Ekologia / Էկոլոգիա

Sevana lchi ekologian . / Սևանա լճի էկոլոգիան :
Նյութը 10 էջ է : Գինը 2000 դրամ :

Բովանդակություն

Ներածություն
1. Սևանա լճի էկոլոգիան
Եզրակացություն
Օգտագործված գրականություն

Սևանի տարածաշրջանում կան հանքային ջրեր, որոնք առողջարանների ստեղծման բազա են հանդիսանում: Այժմ օգտագործվում են դրանց մեծ մասը: Հանքային ջրերի առկայությունը, չնաշխարհիկ բնությունը Սևանի տարածաշրջանը առողջարանային գոտու վերածելու նախապայման է: Սևանի տարածաշրջանում բարձրությունների տատանումները և ռելիեֆի կտրտվածությունները պայմանավորում են բնության բազմազանությունը և լանդշաֆտների ուղղաձիգ գոտիականությունը:
Սևանի ավազանում լավ արտահայտված են չորս ուղղաձիգ գոտիներ` լեռնային տափաստանների, լեռնային անտառների, մերձալպյան և ալպյան:
Սևանի ավազանի ցածրադիր մասը զբաղեցնում են լեռնա-տափաստանային լանդշաֆտները: Լճի շուրջն այն անընդմեջ գոտի է կազմում: Լեռնային տափաստանները տարբեր բարձրության են ահսնում, նայած լանջերի դիրքադրությանը: Այսպես, Սևան լճից արևելք Արեգունի և Սևանի լեռնաշղթաների լճահայաց լանջերում մինչև 2500-2600 մետրի վրա կարելի է հանդիպել տափաստանների, մինչդեռ Գեղամա լեռնավահանների արևելյան լանջերին` 2300 մետրի վրա տափաստանը իր տեղը զիջում է մերձալպյան մարգագետիններին: Լճի հյուսիս-արևելյան և արևելյան ափերում ջրից ազատված խոշորաբեկոր գլաքարերը հղկված կոպիճն ու ավազը դժվարությամբ են բուսածածկվում և լճափը մերկ է: Հարավային և արևմտյան ծանծաղ մասերում ափագիծը հեռացել է 1-5 կմ, տեղ-տեղ հատակի մերկացած մասերը միանգամայն հարթ տարածություններ են ծածկված մանրահատիկ ավազով ու տիղմով: Լճից ազատված մասերում հողային ծածկը ձևավորվում է մարդու ակտիվ միջամտությամբ:

Leave a Reply