Ekologia / Էկոլոգիա

Ekologiakan krtutyun@ naxadprocakan tariqum . / Էկոլոգիական կրթությունը նախադպրոցական տարիքում :
Նյութը 30 էջ է : Գինը 5000 դրամ :

Բովանդակություն

Ներածություն
1. Նախադպրոցականների էկոլոգիական կրթության և դաստիարակության գործընթացի էությունը
2. Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական դաստիարակության նպատակն ու խնդիրները
3. Նախադպրոցականների էկոլոգիական կրթության բովանդակության ընտրության սկզբունքները
4. Նախադպրոցականների էկոլոգիական կրթության և դաստիրակության ուղիները, միջոցներն ու մեթոդները
Եզրակացություն
Գրականության ցանկ

Երեխայի աշխարհաճանաչողությունը սկսվում է բնաճանաչողությունից: Մարդ տեսակի խոսքի ձևավորման հիմքում ընկած են բնական առարկաներն ու երևույթները: Բնությունը, նրա բաղադրամասերի հարաբերությունները կատարյալ են: Երեխայի հոգին ձգտում է հասնել այդ կատարելությանը բնական առարկաների, երևույթների, ընդհանրապես բնության հետ շփվելու անհրաժեշտության ձգտումով:
Նախադպրոցական տարիքի յուրահատկությունն այն է, որ բնությունը, նրա գեղեցկությունն ու անկրկնելիությունն ընկալվում են հույզերով, իշխում է ակնառու-պատկերային, ակնառու-հուզական ընկալումը: Երեխան առաջին հերթին մտածում է գույներով, ձևերով, պատկերներով, և առանձին պատկերների ընկալումից նրա մոտ ձևավորվում են ընդհանուր հասկացությունները: Շրջապատի ընկալումը և նրա նկատմամբ համապատասխան զգացմունքների դրսևորումը զարգանում է մտածողության հետ միաժամանակ, ինչը ճանաչողության հիմքն է:
Նշված բոլոր յուրահատկությունները հաշվի են առնվում էկոլոգիական կրթության ու դաստիարակության համակարգում: Այս տեսանկյունից հատուկ նշանակություն է ստանում երեխայի կանոնավոր շփումը բնության օբյեկտների հետ, ինչը ներկայումս քաղաքային պայմաններում սահմանափակ է:

Leave a Reply