Bjshkutyun / Բժշկություն

Achqi anatomian /  Աչքի անատոմիան :

Նյութը ՝

Աչքի անատոմիան

Տեսողական օրգանի ամենաէական մասը կազմում է ցանցաթաղանթը: Վերջինս ընդունում է լույսի ալիքների տատանումները և նրանք էներգիան վերածում են ներվային գրգռի, որը տեսաներվի միջոցով հաղորդվում է կենտրոնական ներվային համակարգին, ուր արդեն ստացվում է տեսողական զգայությունը:
Տեսողական օրգանի մնացած բոլոր մասերը կոչված են կամ նպաստելու , որ ցանցաթաղանթը ավելի բարենպաստ կերպով կատարի իր ֆունկցիան, կամ այն պաշտպանելու զանազան արտաքին ազդեցություններից, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ կամ նույնիսկ խանգարել նրա գործունեությունը:
Ցանցաթաղանթը այս օրգաններից մի քանիսի հետ միասին պարփակված է մի պինդ գնդաձև մարմնի մեջ և որը հենց աչքն է , կամ աչքի պտուղը` խնձորը։
Աչքը միանգամայն կանոնավոր գունդ համարել չի կարելի , որովհետև նրա առջևի մասի կորությունն ավելի սաստիկ է , քան հետևի մասինը և այդ պատճառով էլ ավելի ուռուցիկ է։
Այսպիսով առջևի մասը հետևինից բաժանվում է ոչ շատ խոր ակոսով, որը գնդի պատի մեջ գտնվող փոսի տպավորություն է թողնում։
Աչքի պտուղը բաղկացած է թաղանթներից և թափանցիկ պարունակությունից։
Աչքն ունի երեք թաղանթ` արտաքին, միջին, ներքին։
Արտաքին թելակազմ թաղանթը բաժանվում է միմյանցից խիստ տարբերվող երկու մասի` սպիտակուցանման թաղանթ կամ կարծրենի և եղջերաթաղանթ կամ եղջերենի։
Կարծրենին կազմում է արտաքին թաղանթի հետևի մասը , սպիտակ է և անթափանց։Նրա մեծ մասը գտնվում է ակնակապիճում, այնպես, որ աչքի ճեղքի սահմաններում երևում է նրա փոքր մասը միայն` երկու սպիտակ եռանկյունու ձևով, որոնք դասավորվում են եղջերունու երկու կողմում։
Հետևի կողմից սկլերան ունի մի փոքրիկ կլոր անցք, որը փակված է բազմաթիվ ծակոտիներ ունեցող շարակցահյուսվածքային նուրբ թիթեղով։Այս ծակոտիներով ներս են մտնում տեսաներվի թելերի փնջիկները։Այդ թիթեղը կոչվում է մաղանման թիթեղ։Սկլերան կազմում է արտաքին թաղանթի 5/6-րդ մասը, մանացած 1/6րդը կազմում է եղջերենին:
Սկլերան իր ամբողջ հաստությամբ փոխարկվում է եղջերունու աստիճանաբար։Նրա ավելի խոր շերտերն ավելի շուտ են փոխարկվում եղջերունու, այնինչ մակերեսայինները ` ավելի ուշ։
Այսպիսով թափանցիկ եղջերենու շրջագծային խոր մասերը ծածկված են մակերեսից եկող և այստեղ վերջացող սկլերայի դեռևս անթափանցիկ խավերով:

 

Leave a Reply