից, որն էլ իր մեջ ներառում է մենեջերի անհատական ու գործնական հատկանիշները, ինչպես նաև այն սկզբունքները և կանոնները, որոնց պետք է հետևի նա: Մենեջերի հիմնական գործնական էթիկետը կայանում է գրասենյակի մյուս աշխատակիցների հետ նրա վարվելաձևի, ինչպես նաև հաճախորդների հետ զրուցելու, հագնվելու գործնական ոճի, աշախատանքների կազմակերպման բարոյական պահանջները բավարարելու մեջ:

Օգտագործված գրականություն

1. Петкевич Э. Этикет менеджера. – Махачкала. -1991г.
2. Потрубач Н.Н. Деловой этикет // Социально – политический журнал. – 1994г. – №9/10

Leave a Reply