Gitutyun / Գիտություն

Stamatologian vorpes gitutyun . / Ստոմոտոլոգիան որպես գիտություն :
Նյութը `

Ստոմատոլոգիան (stoma – բերանի խոռոչ, logos – գիտություն) – գիտություն է, որը ուսումնասիրում է դիմածնոտային համակարգի օրգանների և հյուսվածքների հիվանդությունների պատճառագիտությունը, ախտածնությունը, կլինիկան, ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերը:
Ստոմատոլգան իր հերթին բաժանվում է հետևյալ բաժինների՝ թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական:
Թերապևտիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամների կարծր հյուսվածքների, շուրջատամնային հյուսվածքների և բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների պատճառագիտության, ախտածնության, ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով: Թերապևտիկ ստոմատոլոգիան իր մեջ ներառում է հետևյալ բաժինները՝
1.Կարիեսոլոգիա – գիտություն է, որը զբաղվում է ատամների կարծր հյուսվածքների կարիեսի և նրա բարդությունների /պուլպիտ, պերիոդոնտիտ/ պատճառագիտությամբ, ախտածնությամբ, կլինիկայով, ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով:
2. Պարոդոնտոլոգիա – գիտություն է, որը զբաղվում է շուրջատամնային /լնդային/ հյուսվածքների հիվանդությունների պատճառագիտությամբ, ախտածնությամբ, կլինիկայով, ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով:
3. Մուկոլոգիա – գիտություն է, որը զբաղվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների պատճառագիտությամբ, ախտածնությամբ, կլինիկայով, ախտորոշման, բուժման և կանխարգելման հարցերով:
Ներկայումս առանձնացնում են նաև մի գիտություն – էնդոդոնիա – որը զբաղվում է ատամների արմատախողովակների մշակման և լեցավորման հարցերով:
Վիրաբուժական ստոմատոլոգիան հետազոտում է դիմա-ծնոտային համակարգի վիրաբուժական հիվանդությունները և ատամների, բերանի խոռոչի օրգանների, դեմքի, պարանոցի, դիմային կմախքի ոսկորների այն վնասվածքները, որոնք ներառում են համալիր բուժման մեթոդներ: Վրաբուժական ստոմատոլոգիայի հետազոտման բնագավառները իր հերթին բաժանվում են հետևյալի.
1. Ատամների, ծնոտների, դեմքի, պարանոցի և բերանի խոռոչի օրգանների բորբոքային հիվանդությունների /պերիոդոնտիտ, պերիօստիտ, օստեոմիելիտ, աբսցեսներ, ֆլեգմոնաներ, լիմֆադենիտ, հայմորիտ, ատամների դժվարացած ծկթում և այլն/ բուժման և կանխարգելման խնդիրներ:
2. Բերանի խոռոչի օրգանների, դեմքի, դիմային ոսկրերի և այլ դիմա-ծնոտային շրջանի վնասվածքներ:
3. Դեմքի, ծնոտների և բերանի խոռոչի այլ օրգանների ուռուցքային և ուռուցքանման հիվանդությունների
4. Դիմա-ծնոտային շրջանի բնածին և ձեռքբերովի արատներ:
Վիրաբուժական ստոմատոլոգիայում միջամտություներըկատարում են ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնարի պայմաններում:
Ամբուլատոր ընդունումը կազմակերպում են այն դաեպքերում, երբ հիվանդը միջամտությունից հետո կարիք չունի հատուկ խնամքի և կարող է ինքնուրույն, կամ բարեկամների օգնությամբ վերադառնալ տուն: Այդ միջամտություններից են՝ ատամի հեռացումը, պերիօստիտի կամ աբսցեսի վիրաբուժական մշակումը:
Խտացիոնարում վիրաբուժական միջամտությունը կատարում են այն դեպքերում, երբ հիվանդը այդ բանից հետո կարիք է ունենում հատուկ խնամքի: Օրինակ՝ ծնոտների կոտրվածք, ֆլեգմոնա, ուռուցքների հեռացում և այլն:
Վիրաբուժական ստոմատոլոգիայի մի մաս է կազմում նաև իմպլանտոլոգիան, որը զբաղվում է մարդու օրգանիզմում պակասող օրգանները կամ մասերը փողարինելով օտարծին նյութերով:
Օրթոպեդիկ ստոմատոլոգիան հետազոտում է դիմածնոտային համակարգի բնածին և ձեռքբերովի արատների, վնասվածքների և դեֆորմացիաների ախտորոշմսն, կանխարգելման և վերականգնողական բուժման հարցերը:
Այժմ, հաշվի առնելով երեխաների անատոմիո-ֆիզիոլագիական առանձնահատկությունները, առանձնացնում են նաև մանկական հասակի ստոմատոլոգիա, որը իր հերթին բաժանվում է թերապևտիկ, վիրաբուժական բաժինների, մանկական պրոթեզավորում և օրթոդոնտիա:
Օրթոդոնտիան դա ստոմատոլոգիայի բաժին է, որը հետազոտում է ատամնածնոտոյին անոմալիաների պատճառագիտությունը, ախտածնությունը, կանխարգելումը, նրանց ախտորոշման և բուժման մեթոդները: Նրա հետազոտման սահմանների մեջ են մտնում ատամների դիրքի, չափերի, ատամնաշարերի աղեղների և կծվածքի խանգառումները, ծնոտների աճի ղեկավարումը, դիմածնոտային շրջանի էստետիկական խանգարումերի վերացումը:
Ստոմատոլոգիան, որպես գիտություն չի կարելի առանձնացնել մի շարք այլ գիտություններից՝ անատոմիա, ախտաբանական անատոմիա, ֆիզիոլոգիա, ախտաբանական ֆիզիոլոգիա, հյուսվածքաբանություն, միկրոբիոլոգիա, կենսաքիմիա, դեղագիտություն և այլն, որոնց շնորհիվ զարգանում է նաև ստոմատոլոգիան:

Դեոնտոլոգիա և բժշկական էթիկա

Բժշկական էթիկան և դեոնտոլոգիան դա բուժաշխատողների վարքի և բարոյականության նորմերի ամբողջականությունն է: Այն նորմավորում է ինչպես բժիշկ – հիվանդ, այնպես էլ բժիշկ – բժիշկ հարաբերությունները: Բժիշկի կարևորագույ խնդիրը պետք է լինի հանգստացնել առանց այն էլ լարված հիվանդին, ներշնչել նրան հավատ իր և բուժման արդյունավետության մեջ: Կարևոր խնդիր է համարվում նաև հարգանքը իր կոլեգաների և նրանց կատարած աշխատանքի նկատմամբ:
Բժշկական դեոնտոլոգիայի մի մաս է նաև բժշկական գաղտնիքի պահպանումը:

Ստոմատոլոգիական աշխատասենյակի կահավորումը

Թերապևտ-ստոմատոլոգի աշխատասենյակը մեկ ստոմատոլոգիական համասարքի համար պետք է ունենա 14 մ2 մակերես: Ամեն երկրորդ ավելացված համասարքի համար պետք է ավելանա ևս 7 մ2: Մեկ սենյակում երեք համասարքից ավել պենք է չլինի, և նրանք իրարից պետք է բաժանված լինեն միջնապատերով: Աշխատասենյակի բարձրությունը պետք է լինի 3մ, հատակը՝ պատված լինի սալիկներով կամ լինոլեումով, որը պետք է բարձրանա պատերի վրա 10սմ: Պատերը 2մ բարձրությամբ պետք է ներկված լինեն յուղաներկով, արագ և արդյունավել ախտահանում անցկացնելու նպատակով:
Սենյակը պետք է ունենա լավ բնական լուսավորում, ցանկալի է պատուհանները ուղված լինեն դեպի հյուսիս, արևի ուղիղ ճառագայթներից խուսափելու նպատակով: Բացի այդ աշխատասենյակը պետք է լինի լավ լուսավորված արհեստական լուսատուներով, որոնք տեղադրված լինեն այնպես, որ չընկնեն աշխատող բժիշկի աչքերին:
Աշխատասենյակը պետք է կահավորված լինի հետևյալով՝ ստոմատոլոգիական համասարք, ստոմատոլոգիական բազկաթոռ, ստոմատոլոգիական սեղանիկ, բժիշկի և բուժքույրի աշխատասեղան և աթոռ, 2 ջրի ծորակ – մեկը՝ օգտագործած գործիքները, մյուսը՝ բժիշկի ձեռքերի լվանալու համար, դեղորայքի երկու պահարան /A – թունավոր նյութերի, B – ուժեղ ազդող նյութերի համար/:
Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում վիրաբուժական բաժանմունքը պոտք է բաղկացած լինի 5 սենյակներից.
1. Վիրաբուժ-ստոմատոլոգի աշխատասենյակ
2. Վիրահատարան
3. Նախավիրահատարան
4. Ախտահանման սենյակ
5. Սպասասրահ, որը կարող է լինել նաև ընդհանուր ամբողջ կլինիկայի համար:
Վիրաբուժական աշխատասենյակի մակերեսը մեկ ստոմատոլոգիական համասարքի համար պետք է լինի ոչ պակաս քան 23մ2, ամեն հաջորդի համար ավելանալով 7 մ2: Այս սենյակը բացի բազկաթոռից և համասարքից պետք է հագեցած լինի վիրաբուժական գործիքներով, որոնք պահվում են ստորիլ սեղանիկի վրա: Այստեղ կատարվում է ախտորոշում և մանր վիրաբուժական միջամտություններ, հատկապես ատամի հեռացում:
Վիրահատարանում պետք է գտնվի վիրահատական սեղանը, ստոմատոլոգիական բազկաթոռ, դիաթերմոկոագուլյատոր, էլեկտրական արտածծիչ, սեղան՝ ախտահանված գործիքներով, շարժական սեղան, սեղանիկ դեղանյութերի համար, պտտվող աթոռներ բժիշկների համար,բիքսեր՝ ախտահանված վիրակապային նյութերով, նարկոզի համար նախատեսված սարքավորում, վիրաբուժական և թերապևտիկ գործիքներ, ինչպես նաև պետք է լավ լուսավորված լինի արհեստական լուսատուներով:
Նախավիրահատարանում տեղադրված են լինում լվացարաններ, գործիքների պահարան,սեղան հակասեպտիկներով, ձեռքերը մշակելու և մանրէազերծելու համար:
Ախտահանման սենյակում պետք է տեղադրված լինեն ախտահանիչ սարքավորումները /ավտոկլավ, ջերմային պահարան և այլն/, նա պետք է պատուհանով կապված լինի վիրահատարանի հետ, որպեսզի անհրչաժեշտության դեպքում այիտեղից փոխանցվեն ստերիլ գործիքներ:
Օրթոպեդիկ բաժանմունքը կազմված է օրթոպեդ-ստոմատոլոգի աշխատասենյակից, ատամնատեխնիկական լաբորատորիային և ձուլարանից:
Օրթոպեդ-ստոմատոլոգի աշխատասենյակ իր կահավորանքով և սանիտարա-հիգիենիկ նորմերով համապատասխանում է թերապևտ–ստոմատոլոգի աշխատասենյակից՝ ընդգրկելով իր մեջ օրթոպեդին անհրաժեշտ գործիքներ և որոշ սարքավորումներ /գիպսի համար սեղան, պրոթեզների համար պահարան և այլն/:
Ատամնատեխնիկական լաբորատորիան բաժանվում է հիմնական և օժանդակ սենյակների: Հիմնական սենյակը նախատեսված է ատամնատեխնիկների համար /մեկ տեխնիկի համար անհրախեշտ է13 մ3 և 4մ2 տարածք/: Այստեղ պետք է տեղադրված լինի աշխատանքային սեղան՝ 1 x 0,7մ չափերով, էլեկտականշլեյֆ-մեքենա, հատուկ լուսավորում և գազ:
Օժանդակ սենյակներն են՝
1. Գիպսավորման
2. Զոդման
3. Հղկման և փայլեցման
4. Պոլիմերիզացիոն
Ձուլարանի մակերեսը պետք է լինի 11մ2 ոչ պակաս և հագեցած լինի արդի սարքավորումներով:
Այժմ ատամնատեխնիկական լաբորատորիաներում առանձնացնում են նաև կեռամիկայով աշխատելու համար սենյակ:
Մանկական բուժական հիմնարկությունները և ստոմատոլոգների աշխատասենյակները պետք է նույնպես համապատասխանեն վերը նշված նորմերին, ինչպես նաև հագեցած լինեն երեխաներին զբաղեցնելու և ուշադրությունը շեղելու միջոցներով /խաղալիքներ, մուլտֆիլմեր, նկարներ և այլն/: Այդ հաստատություններում սպասարկվում են 0-ից մինչև 14տ 11ա 29օրեկան երեխաներ: Նրանց համար նույնպես առանձնացված են և գործում են թերապևտիկ, վիրաբուժական և օրթոպեդիկ ծառայություններ, ինչպես նաև օրթոդոնտիա:

Leave a Reply