Bjshkutyun / Բժշկություն

Armataxoxovakneri lecavorman nyuter . / Արմատախողովակների լեցավորման նյութեր :
Նյութը`

Արմատախողովակի լեցավորումը հանդիսանում է էնդոդոնտիկ բուժման վերջնական փուլը: Լեցավորման նպատակն է արմատախողովակի հերմետիկ մեկուսացումը, ինչը մի կողմից կանխում է հարարմատային հյուսվածքների էքսուդատի, հյուսվածքային հեղուկի և մանրէների ներխուժումը, իսկ մյուս կողմից մեկուսացնում է պերիոդոնտալ հյուսվածքները արմատախողովակի բաղադրությունից, մասնավորապես, միկրոֆլորայից: Արմատախողովակի լեցավորման նյութերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1. Չգրգռեն պերիոդոնտալ հյուսվածքների
2. Չունենան տոքսիկ, սենսիբիլիզացնող և կանցեռոգեն ազդեցություն
3. Օժտված լինեն մանրէասպան, հակաբորբոքային և օստեոգեն հատկություններով
4. Հեշտությամբ ներմուծվեն արմատախողովակ և, անհրաժեշտության դեպքում, հեշտ դուրս բերվեն
5. Դանդաղ կարծրանան
6. Լինեն ռենտգենկոնտրաստ
7. Չներծծվեն արմատախողովակի մեջ, բայց ներծծվեն նրա սահմաններից դուրս (պերիոդոնտում)
8. Չկրճատվեն ծավալով կարծրանալուց հետո
9. Չգունավորեն ատամի հյուսվածքները
10. Չունենան ազդեցություն մշտական լեցանյութի ադհեզիայի վրա

Արմատախողովակի լեցավորման նյութերի դասակարգումը
1. Պլաստիկ չկարծրացող մածուկներ
2.Պլաստիկ կարծրացող մածուկներ
3. Կարծր-գամեր ( ֆիլերներ )
Ըստ ժամանակակից պատկերացման, արմատախողովակի լեցավորումը պետք է կատարվի համակցելով նյութերի երկու տեսակ`
1.Սիլերներ ( անգ.”to seal”- փակել, հերմետիզացնել)- մածուկներ
2.Ֆիլերներ ( անգ. “to fill”- լցնել, պլոմբել )- գամեր
Արմատախողովակի հիմնական տարածությունը պետք է լրացվի ֆիլերներով, իսկ ֆիլերի և խողովակի պատի միջև ընկած տարածությունը` սիլերով:
Չկարծրացող մածուկները չեն կարծրանում և ժամանակի ընթացքում ներծծվում են: Այդ իսկ պատճառով նրանք օգտագործվում են արմատախողովակի ժամանակավոր լեցավորման համար, կամ կաթնատամների խողովակները լեցավորման նպատակով:
Պլաստիկ կարծրացող նյութերը կամ սիլերները, կոչվում են արմատային կամ էնդոհերմետիկներ և բաժանվում են մի քանի խմբի`
1.Պրեպարատներ ցինկի օքսիդի և էվգենոլի հիման վրա – ցինկէվգենոլային մածուկներ
Ցինկէվգենոլային մածուկները ամենատարածված արմատային հերմետիկներն են ամբողջ աշխարհում և բավականաչափ էֆեկտիվ են:
Ցինկի օքսիդը և էվգենոլը իրար խառնելու ժամանակ տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի արդյունքում առաջանում է չլուծվող աղ – ցինկի էվգենոլյատ: Մածուկը կարծրանում է 12-24 ժամվա ընթացքում: Ցինկէվգենոլային ցեմենտի փոշին պարունակում է մոտավորապես 50-60% ցինկի օքսիդ, մնացած մասը կազմում են տարբեր ավելացումներ` բնական խեժեր, որոնք բարձրացնում են նյութի կայունությունը և լեցավորման հերմետիկությունը; ռենտգենոկոնտրաստ նյութեր ( բարիումի և բիսմուտի աղեր), հակասեպտիկ նյութեր և այլն:
Ցինկէվգենոլային ցեմենտները կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ գուտապերչե գամերի հետ համատեղ, ընդորում, այդ պարագայում, էվգենոլը փոխազդում է գուտապերչայի բաղադրության մեջ մտնող ցինկի օքսիդի հետ, արմատախողովակում ստեղծելով հոմոգեն զանգված:
Ցինկէվգենոլային ցեմենտների առավելությունները`
– հեշտությամբ են ներմուծվում արմատախողովակ և, անհրաժեշտության դեպքում, հեշտ հեռացվում
– ռենտգենոկոնտրաստ են
– ունեն երկարատև կարծրացման ժամանակ արմատախողովակում
– ծավալով չեն կրճատվում
– օժտված են հակասեպտիկ և հակաբորբոքային ազդեցությամբ
– կարծրացած մածուկը կենսաբանորեն չեզոք է
Ցինկէվգենոլային ցեմենտների թերությունները`
– լուծվում են հյուսվածքային հեղուկի ազդեցության տակ: Սակայն արմատախողովակի գերալեցավորման ժամանակ, երբ լիցքանյութը դուրս է բերվում արմատի գագաթի սահմաններից, լուծման այդ հատկությունը կարող է դիտվել որպես դրական
– տոքսիկություն, որը կապված է ազատ էվգենոլի առկայության հետ, որի քանակը ցեմենտի կարծրացման ընթացքում ազատ էվգենոլի քանակը պակասում է և ցեմենտը դառնում է կենսաբանորեն չեզոք
– ատամի պսակի գունավորման հավանականություն
– խախտում են կոմպոզիցիոն լեցանյութի պոլեմերիզացիոն պրոցեսը և թուլացնում նրա ադհեզիան ատամի կարծր հյուսվածքների հետ
Ներկայացուցիչներն են`<> (արտադրող` ֆրանսիական <> ֆիրման) – ամենահաճախ օգտագործվող ցեմենտն է այդ խմբում: <>-ի փոշու բաղադրության մեջ մտնում են`
– ցինկի օքսիդ
– հիդրոկորտիզոն և դեքսամետազոն, որոնք թույլ են տալիս բավականաչափ նվազեցնել պերիոդոնտի հետլեցավորման բորբոքային ռեակցիաների զարգացման վտանգը, նույնիսկ լեցավորման նյութը արմատի գագաթից դուրս բերման դեպքում
– հակասեպտիկներ (դիյոդթիմոլ և պարաֆորմալդեհիդ), որոնք ունեն հականեխիչ ազդեցություն արմատախողովակի և միկրոխողովակների մնացորդային միկրոֆլորայի վրա: Սակայն մածուկի կարծրացումից հետո հակասեպտիկների ազդեցությունը դադարում է
– ռենտգենկոնտրաստ նյութեր
<>-ի հեղուկն է էվգենոլը:
<> – ի տարբերություն <>-ի ունի ավելի բաց գույն և չի գունավորում ատամի պսակը:
<> – չի պարունակում դեքսամետազոն, յոդի ակտիվ միացումներ և պարաֆորմալդեհիդ, քանզի համարվում է, որ դեքսամետազոնը ճնշում է պերիոդոնտալ հյուսվածքների տեղային իմունիտետը, իսկ պարաֆորմալդեհիդը տոքսիկ,գրգռող և կանցեռոգեն ազդեցություն է թողնում: Այդ իսկ պատճառով այժմ ավելի գերադասելի է օգտագործել <>:
2.Պրեպարատներ էպոքսիդային խեժերի հիման վրա կամ սինթետիկ ցեմենտներ
Այս խմբի էնդոհերմետիկների բաղադրության մեջ մտնում են էպոքսիդային խեժեր և ռենտգենկոնտրաստ նյութ: Սովորաբար նրանք արտադրվում են “փոշի – մածուկ’’ կամ “մածուկ-մածուկ” համակարգերի տեսքով: Բաղադրիչները խառնելուց հետո կարծրացումը տեղի է ունենում 8-36 ժամվա ընթացքում մարմնի ջերմաստիճանում: Էպոքսիդային խեժերի հիման վրա պրեպարատները խորհուրդ է տրվում օգտագործել գուտապերչե գամերի, թերմաֆիլների հետ և այլն:
Սինթետիկ ցեմենտների առավելությունները`
– պլաստիկ են, հարմար աշխատանքի մեջ(հեշտությամբ են ներմուծվում արմատախողովակ)
– կարծրացման երկարատև ժամկետ
– չեզոք են պերիոդոնտալ հյուսվածքների նկատմամբ
– չեն ենթարկվում փոփոխությունների արմատախողովակի մեջ
– ռենտգենկոնտրաստ են

Սինթետիկ ցեմենտների թերությունները`
– պոլիմերիզացիոն նստեցում ( ծավալի մոտավորապես 2%-ով)
– արմատալիցքի եզրային հպման և հերմետիզմի խախտման հավանականություն արմատախողովակի անբավարար չորացման դեպքում
– բարձր արժեք
Ներկայացուցիչ << AH Plus>> /արտադրվող` <>/:
3. Պրեպարատներ կալցիումի հիդրօքսիդի հիման վրա
Սրանք պոլիմերային նյութեր են, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են կալցիումի հիդրօքսիդ: Կալցիումի հիդրօքսիդի ներկայությունը ենթադրում է, որ նա պետք է խթանի ռեգեներացիայի պրոցեսները արմատի հարգագաթային շրջանում: Սակայն նոր խառնած նյութի PH-ի մակարդակը չի գերազանցում 9, իսկ կալցիումի հիդրօքսիդի թերապևտիկ էֆեկտը արտահայտվում է միայն, երբ PH-ի արժեքը 11-է և ավելի: Հետևաբար կալցիումի հիդրօքսիդի հիման վրա էնդոհերմետիկների բուժիչ ազդեցությունը խիստ կասկածելի է: Դրանք կարելի է օգտագործել միայն գուտապերչե գամերի, <<Թերմաֆիլի>> հետ մեկ տեղ: Նյութի կարծրացման համար պարտադիր պայման է արմատախողովակում խոնավության առկայությունը:
Կալցիումի հիդրօքսիդի հիման վրա նյութերի առավելությունները`
– պլաստիկ են, հարմար աշխատանքի մեջ (հեշտ են ներմուծվում արմատախողովակ)
– կարծրացման երկարատև ժամկետ
– թեզոք են (իներտ) պերիոդոնտալ հյուսվածքների նկատմամբ
– ռենտգենկոնտրաստ են
Կալցիումի հիդրօքսիդի հիման վրա նյութերի թերությունները`
-պոլիմերիզացիոն նստեցում (ծավալի 2%-ով)
-բարձրլուծելիություն
Ներկայացուցիչ` <> /արտադրվող` <>/:
4. Ապակեիոնոմեր ցեմենտներ (ԱԻՑ)
Արմատախողովակի լեցավորման համար ԱԻՑ –ը տարբերվում են <<ավանդական>> ԱԻՑ-ից`
-ավելի երկարատև կարծրացման ժամանակով(1.5-3ժ)
-ավելի լավ ռենտգենկոնտրաստությամբ
-ավելի լավ կենսահամատեղելիությամբ և կայունությամբ
Արմատալեցավորման համար ԱԻՑ-ի առավելությունները`
-քիկիական կապ է հաստատում դենտինի հետ` ապահովելով լավ ադհեզիա /հարակցում/
-արմատախողովակի պատերի ամրացում
-հարմարավետություն աշխատանքի մեջ
-բարձր կենսահամատեղելիություն
-ծավալի կրճատման բացակայություն
ԱԻՑ-ի թերությունը`
-անհրաժեշտության դեպքում դժվար է դուրս բերվում արմատախողովակից
Ներկայացուցիչ` <> /արտադրվող <>/:
5.Պրեպարատներ ռեզորցին-ֆորմալինային խեժի հիման վրա
Անցյալում հաճախ էր օգտագործվում ռեզորցին-ֆորմալինային մածուկը բազմարմատանի ատամների էնդոդոնտիկ բուժման ժամանակ: Նրա ուժեղ հակասեպտիկ ազդեցությունը թույլ էր տալիս ստանալ բուժման բավարար արդյունք սահմանափակ տեխնիկական հնարավորությունների պարագայում: Ռեզորցին-ֆորմալինային մածուկը պատրաստվում էր ex tempore` ֆորմալինի (40% ֆորմալդեհիդի ջրային լուծույթ) 2-3 կաթիլին ավելացվում էր բյուրեղային ռեզորցին մինչև հագեցում, հետո ավելացվում էր 2-3 քլորամինի բյուրեղ /որպես կատալիզատոր/: Ստացված հեղուկը խառնում էին ցինկի օքսիդի հետ մինչև մածուկի խտություն: Մածուկի կարծրացումը տեղի էր ունենում մի քանի ժամվա ընթացքում ռեզորցին-ֆորմալինային խառնուրդի պոլիմերիզացիայի շնորհիվ, գոյացնելով ֆենոլ-ֆորմալդեհիդային պլաստմասներ: Այժմ արտադրվում են պրեպարատներ ռեզորցին-ֆորմալինի հիման վրա, պատրաստված գործարանային եղանակով, ինչը ավելի գերադասելի է, քանզի ակտիվ բաղադրիչների քանակը այդ պրեպարատում օպտիմալ է և մանրէազուրկ: Բացի ռեզորցին-ֆորմալինային խառնուրդից պատրաստի պրեպարատի բաղադրության մեջ մտնում են`
-գլիցերին – պլաստիկ հատկությունը բարձրացնելու համար
-բարիումի սուլֆատ – ռենտգենկոնտրաստության համար
-հորմոնային պրեպարատներ – լեցավորումից հետո ցավերը կանխելու համար
Ռեզորցին-ֆորմալինային մածուկի հիման վրա պատրաստված պրեպարատների առավելությունները
– ուժեղ հակասեպտիկ ազդեցություն
– արմատախողովակի չանցած հատվածում դենտինային խողովակների պարունակության և կակղանի վարակազերծում
– հարմարավետություն աշխատանքի մեջ
– ռենտգենկոնտրաստություն
Ռեզորցին-ֆորմալինային մածուկի հիման վրա պատրաստված պրեպարատների թերությունները`
-բաղադրիչների բարձր տոքսիկություն
-գրգռող ազդեցություն պերիոդոնտի հյուսվածքների վրա
– պսակի վարդա-աղյուսագույն ներկում
-բուժման հեռավոր ժամկետներում բարդությունների բավականին մեծ տոկոս
Ներկայումս այս խմբի պրեպարատների օգտագործումը շատ սահմանափակ է: Նրանք սովորաբար օգտագործվում են դժվար անցանելի արմատախողովակների բուժման ժամանակ, երբ արմատախողովակի անցումը ամբողջ երկարությամբ դժվարացած է կամ անհնարին է այս կամ այն պատճառներով:
Ներկայացուցիչ` <<Ֆորֆենան>> /արտադրվող <>/: Նա բացի ռեզորցին-ֆորմալինից պարունակում է դեքսամետազոն և բարիումի սուլֆատ: Մածուկը արմատախողովակում կարծրանում է 24 ժ ընթացքում, ընդորում պոլիմերիզացիայի ընթացքում տաքանում է, արտահանելով ֆորմալդեհիդի գոլորշիներ, որոնք թափանցում են միկրոխողովակներ` ախտահանելով նրանց:

6.Պրեպարատներ կալցիումի ֆոսֆատի հիման վրա
Այս պրեպարատները դեռ գտնվում են մշակման շրջանում, սակայն որպես էնդոհերմետիկներ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, և ներկայումս այդ ուղղությամբ տարվում են ակտիվ գիտական մշակումներ: Քիմիական տեսանկյունից նրանք ներկայացված են երկու կալցիումի ֆոսֆատային միացումներով` մեկը` թթու, մյուսը` հիմնային: Խառնելու ժամանակ այդ նյութերի միջև տեղի է ունենում չեզոքացման ռեակցիա և առաջանում է հիդրօքսիապատիտ: Պրեպարատը օժտված է հետևյալ հատկություններով`
– լավ ադհեզիա արմատախողովակի պատերին
– ցածր լուծելիություն
– ռենտգենկոնտրաստություն, որը նման է դենտինի և ոսկրային հյուսվածքի ռենտգենկոնտրաստությանը
– բարձր կենսահամատեղելիություն

Կարծր նյութեր կամ ֆիլերներ
Ֆիլերները կամ գամերը օգտագործում են արմատախողովակների լեցավորման համար սիլերների հետ համատեղ: Գամերը լինում են արծաթե, տիտանե, պլաստմասե և գուտապերչե:
Արծաթե գամեր – օգտագործվում են էնդոդոնտիայում արմատախողովակների լեցավորման համար 1920-ական թվականներից: Արծաթե գամերի առավելություններն են հակաբակտերիալ էֆեկտը և այն, որ արծաթը` լինելով բավականին փափուկ նյութ, հեշտությամբ տեղադրվում է թեք արմատախողովակներում: Սակայն արծաթե գամերը ունեն մի շարք թերություններ, որոնց պատճառով նրանց օգտագործումը խորհուրդ չի տրվում: Նախ արծաթը արմատախողովակում ենթարկվում է կորոզիայի, որի ժամանակ արտադրվում են արծաթի սուլֆատ և ուրիշ տոքսիկ նյութեր` թողնելով գրգռող ազդեցություն շրջապատող հյուսվածքների վրա: Բացի այդ, արծաթե գամերը ունեն կլոր հատում, իսկ իդեալական կլոր հատումով արմատախողովակ գործնականում չի հանդիպում: Հետևաբար, արծաթե գամով ապահով լեցավորել արմատախողովակը բավականին պրոբլեմատիկ է:
Տիտանե գամեր – օգտագործվում են ատամնաբուժության մեջ մոտավորապես 60 տարի: Ի տարբերություն արծաթե գամերի, նրանք չեն ենթարկվում կորոզիայի, բայց մնացած հատկություններով նման են արծաթե գամերին:
Պլաստմասե գամեր – ունեն միայն պատմական հետաքրքրություն և ներկայումս չեն օգտագործվում:
Գուտապերչե գամեր – արմատախողովակի լեցավորման համար օգտագործվում են 1860 թվականից և ներկայումս մնում են էնդոդոնտիայում կիրառվող ամենատարածված նյութերը:
Գուտապերչան իրենից ներկայացնում է Բրազիլիայում և Մալազիայում աճող ծառի չորացրած խեժ: Տարբերում են գուտապերչայի երկու տեսակ` ալֆա և բետա: Բետա-տեսակի գուտապերչան բավականին պլաստիկ է, ունի վատ կպչողականություն և հալման համեմատաբար բարձր ջերմաստիճան` +64: Ալֆա-գուտապերչան ունի հալման ավելի ցածր ջերմաստիճան, հոսուն է և ունի առավել մեծ կպչողականություն: Գուտապերչե գամերը պատրաստում են բետա-գուտապերչայից, ընդ որում մաքուր գուտապերչան կազմում է ընդամենը 20%; ցինկի օքսիդը` 60-75%; մոմը կամ խեժը` 1-4% /ապահովում է լավ ենթարկվելիություն և խտացում/; ռենտգենկոնտրաստ նյութերը – 1.5-17.3%, իսկ մնացած մասը – կենսաներկեր, հակաօքսիդանտներ:
Գուտապերչե գամերը արտադրվում են 2 տեսակի` հիմնական կամ ստանդարտիզացված և օժանդակ:
Հիմնական գամերը չափով և ձևով համապատասխանում են ստանդարտիզացված էնդոդոնտիկ գործիքներին: Նրանք նշվում են համապատասխան համարներով ըստ ISO (15,20,25,30,35 և այլն) և համապատասխան գունային մակնիշներով: Բացի դրանից, արտադրվում են գամեր 04 և 06 կոնությամբ:
Օժանդակ գամերը ավելի կարճ են, ունեն լավ արտահայտված կոնություն և սուր ծայր: Ըստ հաստության նրանք նշվում են` XXF, XF, F, M, L:
Գուտապերչե գամերի առավելությունները`
– պլաստիկություն
– տոքսիկ և գրգռող ազդեցության բացակայություն
– քիմիական իներտություն
– ռենտգենկոնտրաստություն
– արմատախողովակի երկարատև և ապահով լեցավորման
– ձևափոխության հատկություն, այսինքն ենթակա են խտացման (կոնդենսացիայի), ինչը թույլ է տալիս արմատախողովակի եռաչափ լեցավորում կատարել անկախ խողովակի բացվածքի ձևից:
Ալֆա-գուտապերչան օգտագործվում է այնպիսի լեցավորման սիսթեմներում, ինչպիսին են <<Թերմաֆիլ>>, <<ՈՒլտրաֆիլ>> և այլն:

Leave a Reply