Ekologia / Էկոլոգիա

Kotayqi marzi Hrazdani taracashrjani ekologian . / Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի շրջակա էկոլոգիան :
Նյութը 35 էջ է : Գինը 8000 դրամ :

Բովանդակություն

Ներածություն

ԳԼՈՒԽ 1-ին
Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի շրջակա տնտեսության զարգացման ճյուղերը
1. Արդյունաբերական և հումքի վերամշակման ձեռնարկությունների համառոտ բնութագիրը
2. Գյուղատնտեսական արտադրության հիմնական ճյուղերը
3. Գրական ակնարկ տարածաշրջանում կատարված էկոլոգիական ուղղվածության գիտական հետազոտությունների մասին

ԳԼՈՒխ 2-րդ
Շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը
1. Մթնոլորտի օդի աղտոտման աղբյուրները ու աղտոտվածության բնույթը
2. Ջրային ավազանի աղտոտման աղբյուրները ու աղտոտվածության բնույթը
3. Հողային ծածկույթի աղտոտման աղբյուրները և աղտոտվածության բնույթը
4. Շրջակա միջավայրի աղտոտման էկոլոգիական հետևանքները

ԳԼՈՒխ 3-րդ
Տարածաշրջանի էկոլոգիական վիճակի բարելավման նպատակով մշակված ծրագրերի ու նախագծերի համառոտ բնութագիրը
1. Տարածաշրջանի էկոլոգիական վիճակի բարելավման ծրագրերի բովանդակությունը
2. Տարածաշրջանի էկոլոգիական վիճակի բարելավման նախագծերի բովանդակությունը

ԳԼՈՒԽ 4-րդ
Շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները
1. Մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները
2. Ջրային ավազանի աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները
3. Հողերի քիմիական աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները
4. Բնության բաղադրիչների պահպանության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ընդունված օրենքների և օրենսդրությունների համառոտ բնութագրությունը

Եզրակացություն

Գրականության ցանկ

Մարդու շփումը բնության հետ, որը մշտապես անհրաժեշտ է նրա գոյության համար, բառիս ընդհանուր իմաստով էլ հենց բնօգտագործումն է: Մարդու կյանքի և գոյության հիմքում ընկած է բնօգտագործումը: Այդ պատճառով պատմականորեն և փաստացի բնօգտագործումը կազմում է հասարակական կյանքի հիմքը, հասարակության և բնության փոխհարաբերություններում բազիսը: Շրջակա միջավայրի պահպանության շրջանակներում գնահատելով բնօգտագործման նշանակությունը` հարկ է նկատի ունենալ, որ այն ծառայում է ոչ միշտ մարդու ամենաբազմազան պահանջմունքների բավարարման և կյանքի պահպանման համար, բայց և միաժամանակ հանդիսանում է բնության վրա առավել վնասակար ազդեցության գործոն: Մարդու կողմից բնական ռեսուրսների օգտագործումը իր կյանքի համար որոշ չափով կարգավորվում է իրավունքով: ՀՀ ոչ մետաղային հարստությունների օգտագործումը կարգավորող նորմերի համակարգը կոչվում է բնօգտագործման իրավունք: Այդպիսի նորմերը գտնվում են գլխավորապես բնառեսուրսային օրենսդրությունում` հողային, ջրային, լեռնահանքային, անտառային, ֆաունիստական: Բնօգտագործմանը վերաբերող որոշ դրույթներ նախատեսված են («Շրջակա միջավայրի պահպանության» օրենքում) Բնության պահպանության մասին ՀՀ օրենսդրական հիմունքներում, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում. քաղաքացիական, քրեական, վարչական և այլ օրենսդրություններում: Ընդհանրապես, աշխարհի բնօգտագործման օրենսդրություններում դրա դասակարգումը տեսակների կատարվում է մի քանի չափանիշներով: Առավել ընդհանուր է այն դասակարգումը, որի համար չափանիշ է ընդունվում բնության օբյեկտը: Այստեղից բնօգտագործման տեսակներն են.
գ հողօգտագործումը,
գ ընդերքի օգտագործումը,
գ ջրօգտագործումը,
գ օդային ավազանի օգտագործումը

Leave a Reply