Bnapahapanutyun / Բնապահպանություն

Meqenashinakan dzernarkutyunneri mnacordnerov hoghi axtotum@ . / Մեքենաշինական ձեռնարկությունների մնացորդներով հողի աղտոտումը :
Նյութը 8 էջ է : Գինը 2000 դրամ :

Մեքենաշինական արտադրության կոշտ մնացորդները պարունակվում են ամորտիզացիոն կտորտանքի (սարքավորումների, սարքերի, գործիքների արդիականացում), մետաղների, փայտանյութի, պլաստմասսայի խարտուքի և տաշեղների, մետաղախարամի, շլամի, մոխիրի, նստվածքի և փոշու մեջ (օդի մաքրման համակարգերի մնացորդները և այլն):
Ամորտիզացիոն կտորտանքի քանակությունը կախված է կտորտանքի մեջ դուրս գրած մաշված սարքավորումների և գույքի, ինչպես նաև նախագծային-նախազգուշական վերանորոգման ժամանակ առանձին դետալների փոխարինումից: Մեքենաշինական ձեռնարկություններում ամորտիզացիոն կտորտանքների 50 %-ը առաջանում է տեխնոլոգիական սարքերի և գործիքների փոխարինումից: Տրորվելու և քայքայվելու հետևանքով մետաղների անվերադարձ կորուստները կազմում են ամորտիզացիոն կտորտանքների ընդհանուր քանակի մոտավորապես 25 %-ը:
Արտադրության մեջ մնացորդների չափերը կախված են վերամշակման ենթարկված մետաղների և համաձուլվածքների քանակությունից, ինչպես նաև մնացորդների սահմանված գործակցից: Հիմնականում մեքենաշինական ձեռնարկությունների մնացորդները առաջանում են գլանման արտադրությունից (վերջամասեր, կտորներ, քերթատաշ տաշեղներ, սղոցուք, հրաթեփ), ձուլման արտադրությունից (ձուլանցքեր, միաձուլում, քանդում, դուրս հանում և այլն), մեխանիկական մշակումից (տաշեղներ, կտորտանքներ, սղոցուկ, փորագրում և այլն): Մեքենաշինական ձեռնարկություններում 1 տոննա մետաղի համար մնացորդները կազմում են 260 կգ, երբեմն այդ մնացորդները կազմում են վերամշակվող կիսահումքի ամբողջ զանգվածի 50 %-ը (թերթավոր դրոշմահատման ժամանակ կորուստները կազմում են 60 %): Լեգիրված պողպատի մնացորդների գոյացման հիմնական աղբյուրները համարվում են մետաղամշակումը (84 %) և ամորտիզացիոն կտորտանքները (16 %):

Leave a Reply