Grakanutyun / Գրականություն

Raffii kensagrutyun@ . / Ռաֆֆիի կենսագրությունը :
Նյութը 15 էջ է : Գինը 2000 դիամ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՐԱՖՖԻ (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի, 1835, գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, Պարսկաստան – 25.4.1888, Թիֆլիս), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856-ին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելա գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով ,կյանքի ուսումնասիրությանըե, 1857–58-ին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստ ու կացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները, որոնք հետագայում նյութ են տվել նրա ստեղծագործական մտահղացումներին։

Leave a Reply