Bjshkutyun / Բժշկություն

Camich mkanneri anatomia . / Ծամիչ մկանների անատոմիա, ֆիզիոլոգիա և բիոմեխանիկա :

Նյութը `

Բիոմեխանիական դա գիտություն է մարդու և կենդանիների շարժումների մասին: Ծամողական ապարատի բիոմեխանիկան հետազոտում է մարդու ստորին ծնոտի շարժումները ծամելու, խոսելու, ուտելու, երգելու ծիծաղի և այնի ժամանակ, ինչպես նաև քունքստործնոտային հոդի տարբեր հարաբերությունները այս պրոցեսների ժամանակ:
Ստորին ծնոտի շարժումները հետևանք են ծամիչ մկանների, քունքստործնոտային հոդերի և ատամների բարդ համագործակցության, որը ղեկավարվում է կենտրոնական նյարդային համակարգի կողմից:
Ստորին ծնոտի բոլոր շարժումները կատարվում են կամովի՝ ղեկավարվելով գլխուղեղիկեղեվի հսկողության տակ: Սակայն որոշ շարժումներ, որոնք կապված են նրա սպեցիֆիկ ֆունկցիայի՝ ծամելու հետ, կատարվում են ենթագիտակցաբար կամ ռեֆլեկտոր:
Ծամողական ակտու կարևոր նշանակություն ունեն չորս խումբ ծամիչ մկաններ՝
1. Քումքային մկան /m.temporalis/ – տեղակայված է քունքային փոսիկում, մի կողմից ամրացած է քունքոսկրին /անշարժ կետ/, մյուս կողմից ՝ստորին ծնոտի պսակձև ելունին /շարժուն կետ/: Կծկվելիս այս մկանը բարձրացնում է ստորին ծնոտը:
2. Ծամիչ մկան /m.masseter/ – մի կողմից անշարժ կպած է այտային աղեղի ստորին եզրին, մյուս կողմից ստորին ծնոտի ստորին ծնոտի անկյան և ճյուղի արտաքին մակերեսին: Հիմնական ֆունկցիան ստորին ծնոտի բարձրացնելն է:
3. Մեդիալ /ներքին/ թևանման մկան /m.pterygoideus medialis /interna// – սկսվում էթևանման փոսից /fossa pterygoidea/ և կպնում ստորին ծնոտի անկյան ներքին մակերեսին: Երկողմանի կծկման ժամանակ բարձրացնում է ծնոտը վեր, իսկ միակողմանիի ժամանակ թեքում ծնոտը դեպի հակառակ կողմը:
4. Լատերալ /կողմնային, արտաքին/ թևանման մկան /m.pterygoideus lateralis /externa// – կազմված է երկու ոտիկից, որոնցից մեկըսկսվում է հետակնակապճային մեկերեսից և միանում է քունքստործնոտային հոդի հոդապարկին և հոդային սկավառակին, իսկ մյուսը սկսվում է թևանման ելունի կողմնայինթիթեղից /lamina lateralis processus pterygoideus/ և միանում է ստորին ճնոտի թևային դարին: Երկողմանի կծկման ծնոտը մղվում է առաջ, իսկ միակողմանիի ժամանակ թեքում դեպի հակառակ կողմը:
Բացի բուն ծամողական մկաններից ծամելու ակտին մասնակցում են մի շարք դիմա-ծնոտային մկաններ: Այս մկանները չունեն ֆիկսված կետ, այլ երկու կողմերի կպման կետերն էլ շարժուն են, քանի որ նրանք մի կողմից կպած են ստորին ծնոտին, մյուս կողմից՝ ենթալեզվային ոսկրին:
1. Ծնոտ-ենթալեզվային մկան /m.mylohyoideus/ – տափակ եռանկյունաձև մկան է, մի կողմից կպչում է ստորին ծնոտի ներսից գտնվող ծնոտ-ենթալեզվային գծին /linea oblique interna – ներքին թեք գիծ/ և միանում հակառակ կողմից եկող նույնանուն մկանին՝ առաջացնելով կար /raphe m.mylohyoideus/, կազմելով բերանի խոռոչի ստոծանին: Մկանի հետին եզրը կպչում է ենթալեզվային ոսկրին /os hyoidea/: Մասնակցում է ստորին ծնոտի իջեցման պրոցեսին:
2. Երկփորանի մկան /m.digastricus/ – ունի երկու փորիկ, առջևի և հետին, որոնք իրար են միացած ձգանով: Առջևի փորիկը միացած է ստորին ծնոտի կզակային հատվածին ներսից ևկպնում է ենթալեզվային ոսկրին ձգանով, որը շարունակվում է հետին փորիկի, որը կպչում է քունքոսկրիincisura mastoidea-ին: Մասնակցում է բերանի բացման պրոցեսին:
3. Կզակ-ենթալեզվային մկան /m.geniohyoideus/ – կպչում է ստորին ծնոտի կզակայինմասի ներքին պատին m.mylohyoideus-ից վեր և հասնում մինչև ենթալեզվային ոսկր:
4. Կզակ-լեզվային մկան /m.genioglossus/ – գտնվում է անմիջապես լոչձաթաղանթի տակ, կպչում է ստորին ծնոտի կզակի ներքին մակերեսին և միանում լեզվի մկաններին:
5. Ենթամաշկային մկան /m.platisma/ – բարակ մկանային թիթեղ է, որը գտնվում է պարանոցի մաշկի տակ և սերտաճած է նրա հետ:
Այս բոլոր մկանների համատեղ աշխատանքով էլ պայմանավորված են ստորին ծնոտի բոլոր շարժումները:

Քունք-ստործնոտային հոդ
Articulatio temporomandibularis

Դա ստորին ծնոտի հոդային գլխիկի համակցումն է քունքոսկրի հոդային մակերեսի հետ: Աջ և ձախ կողմերի հոդերի աշխատանքը կապակցված է միմյանց հետ և շարժումները նրանում կատարվում է միաժամանակ:
Հոդային համակցումը կազմված է՝
ա/ հոդային գլխիկից
բ/ հոդային փոսիկից
գ/ հոդային թմբիկից
դ/ հոդայինսկավառակից
ե/ հոդապարկից
զ/ կապաններից
Հոդային գլխիկը գտնվում է ստորին ծնոտի հոդային ելունի վրա և ուլի էլիպսի տեսք: Իսկ Հոդափոսիկը գտնվում է քունքոսկրի վրա և ունի անկանոն խորդուբորդ մակերես, ինչը պայմանավորված է հոդի բարդ շարժումներով ծամելիս:
Հոդագլխիկի ձևի և հոդափոսիկի մակերեսի անհամատեղելիությունը հարթվում է երկու առանձնահատկոիթյան շնորհիվ: Առաջին հերթինհոդապարկը այս հոդում կպչում է հոդափոսիկի մեջ, այլ ոչ թե դուրս, ինչպես մնացած հոդերում, ինչը նեղացնում է հոդային խոռոչի ծավալը: Եվ երկրորդը՝ հոդային սկավառակի առկայությունը, որը ունի երկկողմանի մակերես, որոնցից ամեն մեկը կրկնում է համապատասխան մակերեսի տեսքը:
Հոդից առաջ գտնվում է հոդային թմբիկը, որի վրա բարձրանալիս հոդագլխիկը ապահովում է բերանի բացումը:
Հոդապարկը – շարակցահյուսվածքային գոյացություն է, կազմված երկու շերտից՝ արտաքին – ֆիբրոզ, և ներքին – էնդոտելիալ, որի բջիջները արտադրում են սինովիալ հեղուկ, ինչը հեշտացնում է հոդի աշխատանքը, փոքրացնելով հոդամակերեսների շփման ուժը:
Հոդի կապանային ապարատը կազմված է ներհոդային և արտահոդային կապաններից, որոնք իրենցից ներկայացնում են ձիգ, ոչէլաստիկ շարակցական հյուսվածք և դրանով կանխում են հոդապարկի լայնեցումը և պատռումը:
Ծամելու ընթացքում մկանային ապարատի ծամողական ուժը ընկնում է այնպես, որ հիմնական ճնշումը բաշխվում է ատամների և պարոդոնտի վրա, իսկ քունք-ստոծնոտային հոդը կրում է մինիմալ ծանրաբեռնվածություն:
Ծամող ապարատի աշխատանքը կազմված է քունք-ստոծնոտային հոդի շարժումներից, որոնք կարելի է բաժանել երեք հիմնական իրար ուղահայաց մակերեսների՝
ա/ հորիզոնական – բերանի բացում և փակում
բ/ դիմային /ֆրոնտալ,օրբիտալ/ – ստորին ծնոտի առաջ-հետ շարժումները
գ/ սագիտալ – ստորին ծնոտի տրանսվերսալ, կողմնային շարժումները
դ/ կոմբինացված:

Արտիկուլյացիա և օկլյուզիա

Արտիկուլյացիան – դա ստորին ծնոտի բոլոր հավանական դիրքերն ու տեղաշարժերն են վերինի համեմատ, որոնք կատարվում են ծամիչ մկանների միջոցով:
Օկլյուզիան – դա արտիկուլյացիայի մասնավոր դեպքն է, որը նշում է ստորին ծնոտի դիրքը այս կամ այն պահին, երբ որոշակի քանակի ատամներ գտնվում են հպման մեջ: Տարբերակում են օկլյուզիայի չորս հիմնական ձև՝
1. կենտրոնական
2. առաջային
3. կողմնային աջ
4. կողմնային ձախ
5. Հետին
Կենտրոնական օկլյուզիայում ատամների հպումը կոչվում է կծվածք: Տարբերակում են ֆիզիոլոգիական և ախտաբանական կծվածք:
Ֆիզիոլոգիական են համարվում այն կծվածքները, որոնք ապահովում են լիարժեք ծամողական, խոսակցական և էսթետիկակն ֆունկցիա: Դրանք են՝
1. Օրթոգնատիկ
2. Ուղիղ
3. Բիպրոգնատիկ /երբ երկու ծնոտների ֆրոնտալ ատամները և ալվեոլյար ելունները թեքված են դեպի առաջ/
4. Օպիստոգնատիկ /երբ երկու ծնոտների ֆրոնտալ ատամները և ալվեոլյար ելունները թեքված են դեպի հետ/
Օրթոգնատիկ կծվածքը բնորոշվում է՝
1. Վերին ծնոտի ֆրոնտալ ատամները վեստիբուլյար մակերեսից ծածկում են ստորինին 1/3-ով
2. ՎՎերին փոքր և մեծ աղորիքների թմբիկները գտնվում են նույնանուն ստորին թմբիկներից դուրս: Այդ իսկ պատճառով վերին ծնոտի ծանիչ ատամների քմային թմբիկները մտնում են ստորին ծնոտի ատամների ակոսների մեջ, իսկ ստորինի թշայինները՝ վերինի:
3. Բոլոր ատամները /բացի ստորին կենտրոնական կտրիչներից և վերին երրորդ աղորիքներից/ ունեն երկու հադիրներ /անտոգոնիստ/, ամեն վերին ատամ հպվում է ստորին նույնանունի և նրանից հետ գտնվող ատամի հետ, իսկ ստորինը՝ նույնանուն վերինի և նրանից առաջ գտնվողի հետ:
4. Վերին և ստորին ծնոտների միջին գիծը, որ անցնում է կենտրոնական կտրիչների միջով, պետք է լինեն մեկ սագիտալ հարթության մեջ:
5. Ֆիզիոլոգիական հանգստի ժամանակ վերին և ստորին ատամնաշարերի միջև պետք է լինի 2-4մմ տարածություն, սակայն շուրթերը այդ պահին պետք է հպված լինեն իրար:
Ախտաբանական են համրվում այն կծվածքները, որոնց դեպքերում խախտվում է ծամողական, խոսակցական և էսթետիկակն ֆունկցիան:

Leave a Reply