Grakanutyun / Գրականություն

Ogyust Rodeni kensagrutyunn u ashxatutyunner@ . / Օգյուստ Ռոդենի կենսագրությունն ու աշխատությունների վերլուծությունը :
Նյութը 12 էջ է : Գինը 2000 դրամ :

Օգյուստ Ռոդենը ծնվել է 1840 թվականի նոյեմբերի 12-ին Փարիզում` ծառայողների ընտանիքում, ովքեր բավականաչափ հեռու էին արվեստից: Հաղթահարելով հոր դիմադրությունը, ընդունվել է մաթեմատիկայի ու նկարչության դպրոց, որը պատրաստում էր գեղարվեստի վարպետների: Դպրոցում դասավանդում էր հիանալի դասախոս Լեկոկ դե Բուոբոդրանը, ով ուսուցանում էր ապագա նկարիչներին հիշողությամբ նկարելու արվեստը: Իմպրեսիոնիստների հասակակից Ռոդենը այցելում էր նրանց ցուցահանդեսները և նրանց հետ ընկերական հարաբերություններ էր հաստատում:
Ֆրանսիական ակադեմիա ընդունվելու երեք անհաջող փորձերից հետո, Ռոդենը սկսում է ապրուստը վաստակել դեկորատիվ քանդակագործությամբ:
1864 թվականին ներկայացնում է «Ջարդած քթով մարդու դիմակը» արձանը /բրոնզից պատրաստված/, որի հայտնագործությունն ապաահովեց նոր դարաշրջանի թարմության շունչը: Քանդակագործը կերտել էր ծեր, տգեղ ու թեք քթով մի մարդու, ում դեմքը կարելի էր որպես գիրք ընթերցել, այնքան արտահայտիչ էին նրա դիմագծերը, այնքան փոփոխական էր նրա մակերևույթը յուրաքանչյուր պտույտում, տարբեր լուսավորության պայմաններում, որ թվում էր, կարծես դեմքն է աչքիդ առաջ փոփոխվում: «Դիմակը» այդչափ հիացմունքի չարժանացավ, քանի որ անսովոր էին չափերն ու ձևը: Որոշ ժամանակ Ռոդենը լռեց:

Leave a Reply