Bjshkutyun / Բժշկություն

ENDODONTIK BUJMAN JAMANAK ARAJACOX SXALNER EV BARDUTYUNNER . / ԷՆԴՈԴՈՆՏԻԿ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ՍԽԱԼՆԵՐ և ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ;
Նյութը `

1. Սխալներ, որոնք առաջանում են ատամի խոռոչի բացման ժամանակ, այսինքն էնդոդոնտիկ մուտք ստեղծելու ընթացքում:
ա) ատամի խոռոչի ոչ բավարար բացում, ինչը կարող է տեղի ունենալ ատամի տեղագրական անատոմիան լավ չիմանակու պատճառով:
Բարդություններ`
– բժիշկը կարող է չգտնել արմատախողովակների ելանցքները
– արմատախողովակի մշակման և լեցավորման ժամանակ էնդոդոնտիկ գործիքները մուտքը դեպի խողովակ դժվարացած է
– ատամի խոռոչում կարող են պահպանվել փափուկ հյուսվածքների մնացորդները, ինչը կբերի ատամի գույնի փոփոխմանը
– էնդոդոնտիկ գործիքի կոտրում արմատախողովակում
Շտկման մեթոդները`ատամի խոռոչի թաղի լիարժեք հեռացում և լիարժեք մուտքի բացում դեպի արմատախողովակներ
բ) ատամի խոռոչի չափազանց լայն բացում
Բարդությունը` ատամի պատերի թուլացում և նրանց հնարավոր կոտրվածքներ, ինչի հետևանքով դժվարանում է արմատախողովակների ելանցքների հայտնաբերումը, քանի որ խախտվում է ատամի անատոմիական տեսքը:
Շտկման մեթոդները` ատամի պատերի ժամանակավոր վերականգնում, էնդոդոնտիկ բուժման շարունակում, այնուհետև ատամի վերականգնում ներխողովակային գամերի կամ արհեստական պսակների օգնությամբ:
գ) ատամի խոռոչի հատակի և պատերի թափածակում (պերֆորացիա) – կարող է լինել ատամի տոպոգրաֆիկ անատոմիայի չիմացության հետևանք, նաև ատամի ոչ տիպիկ թեքվածության դեպքում: Այս դեպքերում առաջանում է արյունահոսություն բիֆուրկացիայի շրջանից, պերֆորացիոն անցքի զոնդավորումը լինում է ցավոտ /եթե առանց անզգայացման է/:
Բարդությունը` խրոնիկական բորբոքման օջախների առաջացում պերիոդոնտում:
Շտկման մեթոդներ` թափածակումները փակվում են ԱԻՑ-ով կամ ամալգամայով: Հնարավոր է նաև կատարել պսակաարմատային սեպարացիա /տարանջատում/ կամ արմատի ամպուտացիա:

2. Արմատի աշխատանքային երկարությունը սխալ որոշում
Բարդություններ`
– ոչ բավարար մեխանիկական մշակում և արմատախողովակի թերի լեցավորում
– գագաթային անցքի լայնացում և գերլեցավորում
– պերիապիկալ հյուսվածքների պարբերական վնասում խողովակի մեխանիկական մշակման ժամանակ
Շտկման մեթոդները` արմատի երկարության ճշտում և կրկնակի էնդոդոնտիկ բուժում

3.Սխալներ, որոնք առաջանում են արմատախողովակի մեխանիկական մշակման ժամանակ
ա) արմատախողովակների մուտքի անբավարար լայնացում
Բարդություններ` արմատախողովակների դժվարացած մեխանիկական մշակում և լեցավորում, գործիքների կոտրում
Շտկման մեթոդներ` արմատախողովակի մուտքի լայնացում
բ) կակղանի ոչ ամբողջական հեռացում, ինչը բնութագրվում է անդադար արյունահոսությունով արմատախողովակից մշակման և չորացման ժամանակ, հետլեցավորման ցավեր, ռենտգեն նկարի վրա արմատախողովակի թերի լեցավորում
Շտկման մեթոդը` ռենտգենի տակ նորից բացել արմատախողովակը և հեռացնել կակղանի մնացորդները
գ) արմատախողովակի թափածակումներ – առաջանում են, երբ թեք արմատախողովակները մշակվում են ոչ ճկուն սրածայր գործիքներով և ատամի տեղագրական անատոմին չիմանալու հետևանքով: Այդ դենպքում սկսվում է պրոֆուզ արյունահոսություն արմատախողովակից, առաջանում է ցավ էնդոդոնտիկ գործիքը արմատախողովակ աշխատանքային երկարությունից պակաս մտցնելու դեպքում
Բարդություն` պերիոդոնտում քրոնիկական բորբոքումների առաջացում
Շտկման մեթոդները` փորձել անցնել խողովակը, լեցավորելով և արմատախողովակը և թափածակած անցքը: Անհաջողության դեպքում դիմում են վիրաբուժական միջամտությանը:
դ) արմատախողովակում աստիճանի ստեղծում
Արմատախողովակում աստիճաններ են առաջանում, երբ թեք խողովակների մշակումը կատարվում է ոչ ճկուն սրածայր գործիքներով, նաև, երբ չի պահպանվում գործիքների չափերի հաջորդականությունը (օրինակ, 30 համարի գործիքի օգտագործումը 20-րդ համարից հետո)
Բարդությունը` արմատախողովակի լիարժեք անցումը և լեցավորումը դառնում է անհնար կամ շատ դժվարացած
Շտկման մեթոդները` փորձել կրկին անցնել արմատախողովակը բարակ գործիքներով, աստիճանաբար մեծացնելով նրանց չափսը:
ե) գործիքի կոտրում արմատախողովակի մեջ – առաջանում է, երբ օգտագործվող գործիքները որակյալ չեն, ծուռ են կամ հետ պտտված, նաև երբ մեխանիկական մշակման ժամանակ ուժ է գործադրվում և օգտագործվում են ոչ ճիշտ /մեծ/ չափերի գործիքներ:
Բարդություններ` հարգագաթային բորբոքումներ
Շտկման մեթոդները` արմատախողովակից գործիքի կոտրված հատվածի հեռացում կամ նրան շրջանցելու փորձ (այսինքն անցնել կողքով): Շտկման ճանապարհի ընտրությունը կախված է գործիքի կոտրվածքի մակարդակից, ինչը որոշքւմ են ռենտգենաբանորեն: Եթե գործիքը կոտրվել է ելանցքի շրջանում և ծայրը երեևում է, ապա բարակ սրածայր գչիրով լայնացնում են գործիքի շուրջը և հատուկ գործիքների օգնությամբ հեռացնում կոտրված գործիքը:
Եթե գործիքը կոտրվել է արմատախողովակի միջին մասում, ապա նորից փորձում են այն հեռացնել, կամ շրջանցել ԷԴՏԱ-ի օգնությամբ:
Եթե գործիքի ծայրը դուրս է եկել ապիկալ անցքից, ապա այս դեպքերում ցուցված է կատարել ապիկոտոմիա /արմատի գագաթի հեռացու վիրաբուժական մեթոդով/:
Բուժման հեռեկա արդյունքները իհարկե ավելի վատ կլինեն եթեթ գործիքի կոտրումը տեղի է ունեցել մինչև մեխանիկական մշակումը, կակղանի հեռացման ընթացքում:
Կոտրված կակղանահանը կարելի է հեռացնել արմատախողովակից մեկ այլ գործիքի օգնությամ, նրա վրա բամբակ փաթաթելով, երբ այդպիսի գործիքը մղնում են կոտրված կակղանահանի կողքով և պտտում են, ապա բամբակը կպչում է կակղանահամր փշիկների և կարող է դուրս բերվել:
Անհաջողության դեպքում կարելի է օգտագործել դեպոֆորեզ կամ վիրաբուժական մեթոդներ (ապեկոտոմիա – կոտրված հատվածը հեռացնել կամ կատարել հետընթաց լեցավորում):
Կանխանգելման նպատակով պետք է օգտագործել միայն չվնասված սուր և նոր գործիքներ, պահպանել ճիշտ չափային հերթականությունը, օգտագործել ԷԴՏԱ, որպես լյուբրիկանտ, և ամեն անգամ կատարել օգտագործած գործիքի վիզուալ հետազոտում:
զ) արմատախողովակի գերլայնացում, ինչը կարող է բերել արմատախողովակի կոտրվածքի, հատկապես գուտապերչայով լատերալ կոնդենսացիայի ժամանակ: Ուստի մշակման ժամանակ պետք է հաշվի առնել արմատախողովակի լայնության և պատերի հաստության հարաբերությունը, իսկ լեցավորման ժամանակ նվազ ուժի գործադրումը:
է/ արմատախողովակի թերի լայնացումը, ինչի հետևանքով արմատախողովակը չի լեցավորվում մինչև ֆիզիոլոգիական ապեքսը /համաձայն ռենտգեն նկարի/, և հետագայում կարող է առաջացնել պերիոդոնտի բորբոքում:
Շտկման համար նորից բացում են արմատախողովակը, լայնացնում մինչև անհրաժեշտ չափը և լեցավորում:
ը/ պերիօդոնտի մեխանիկական վնասում էնդոդոնտիկ գործիքներով, ինչի հետևանքով առաջանում են ցավեր լեցավորումից հետո /վնասվածքային պերիօդոնտիտ/:
Շտկումը` արմատախողովակի բացում, դեղորայքային մշակում /հակասեպտիկներով/ և ժամանակավոր լեցավորոմ հակաբորբոքային պրեպարատներով: Ատամը հանում են կծվածքից: Ցավերի անցնելուց հետո ատամը լեցավորում են աշխատանքային երկարությամբ:
թ/ արմատախողովակի խցանում դենտինային խարտուկներով, ինչի ժամանակ նույնիսկ փոքր չափի գործիքը չի մտնում արմատախողովակ աշխատանքային երկարությամբ: Պատճառ է հանդիսանում արմատախողովակի ոչ լիարժեք լցացումը մշակման ընթացքում և սխալ հերթականությամբ գործիքների օգտագործումը “step back” մեթոդով լայնացման ժամանակ:
Շտկման համար պետք է նորից փոքր համարի գործիքներով անցնել արմատախողովակը ԷԴՏԱ-ի օգնությամբ և մանրակրկիտ լվանալ:
ժ/ պերիօդոնտի քիմիական վնասում, երբ արմատախողովակնից դուրս են բերվում գրգռող քիմիական նյութեր: Առաջանում են ցավեր կծելու ընթացքում կամ ինքնածին: Կանխելու համար արմատախողովակները լվանալ առանց ճնշման: Շտկումը` արմատախողովակի բացում, դեղորայքային մշակում /հակասեպտիկներով/ և ժամանակավոր լեցավորոմ հակաբորբոքային պրեպարատներով: Ատամը հանում են կծվածքից: Ցավերի անցնելուց հետո ատամը լեցավորում են աշխատանքային երկարությամբ:
ի/ ինֆեկցված նյութի հրում դեպի պերիօդոնտ, ինչի հետևանքով առաջանում են ցավեր, սուր պերիօդոնտիտի կլինիկա: Պատճառը – ինֆեկցված արմատախողովակները “step back” մեթոդով մշակումը: Շտկումը` արմատախողովակի լայնեցում, դեղորայքային մշակում /հակասեպտիկ-ներով/ և ժամանակավոր լեցավորոմ հակաբորբոքային պրեպարատներով: Ատամը հանում են կծվածքից: Ցավերի անցնելուց հետո ատամը լեցավորում են աշխատանքային երկարությամբ:
լ/ ենթամաշկային էնֆիզեմայի առաջացում – բնորոշվում է այտուցվածության առաջացումով, որի շոշափման ժամանակ զգացվում է կրեպիտացիա: Պատճառ կարող է հանդիսանալ օդով արմատախողովակի չորացումը, տուրբինային ծայրակալով աշխատանքը բացված ելանցքներով արմատախողովակների ժամանակ, թարախ կամ արյուն պարունակող արմատախողովակների լվացումը ջրածնի պերոքսիդով:
Շտկումը` արմատախողովակի դեզինֆեկցիա, ցառը և ճնշող վիրակապ այտուցի շրջանում, ընթացքի վերահսկու:
խ/ էնդոդոնտիկ գործիքի ասպիրացիա և կուլ տալ: Ասպիրացիայի ժամանակ հիվանդի շնչառությունը դժվարանում է, խրպոտ և սուլացող ներշնչում:
Կուլ տալու ժամանակ պետք է անցկացնել ռենտգեն հետազոտում դինամիկայում, հետևելով գերծիքի տեղաշարժին աղեստամոքսային տրակտով: Անհրաժեշտության դեպքում` վիրահատություն
Կանխարգելման նպատակով օգտագործում են կոֆեռդամ, գամ հատուկ գործիքները դրսից ամրացնող շղթաներ:
4. Սխալներ արմատախողովակի լեցավորման ժամանակ
ա) ոչ լրիվ լեցավորում հայտնաբերվում է ռենտգենաբանորեն թերի լեցավորված արմատախողովակ: Պատճառները` աշխատանքային երկարության սխալ որոշում, արմատախողովակի թերի լայնացում, սխալ գամի ընտրությում, լեցավորմատ տեխնիկայի խախտում
Բարդություն` հարգագաթային բորբոքում
Շտկման մեթոդներ`արմատախողովակի կրկնակի էնդոդոնտիկ բուժում և լեցավորում մինչև ֆիզիոլոգիական գագաթը:
բ) գերլեցավորում հայտնաբերվում է ռենտգենաբանորեն գերլեցավորված արմատախողովակ, հնարավեր է հայմորյան ծոցի և ստործնոտային խողովակի լեցավորում: Պատճառները` աշխատանքային երկարության սխալ որոշում, լեցավորում գերճնշման տակ, ապիկալ ացքի գերլայնացում:
Եթե լեցանյութը լցվում է ստործնոտային խողովակ, ապա ճնշվում է n.alveolaris inferior-ը, և կարող են առաջանալ ճառագայթող ցավեր, պարեսթեզիա նյարդի ներվավորման շրջանում, հնարավոր են տրոֆիկ փոփոխություններ:
Շտկման նպատակով` լեցանյութի հեռացում խողովակից, ներխողովակային ճնշման իջեցում /միզամուղներով/ , ֆիզիոթերապիա, ցավազրկողներ:
Բարդություն` սուր հարգագաթային բորբոքում անմիջապես բուժումից հետո
Շտկման մեթոդներ` եթե պերիոդոնտ դուրս է եկել սիլերը, ապա բորբոքումն անցնում է ինքնուրույն մի քանի օրից: Բայց, եթե պերիոդոնտ դուրս է եկել գուտապերչե կամ մետաղյա գամ, այն պետք է խողովակից հեռացվի և կատարվի կրկնակի էնդոդոնտիկ բուժում: Խորհուրդ է տրվում նաև ֆիզիոթերապևտիկ միջամտություն /ֆոնոֆորեզ գիդրոկոտիզոնով, ԳԲՁ և այլն/
գ) արմատախողովակի ոչհոմոգեն լեցավորում
Բարդություն` հարգագաթային հյուսվածքների բորբոքում
Շտկման մեթոդներ` խողովակի կրկնակի լեցավորում:
դ/ արմատի երկայնակի կոտրվածք գուտապերչայով լատերալ կոնդենսացիայի ժամանակ
Շտկումը` ատամի հեռացում
ե/ ատամի պսակի գոյնի փոփոխություն
– սխալ լեցանյութով լեցավորման պատճառով /ռեզորցին-ֆորմալինայինմածուկներ, արծաթեցման մեթոդ,
– արմատախողովակում և պսակի շրջանում կակղանի մնացորդներ թողնելու պատճառով
Շտկման համար պետք է նորից մշակել արմատախողովակը և հեռացնել պիգմենտացորված դենտինը պսակային մասից:

5.Սխալներ անզգայացման ժամանակ
ա/ ալերգիաներ
բ/ ասեղի կոտրում կամ դուրց պրծում ներարկիչի վրայից
գ/ տեղագրական և տեխնիկական սխալ անզգայացում
դ/ հեմատոմաների առաջացում
ե/ նևրոպատիաներ

Leave a Reply