Fizika / Ֆիզիկա

Shtern Herlaxi pordz@ .  / Շտեռն-Հերլախի փորձը :

Նյութը 15 էջ է : Գինը 2000 դրամ :

 

Բովանդակություն

1. Պտտվող էլեկտրոնի հիպոթեզը
2. Շտեռն-Հերլախի փորձը
3. Մագնիսա-մեխանիկական էֆֆեկտներ
4. Սպինով էլեկտրոնի քվանտային մեխանիկան

 

Պտտվող էլեկտրոնի հիպոթեզը

Պաուլին ենթադրեց, որ ալկալիական մետաղների սպեկտրերի դուբլիտությունը առաջանում է էլեկտրոններին բնութագրական քվանտային դուբլիտության հետևանքով, որը հնարավոր չէ բացվատրել դասական տեսությամբ:
Այսպիսով, Պաուլիի փաստացի հիպոթեզը կայանում է նրանում, որ նկարագրելով էլեկտրոնի վիճակը ֆորմալ կերպով ներմուծվում է լրացուցիչ քվանտային թիվ, այնպես որ առաջարկվում էր էլեկտրոնի վիճակը նկարագրել արդեն ոչ թե երեք քվանտային թվերով, այլ չորս քվանտային թվերով:
Այս հիպոթեզի զարգացման ուղղությամբ էական քայլեր կատարեցին հոլանդացի ֆիզիկոսներ Ուլոնբեկն ու Գաութսմիթը, որոնք ներմուծեցին էլեկտրոնի պտույտը սեփական առանցքի նկատմամբ: Այս հատկությունը, անփոփոխ կերպով հատուկ է բոլոր էլեկտրոններին նույն չափով, ինչպես նրա լիցքն ու զանգվածը, և բոլոր լեզուներում կոչվում է «սպին» բառով, ինչը նշանակում է պտտվող ինչ-որ բան և նշանակվում է S տառով:

Leave a Reply