Gitutyun / Գիտություն

Tntesagitutyan tesutyun@ vorpes gitutyun ev dra zargacman puler@ . / Տնտեսագիտության տեսությունը որպես գիտության և դրա զարգացման փուլերը :
Նյութը 27 էջ է : Գինը 4000 դրամ :

Բովանդակություն

Ներածություն
1. Տնտեսագիտական մտածելակերպ
2. Տնտեսագիտության ձևավորումը և զարգացումը
3. Տնտեսագիտության տեսության ժամանակակից ուղղությունները
Եզրակացություն
Օգտագործված գրականություն

Ներածություն

Տնտեսագիտությունը միշտ էլ հանդիսացել է այն գիտությունը, որի հիման վրա հասարակությունը կարողացել է արդյունավետորեն կազմակերպել արտադրական գործընթացները սեփական պահանջմունքները բավարարելու նպատակով: Արտադրությունը նյութական բարիք է ստեղծում սպառման համար, սպառումն էլ իր հերթին առաջ է բերում պահանջմունք: Հետևաբար այն հարցին, թե ինչպես է բավարարվում պահանջմունքը, կարող ենք պատասխանել, որ դա կապված է արտադրության արդյունքից, ուստի պահանջմունքները կարելի է դիտարկել որպես արտադրության ներքին դրդապատճառներ: Հենց պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունն է դրդում մարդուն, որ վերջինս կազմակերպի արտադրական գործընթաց, կամ սկսի տնտեսական գործունեություն: Վերջիններս արտահայտում են պահանջմունքների կառուցվածքն ու զարգացման աստիճանը: Տնտեսական գործունեության միջոցով մարդիկ անընդհատ վերստեղծում և զարգացնում են պահանջմունքների բավարարման պայմանները: Տնտեսագիտության տեսության խնդիրը կայանում է նրանում, որ մարդկանց միջև առաջացող ու բազմատեսակ ու բազմաբնույթ հարաբերություններից առանձնացնի, ինչպես նաև ուսումնասիրի բոլոր այն հարաբերությունները, որոնց առաջացումը պայմանավորված է նյութական ու հոգևոր բարիքների արտադրության, բաշխման, փոխանակության ու սպառման գործընթացով:
Տնտեսագիտությունը սերտորեն կապված է տնտեսական քաղաքականության հետ, քանի որ վերջինս տնտեսական գործունեության կազմակերպման կարգավորման եղանակ է հանդիսանում: Տնտեսագիտության գործնական նշանակությունը կայանում է տնտեսական քաղաքականության համար տեսական հիմք ծառայելու մեջ:

1. Տնտեսագիտական մտածելակերպ

Տնտեսագիտությունն ավելի շատ մեթոդ է, քան հիմնադրույթ, դա մտածելակերպ է, մտածողության տեխնիկա, որն օգնում է իր տիրոջը հանգել ճիշտ եզրակացությունների:
Ջոն Մեյնայդ Քեյնս

Տնտեսագիտության տեսությունը հանդիսանում է հնագույն գիտություններից մեկը, որի մասին մեզ տեղեկություններ են հասել դեռևս մ.թ.ա վաղ ժամանակաշրջանից: Մ.թ.ա. երկրորդ հազարամյակում Բանելոնի թագավորի օրենքների ժողովածուում տեղեկություններ են տրված հասարակության տնտեսական կյանքի կազմավորման և կարգավորման վերաբերյալ: Արիստոտելը իր «Պոլիտիկա» աշխատության մեջ նշել է, որ տնտեսագիտությունը արվեստ է կամ գիտություն հարստություն ստեղծելու և այն ավելացնելու ուղիների վերաբերյալ: Տնտեսագիտության այս բնորոշումը տիրապետող է եղել ու ներկայումս էլ տնտեսագիտության կարևոր խնդիրներից է հանդիսանում հասարակության հարստության մեծացումը և ժողովրդի բարեկեցության բարձրացումը:

Leave a Reply