Bjshkutyun / Բժշկություն

Berani xorochi anatomia ev hyusvacqabanutyun . / Բերանի խոռոչի անատոմիա և հյուսվածաբանություն :
Նյութը `

Բերանի խոռոչը (cavitas oris) – հանդիսանում է մարսողական համակարգի սկզբնական հատվածը, որը սահմանափակվում է առջևից` շրթերով, կողքերից` այտերով, վերևից` կարծր և փափուկ քիմքը, հետևից բկանցքով, իսկ ստորին սահման է հանդիսանում բերանի խոռոչի հատակը:
Բերանի խոռոչը դա մեկ օրգան չէ, այլ հանդիսանում է մի շարք օրգանների և հյուսվածքների համալիր և կատարում է մի շարք ֆունկցիաներ
1. Ծամողական ի շնորհիվ ատամների
2. Խոսակցական, որին մասնակցում են լեզուն, ատամները, շուրթերը քիմքը
3. Մարսողական – թքի մի շարք ֆերմենտներ շնորհիվ կատարվում է որոշ նյութերի քայքայում, իսկ լորձաթաղանթի թափանցելիության շնորհիվ նրանց ներծծում
4. Պաշտպանական – թքի մեջ գտնվող մի շարք նյութերի, բջիջների և լորձաթաղանթի ընտրողական թափանցելիության շնորհիվ: Այստեղ մեծ նշանակություն ունեն նաև նշագեղձերը
5. Զգացողական – ինչպես ցավային, այնպես էլ լերանի խոռոչին հատուկ համային զգացողություն լեզվի համազգաց պտկիկների շնորհիվ:
Բերանի խոռոչը ատամնաշարով բաժանվում է 2 հատվածի
ա/ բերանի խոռոչի նախադուռ – vestibulum oris- որը իրենից ներկայացնում է այտերի և շուրթերի մի կողնից և ատամնաշարի մյուս միջև գտնվող տարածություն: Այստեղ վերին մեծ աղորիքների շրջանում բացվում է հարականջային թքագեղձի ծորանը, ինչպես նաև լորջաթաղանթի ծալքերի շնորհիվ առաջանում են սանձիկներ – կենտրոնական և կողմնային:
բ/ բուն բերանի խոռոչ – cavitas oris propria – որի սահմանափակվում է առջևից և կողքերից ` ատամնաշարով, վերևից` կարծր և փափուկ քիմքը, հետևից բկանցքով, իսկ ստորին սահման է հանդիսանում բերանի խոռոչի հատակը և լեզուն:

Բերանի խոռոչի լորձաթաղանթ
Tunica mucosa oris

Բերանի խոռոչը ամբողջովին պատված է լորձաթաղանթով: Ի տարբերություն օրգանիզմի այլ հատվածների լորձաթաղանթների նա ունի մի շարք առանձնահատկություններ` կայուն է ֆիզիզկակն, ջերմային, մեխանիկական և քիմիական գրգռիչների ազդեցությանը, ինչպես նաև վարակի ներթափանցմանը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթը կազմված է 3 շերտից
1. Էպիթելային շերտ
2. Բուն լորձաթաղանթ
3. Ենթալորջային շերտ
Բերանի խոռոչի լորձաթաղանթի վերին շերտը իրենից ներկայացնում է տափակ էպիթել, որը կազմված է երեք շերտից
1. Հիմնային կամ բազալ շերտ, որը սահմանազատում է էպիթելը բուն լորձաթաղանթից, կազմված է խիտ դասավորված բջիջներից, որոնց միջով չէն անցնում արյունատար անոթներ և նյարդեր:
2. Փշաջև շերտ – կազմված է բազմաձև բջիջներից, որոնք դեպի վերին մակերեսային շերտը ստանում են տափակ տեսք
3. Մակերեսային շերտ – կազմված է տափակ, խիտ դասավորված բջիջներից: Կախված տեղակայումից և բերանի խոռոչի լորձաթաղանթի այդ հատվածի մեխանիկական ծանրաբեռնվածությունից այս շերտը կարող է լինել եղջրացող /լեզվի դորզալ մակերես, լնդեր, կարծր քիմք/ և չեղջրացող: Բերանի խոռոչի լորձաթաղանթ:
Լորձաթաղանթը օժտված է բարձր վերականգնողական հատկությամբ: Բերանի
խոռոչի լորձաթաղանթի ամենահաստ շերտը գտնվում է շուրթերի և այտերի վրա, իսկ ամենաբարակը` լեզվի տակ:
Բուն լորձաթաղանթը իրենից ներկայացնում է խիտ շարակցական հյուսվածք, որը կազմված է հիմնական նյութից /մուկոպոլիշաքարներ/, թելիկներից /կոլագենային, `լաստինային, արգիրոֆիլ/ և բջիջներից /ֆիբրոբլաստներ, մակրոֆագեր, պլազմոցիտներ, պարարտ բջիջներ, լիմֆոցիտներ և այլն/: Բացի այդ այս շերտը հարուստ է արյունատար անոթներով, նյարդերով և մանր թքագեղձեր:
Բուն լորձաթաղանթը բաժանվում է 2 շերտի
1. Պտկիկավոր – ընկղմվում է էպիթելի մեջ պտկիկների տեսքով, ինչի շնորհիվ և կատարվում է էպիթելի բջիջների սնուցումը:
2. Անոթային – այս շերտը ավելի հարրուստ է արյունատար անոթներով և նյարդերով:
Առանց ընդգծված սահմանի բուն լորձաթաղանթը վերածվում է ենթալորձային շերտի /tunica submucosa/, որը կազմված փուխր շարակցական հյուսվածքից: Այս շերտը լորձաթաղանթի որոշ հատվածներում բացակայում է` լեզու, կարծր քիմք, լնդեր: Այստեղ բուն լորձաթաղանթը ամուր սերտաճում է վերնոսկրին, իսկ լեզվի վրա միջմկանային շարակցական հյուսվածքին, և համեմատաբար ահշարժ է:

Շուրթեր
Labium

Իրենցից ներկայացնում են մկանային օրգան, որը հանդիսանում է մաշկից լորձաթաղանթ անցնելու հատված: Շրթերը սահմանափակում են բերանի ճեղքը և կազմում են բերանի բացվածքը /rima oris/: Կազմված են երեք հատվածից` մաշկային, միջանկյալ կամ կարմիր երիզ, լորձաթաղանթային:Կարմիր երիզը իրենից ներկայացնում է մաշկի և լորձաթաղանթի միջանկյալ մաս, որտեղ գտնվում են մանր թքագեղձեր և ճարպագեղձեր և բացակայում են մազարմատներ: Կարմիր երիզը պատված է բազմաշերտ տափակ եղջրացող էպիթելով:
Շուրթերի հիմքում ընկած է բերանի օղակաձև մկանը: Մասնակցում են խոսելու, սնունդ ընդունելու և այլ գործողություններին:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի նախադռային շրջանում շրթերի լորձաթաղանթը միջին գշով առաջացնում է ծալքեր` կենտրոնական սանձիկներ /frenuli centralis/: Ծալքեր են առաջանում նաև ժանիքների շրջանում – frenuli lateralis:

Այտեր
Buccae

Կազմված են մկանային խրձերից և ճարպային հյուսվածքից, արտաքինից պատված մաշկով, իսկ ներքուստ` լորձաթաղանթով: Այս շրջանում լավ արտահայտված է ենփալորձային շերտը, հարուստ մանր լորձային և թքային գեղձերով: Ատամների հպման գծով հետին հատվածում հանդիպում են մանր ճարպագեղձեր – Ֆորդայսի գեղձեր: Այտային լորձաթաղանթը չի եղջրանում: Վերին մեծ աղորիքների շրջանում բացվում է հարականջային թքագեղձի ծորանը:

Լնդեր
Gingiva

Բերանի խոռոչի լորձաթաղանթի այն հատվածը, որը ծածկում է վերին ծնոտի ատամնաբնային ելունը և ստորին ծնոտի ատամնաբնային հատվածը ու շրջապատում է ատամների վզիկային մասը կոչվում է լինդ: Այստեղ ենթալորձային շերտը բացակայում է, ուստի լորձաթաղանթը սերտաճած է վերնոսկրին և անշարժ է: Ծնոտների ատամնաբնային ելունների հիմքի հատվածում լորձաթաղանթը դառնում է շարժուն, քանի որ այստեղ առկա է արդեն ենթալորձային շերտ: Լնդի շարժուն և անշարժ հատվածների միջև ընկած հատվածը կոչվում է անցման ծալք:
Անշարժ լնդերում տարբերակում են 3 հատված`
1. Լնդային պտկիկներ –որը գտնվում է միջատամնային տարածություններում
2. Եզրային լինդ /gingival marginalis/ – շրջապատում է ատամները վզիկային հատվածներում
3. ալվեոլյար կամ ամրացած լինդ – պատում է ալվեոլյար ելունի հատվածը մինչև անցման ծալք:
Լնդային լորձաթաղանթում գեղձերը բացակայում են:

Կարծր քիմք
Palatum durum

Կարծր քիմքի լորձաթաղանթը նույնպես չի պարունամում ենթալորձային շերտ և ամուր ամրացած է քիմքի վերնոսկրին: Վերին ծնոտի ալվեոլյար և քմային ելունների կազմած անյան շրջանում գտնվում են ճարպային և ավշային հյուսվածքների կուտակումներ: Աջ և ձախ քմային ելունների միացման շրջանում առաջանում է որսկրային հաստացում –torus palatine –որը որոշ մարդկան մոտ լինում է լավ արտահայտված:
Կարծր քիմքը անջատում է բերանի խոռոչը քթի խոռոչից:

Փափուկ քիմք
Palatum molle

Իրենից ներկայացնում է լորձաթաղանթով պատված մկանային շերտ, որը հանդիսանում է կարծր քիմքի շարունակություն: Միջին գծով փափուկ քիմքը ունի փոքրիկ ելուն – լեզվակ /uvula/: Կաղմնային ծրջաններում փափուկ քիմքից իջնում են 2 ծալք` քմալեզվային և քիմքըմպանային, որոնց միջև տեղադրված է ըմպանային նշագեղձը:
Ճափուկ քիմքը մասնակցում է կլման ակտին` փակելով քթըմպանի հատվածը, արգելակելով սնունի անկումը քթի խոռոչ:

Բերանի խոռոչի հատակ

Բերանի խոռոչի հատակը պատված է բարակ լորձաթաղանթով, որը առաջացնում է բազմաթիվ ծալքեր, միանում է լեզվի ստորին հատվածին, առաջացնելով լեզվի սանձիկը, որի երկու կողմերից բացվում են ենթաստործնոտային և ենթալեզվային թքագեղձերի ծորանները:

Լեզու
Lingva

Մկանային օրգան է, որը ծածկված է լորձաթաղանթով: Լեզուն անատոմիորեն բաժանվում է 3 մասի` արմատ, մարմին, ծայր:
Լեզվի մեջքային հատվածի լորձաթաղանթը ամուր սերտաճած է միջմկանային շարակցական հյուսվածքի հետ, իսկ երնթալորձային շերտը բացակայում է: Էպիթելը եղջրացող է: Լեզվի ստորին հատվածի լորձաթաղանթը հարուստ է ենթալորձային շերտով, շարժուն է և չեղջրացող:
Լեզվի մեջքի հատվածում բուն լորձաթաղանթի պտկիկավոր շերտը լավ արտահայտված է և առաջացնում է լեզվի պտկիկներ: Տարբերակում են 4 տեսակի լեզվի պտկիկներ.
1. Թելանման /papilla filiformis/ – քանակով բոլորից շատն են, տարածված են լեզվի մեջքի ամբողջ մակերեսով, ապահավում են լեզվի շոշափելիքային զգացողությունը, չունեն համազգաց նյարդային վերջավորություններ: Զգում են սնունդի ձևը, կոնսիստենցիան, չափը ևայլն:
2. Սնկանման /papilla fungirmis/ – տեղակայված են առավելապես լեզվի ծայրային հատվածում կարմիր կետերի տեսքով: Հարուստ են համային ռեցեպտորներով – հատկապես քաղցր:
3. Տերևանման /papilla foliatae/ – տեղակայված են հիմնականում լեզվի կողմնային մակերեսներում ծալքերի տեսքավ: Հարուստ են համազգաց ռեցեպտորներով, հարկապես թթու:
4. Ակոսավոր /պատնեշավոր/ – /papilla vallatae/ – թվով 7-11 հատ են /մշտապես կենտ քանակով են/, տեղակայված են լեզվի արմատի և մարմնի սահմագծում լատինական V տառի թեսքով: Ամեն պտկիկ պատված է առանձին ակոսով, ուր բացվում են փոքր թքագեղձերի ծորաներ /էբների սիճուկային գեղձեր/: Պտկիկները պարունակում են մեծ քանիակի համազգաց ռեցեպտորներ, հատկապես դառը:
Ակոսավոր պտկիկների շարքից հետ գտնվում են լիմֆոիդ հյուսվածքի կուտակումներ, որոնք ձևավորում են լեզվի նշիկները:

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ֆունկցիաներ

1. Պաշտպանիչ – պայմանավորված է մի շարք հանգամանքներոով
ա/ անթափանցելիություն մանրէների նկատմամբ /բացի տուլյրեմիայի, դաբաղի և կատաղության վիրուսների նկատմամբ/ ի շնորհիվ լորձաթաղանթի սեփական շերտի պաշտպանիչ բջիջների /մակրոֆագեր, լիմֆոցիտներ, լեյկոցիտներ, հիստիոցիտներ և այլն/
բ/ էպիթելի եղջրացումն ու արտազատումն
2. Կառուցողական /պլաստիկ/ – բացատրվում է էպիթելի բարձր միտոտիկ ակտիվությամբ
3. Զգայական – կատարում են բերանի խոռոչում առկա ռեցեխտորները, որոնք օժտված են շոշոփելիքային, ջերմային, համային, ցավային զգայարաններով:
4. Ներծծման – պայմանավորված է լորձաթաղանթի հատկությամբ ներծծել որոշ օրգանական և անօրգանական միացություններ` ամինաթթուներ, հակաբիոտիկներ, շաքարներ, յոդ, կալիում և այլն:
5. Արտազատիչ – թքի արտադրություն փոքր և մեծ թքագեղձերով:
6. Իմունային – պայմանավորված է բջջային տարրերում առկա սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ իմունային պաշտպանության ֆակտորներով /Լնգհանսի բջիջներ, պլազմատիկ բջիջներ, իմունոգլոբուլիններ և այլն/
7. Ջերմակարգավորող ֆունկցիան ավելի զրգացած է կենդանիների մոտ, իսկ մարդկանց մոտ շատ աննշան:

Leave a Reply