Bjshkutyun / Բժշկություն

Ergonomika ev anvtangutyan kanonner@ . / Էրգոնոմիկա և անվտանգության կանոնները:
Նյութը `

Էրգոնոմիկա տերմինը առաջին անգամ առաջարկել է 1857 թվականին լեհ գիտնական Յաստշեմբովսկին: Էրգոնոմիկան (ergon – աշխատանք, nomos – օրենք) – գիտություն է, որը զբաղվում է մարդու ֆունկցիոնալ հնարավորություններով աշխատանքային պայմաններում՝ նրա համար աշխատանքային օպտիմալ պայմաններ ստեղծելու նպաակով, ինչը կդարձնի աշխատանքը առավել արդյունավետ, իսկ աշխատողին կապահովի անհրաժեշտ աշխատանքային հարմարություններ և կապահովի նրա անվտանգությունը, կպահպանի նրա ուժերը, առողջությունը և աշխատունակությունը:
Ստոմատոլոգիական էրգոնոմիկայի խնդիրների մեջ են մտնում՝
1. Ապահովել բժիշկի համար օպտիմալ աշխատանքային պայմաններ;
2. Կրճատել և հեշտացնել բժիշկի և բուժքրոջ աշխատանքի ծավալը;
3. Մշակել առավել հարմար դիրքեր բժիշկի համար տարբեր խմբերի ատամներ բուժելու ընթացքում:
4. Մասնագիտական հիվանդություններով հիվանդանալու ռիսկի վերացում:
5. Մշակել և ստեղծել հնարավորինս հարմար գործիքներ բժիշկի աշխատանքը անվտանգ և հարմար դարձնելու համար:
Էրգոնոմիկան առավել կարևոր է համարում աշխատասենյակում բժշկական սարքավորումների և կահույքի հարմարավետ տաղակայումը, ինչը կրճատում և հեշտացնում է աշխատող անձնակազմի տեղաշարժը սենյակում, նչպես նաև կարգավորում է աշխատանքային տարածությունը:
Շատ կարևոր է նաը հիվանդի և բժիշկի դիրքը աշխատելու ընթացքում: Բժիշկի դիրքը հիվանդի նկատմամբ կարելի դիտարկել ժամացուցի թվահարթակի օրինակի վրա:

Առավել հարմար դիրք է բժիշկի համար համարվում է 8-10 թվահարթակի ընկաց հատվածը, սակայն այժմ առավել հաճախ օգտագործում են 12 դիրքը, երբ հիվանդը պառկած է, իսկ գլուխը գտնվում է բժիշկի ծնկների միջև:
Էրգոնոմիկայի կարևոր խնդիրներից է նաև անվտանգության կանոնների մշակումը, ինչը պահպանում է և բժիշկի և հիվանդի առողջությունը և անվտանգությունը, ինչպես նաև սարքավորումների անխափան աշխատանքը:
Ամեն բժիշկ-ստոմատոլոգ պետք է իմանա և պահպանի անվտանգության հետևյալ կանոնները՝
1. Բոլոր էլեկտրական սարքավորումները ստոմատոլոգիական աշխատասենյակում / ստոմատոլոգիական համասարք, ախտահանող սարք, ավտոկլա և այլն/, պետք է լինեն հողանցված, որպեսզի խուսափենք կարճ միացման դեպքում հոսանքահարվելուց: Հատկապես վտանգավոր է կարչ միացումը բժիշկի աշխատանքի պահաին, քանի որ բերանի խոռոչում խոնավ միջավայր է, և հոսանքը կարող է վնասել և բժիշկին և հիվանդին:
2. Բոլոր գործիքները պետք է լինեն ախտահանված, ինչը կանխարգելում է բժիշկի և հիվանդի տարբեր կոնտակտային հիվանդություններով /ՁԻԱՀ, հեպատիտ B, սիֆիլիս, հերպես և այլն/ վարակվելը:
3. Կտրող գործիքները պետք է լինեն սուր, չմաշված, աշխատանքի արդյունավետոիթյունը և անվտանգությունը ապահովելու համար:
4. Պտտվող գործիքները պետք է լինեն կենտրոնացված, որպեսզի չունենան տատանումներ և պտտվելիս չվնասեն հիվանդին:
5. Բժիշկը պետք է աշխատի մաքուր բժշկական համզգեստով, մազերը հավաքած:
6. Բժիշկը պետք է աշխատի ռետինե ձեռնոցներով՝ կանխարգելելով կոնտակտային հիվանդություններով վարակվելու հնարավորությունները:
7. Բժիշկը պետք է աշխատի դնչկալով, կանխարգելելով օդա-կաթիլային հիվանդություններով /գրիպ, ատիպիկ պնևմոնիա և այլն/ վարակվելու և հիվանդին վարակելու հնարավորությունները: Բացի այդ կանխվում է նաև ատամի խառտուկների /փոշու/ անցումը շնչառական ուղիներ և թոքեր:
8. Բժիշկը պետք է աշխատի ակնոցներով, ինչով կանխվում է ատամի խառտուկների, ատամնաքարերի անկումը աչքեր, ինչի հետևանքով կարող են առաջանալ աչքի բորբոքային հիվանդություններ:

Ստոմատոլոգիական համասարքեր

Ստոմատոլոգիական համասարքերի դասակարգումը
1. Մեխանիկական – այժմ չի օգտագործվում, աշխատում էր մարդու ոտքի ուժով
2. Էլեկտրա-մեխանիկական – աշխատում է հոսանքի ուժը մեխանիկական պտույտների վերածելով: Առավելագույն արագությունը 30000 պ/ր
3. Տուրբինային – աշխատում է օդի ճնշման արագությամբ, առավելագույն արագությունը 300000 պ/ր
4. Լազերային
5. Միկրոշարժիչներ

Ստոմ. բազկաթոռների դասակարգումը
1. Մեխանիկական
2. Էլեկտրա-մեխանիկական
3. Էլեկտրական

Ծայրակալների դասակարգումը
1. Էլեկտրա-մեխանիկական բոռ մեքենաների համար .
 ուղիղ
 անկյունավոր
2. Տուրբինային մեքենաների համար
 անկյունավոր
3. Միկրոշարժիչի համար
 ուղիղ
 անկյունավոր
4. Էնդոդոնտիկ

Գչիրների դասակարգումը
1. Ըստ պատրաստված նյութի
 ալմաստե
 կարծրհամաձուլվածքային
 պողպատյա
2. Ըստ ծայրակալի պատկանելիության
 անկյունավոր ծայրակալի համար
 ուղիղ ծայրակալի համար
 տուրբինային ծայրակալի համար
3. ըստ աշխատող մակերեսի ձևի
 գնդաձև
 գլանաձև կամ ‎‎ֆիսուրային
 կոնաձև
 հակադարձ կոնաձև
 անվաձև

Ասեպտիկա և անտիսեպտիկա

Ստոմատոլոգիական միջամտությունների ժամանակ հաճախ խախտվում է մաշկի և լորձաթաղանթի ամբողջականությունը: Այդ իսկ պատճառով վերքային վարակի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է խիստ պաշտպանել ասեպտիկայի և անտիսեպտիկայի կանոնները:
Ասեպտիկան դա միջոցառումների համալիր է, ուղղված դեպի վարակի ներթափանցման կանխարդելումը միջամտության օջախ: Դրա մեջ մտնում են վիրակապային նյութերի, կարող թելերի, սպիտակեղենի, վիրահատարանի պատերի և օդի ախտահանումը, գործիքների, բժիշկի ձեռքերի և վիրահատական դաշտի նախապատրաստումը:
Անտիսեպտիկան դա միջոցառումների համալիր է, ուղղված դեպի հիվանդի հյուսվածքներում և օրգաններում գտնվող և զարգացող վարակի դեմ:
Վիրակապային նյութը, սպիտակեղենը, ձեռնոցերը ախտահանում են ավտոկլավում բարձր ջերմաստիճանի /180օ/ և ճնշման /2Պա/ տակ:
Վիրահատարանի պատերը ամեն օր լվանում են հատուկ ախտահանիչ լուծույթներով /քլորամին 2% և այլն/: Վիրահատարանում ամեն հերթափոխից հետո միացվում է բակտերիոսպան լամպը, որը ախտահանում է օդը:
Բժիշկի ձեռքերի մշակումը հատկապես կարևորվում է վիրաբուժական միջամտությունների ժամանակ: Այս նպատակով օգտագործում են Ֆյուրբրինգերի և Սպասոկուկոցկի-Կոչերգինի մեթոդները: Ձեռքերը 5 րոպե լվանում են օճառով և խոզանակով, այնուհետև 2 անգամ շփում 0.25-0.5% անոշադիրի սպիրտով 3-ական րոպե: Հետո չորացնում ստերիլ անձեռոցիկով և շփում 70% սպիրտի լուծույթով խոնավեցրած անձեռոցիկով: Մատների ծայրերը մշակում են յոդի լուշույթով: Հետո նորից կրկնում բոլոր գործողությունները և հագնում ստերիլ ռետինե ձեռնոցներ:

Leave a Reply