Անվճար ռեֆերատ : Axtotum busabucutyan ev kendanabucutyan mej ogtagorcvox nyuterov / Աղտոտում բուսաբուծության և կենդանաբուծության մեջ օգտագործվող նյութերով

Անվճար ռեֆերատ : Axtotum busabucutyan ev kendanabucutyan mej ogtagorcvox nyuterov / Աղտոտում բուսաբուծության և կենդանաբուծության մեջ օգտագործվող նյութերով :

Նյութը`

Երկրի քիմիացումը մարդը սկսել է դեռևս քաղաքակրթության առաջացումից շատ ավելի շուտ. այն ժամանակ, երբ նա ստացավ առաջին կրակը: Դրա հետևանքները նա զգացել է իր վրա` շնչելով ծուխը և մուխը: Իրենց բնակարաններում, բնակության վայրերում և աշխատանքի վայրերում մարդը գտնվում է մի այնպիսի միջավայրում, որը լի է սինթետիկ քիմիական նյութերով, որոնք բնութագրական չեն բնական էկոհամակարգերին: Նոր խմիչքները, կոսմետիկ միջոցները, սննդանյութերը, դեղերը, կենցաղային առաևկաները պարտադիր կերպով իրենց մեջ ներառում են մարդու կողմից սինթեզված քիմիական բաղադրիչներ: Ըսկ կյանքի տևողության միջավայրում տարբերում են քայքայող և կայուն քիմիական աղտոտիչներ:
Ներկայումս գոյություն ունեն պեստիցիդների հիման վրա ավելի քան 2000 տարբեր թունաքիմիկատներ, որոնք պատրաստվում են էմուլսիաների, փոշիների, ջրային կամ յուղային լուծույթների տեսքով, որոնք մենք պարբերաբար ձեռք ենք բերում և օգտագործում մեր առօրյա գործունեության ընթացքում և կենցաղում:
Էկոպաթոլոգիայում սթրես-ինդեքսներով առաջին տեղում գտնվում են պեստիցիդները (դիքլոր-դիֆենիլ-տրիքլորան-ԴԴՏ, ալդրին, դիէլդրին, էնդրին, քլորդան, միրեքս, տոկսաֆեն, հեպտոքլոր): պեստիցիդները քիմիական նյութեր են, որոնք մարդը սինթեզել է գյուղատնտեսության վնասատուների դեմ պայքարում կիրառելու նպատակով` մոլախոտերի, կրշողներ, միջատների վերացման և բույսերը սնկային հիվանդությունների պաշտպանելու նպատակով: Բացի այդ պեստցիդների շարքին են դասվում նաև բույսերի աճը կարգավորող նյութերը, որոնք նպաստում են բույսի աճի խթանմանը կամ կանխարգելմանը, ինչպես նաև այն քիմիական նյութերը, որոնք նպաստում են տերևների թափվելուն և բույսերի չորացմանը: Պիստիցիդների շարքին են դասվում նաև այն նյութերը, որոնք նախատեսվում են կենդանիների գրամնա և ստերիլիզացիայի համար:
Մարդիկ, որոնք ապրում են պիստիցիդներ արտադրող գործարաններում կամ բնակվում են դրանց մոտակայքում, ինչպես նաև գյուղատնտեսական բանվորները, որոնք օգտագործում են պեստիցիդներ, վտանգում են իրենց առողջությունը, քանի որ պեստիցիդների մեծ մասը օրգանիզմում քայքայիչ ազդեցություն են ունենում, կարող են հանգեցնել տեսողության, նյարդային համակարգի խանգարման և օրգանիզմի պաշտպանիչ ուժերի ճնշման: Ըստ Համաշխարհային առոջղապահության կազմակերպության տվյալների պեստիցիդների հետ աշխատող մարդկանց անգրագիտության պատճառով ամեն տարի աշխարհում տեղիէ ունենում 500 հազարից մինչև 2 մլն դժբախտ պատահարներ, որոնցից 10-40 հազարը ավարտվում են մահացիությամբ: Բացի այդ, բարձր ռիսկի են ենթարկվում նրանք, ովքեր կիրառում են վնասատուների հետ պայքարի միջոցները կենցաղում: Օրինակ, քլորպիրիֆոսը և այլ ֆոսֆորօրգանական պեստիցիդները կենդանի օրգանիզմների վրա իրենց ազդեցության ձևով նման են զարինին` ռազմական թունավորող գազին: Սակայն, չնայած դրան, դրանք բավականին լայնորեն են կիրառվում: Օգտագործման արդյունքում օդում, պատերին, կահույքի վրա, փոշիներում շատ ամիսների արդյունքում կուտակվում և մնում են դրանց ոչ մեծ, բաըց վտանգավոր քանակություններ: Պեստիցիդները կլանվում են հյուսվածքների, գորգերի, բարձրեի, մանկական փափուկ խաղալիքների կողմից և արձակվում են օդի մեջ ամիսներ անց: Ընդ որում ավելի շատ տուժում են երեխաները:
Պեստիցիդները և նրանց մետաբոլիտները (երբեմն ավելի թունավոր, քան ելային պեստիցիդները) կարելի է դասել թափոնների շարքին, քանի որ համաշխարհային պրակտիկայում ներմուծվող նյութի 30%-50%-ը հայտնվում է թափոններում, կուտակվում է հողում, գրունտներում, ջրերի մակերևութային շերտերում, իսկ այն մասը, որը ինչ-որ կերպ ազդել է միջատների, բույսերի և այլնի վրա, նույնպես դառնում են թափոններ` մասնակիորեն միացվում է տրոֆիական շղթայում` նրանում շրջանառվելով որպես տոքսիկանտ: Գյուղատնտեսության մեջ պեստիցիդների լայն կիրառության արդյունքում, որոնց դրանց էական մասը լվացվում է մակերևութային ջրամբարներով և մուտք են գործում ստորգետնյա ջրերի մեջ, տեղի է ունենում ջրերի թունավոր աղտոտում: Պեստիցիդները չեն կարող լուծել գյուղատնտեսական վնասատուների հետ պայքարի հետ կապված բոլոր խնդիրները: ԱՄՆ-ի հայտնի Էնտոմոլոգ-տոքսիկոլոգ Ռ. Մետկաֆի տվյալներով հաստատվել է, որ միջատների թիվը, որոնք օժտված են պեստիցիդների նկատմամբ կայունությամբ, աճում է աճման օրենքով: Այսպես, դրանց թիվը ավելացել է 1948 թվականին 12 տեսակից մինչև ավելի քան 400 տեսակ 1980 թվականին: Բացի այդ, ողջ աշխարհում բույսերի պաշտպանության աճի վրա կատարվող ծախսերը գերազանցում են գյուղատնտեսական արտադրանքի տեմպերի աճը: Չնայած այդ ամենին ի հայտ են գալիս տվյալներ այն մասին, որ պեստիդիցները չեն փչացնում նյութերի էկոլոգիականությունը:
ԱՄՆ-ի Քիմիական արդյունաբերության միաթյուն ամսագրում լույս է տեսել մի հոդված` անսպասելի եզրակացություններով: Պարզվում է, որ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական կուլտուրաները, որոնք աճեցվել են առանց պեստիցիդների օգտագործման, բացարձակապես չեն տարբերվում միևնույն բանջարեղեններից և մրգերից, որոնք աճեցվել են քիմիայի օգտագործմամբ: Հետազոտությունների ժամանակ, որոնք կատարվել են Դանիայում, երկու սեզոնների ընթացքում կենդանիներին կերակրել են երեք տեսակի գյուղատնտեսական արտադրանքներով: Առաջին տեսակի մրգերն ու բանջարեղենները արտադրվել են բացառապես մաքուր մեթոդներով, այսինքն աճեցման ընթացքում չեն օգտագրծվել հանքային պարարտացում և լրացուցիչ սնում, իսկ բույսերը վնասատուներից չեն պաշտպանվում ժամանակակից թունաքիմիկատներով:
Երկրորդ տեսակի արտադրանքը արտադրվել է քիմիկատների սահմանափակ քանակությունների օգնությամբ, իսկ մրգերի և բանջարեղենների երրորդ խումբը արտադրվել է ժամանակակից գյուղատնտեսական քիմիկատների պրակտիկորեն անսահման օգտագործման պայմաններում: Ընդ որում էքսպերտները նշում են, որ այդ երեք տեսակի բույսերը աճեցվել են միևնույն հողում և միևնույն եղանակային պայմաններում:
Դրանից հետո, փորձարկման կենդանիները օգտագործել են տարբեր տեսակի արտադրանքը, հետազոտողները չափել են քիմիկատների քանակությունը նրանց գոմաղբում: Պարզվել է, որ դիետաների տարբերությունը չի հանգեցրել կենդանիների առոջղության վիճակի փոփոխությանը և չի արտացոլվել դրանց էքսկրեմենտների քիմիական կազմի վրա:
Չնայած ավելի վաղ Աբերդինական համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ որոշ պեստիցիդների կիրառումը ավելացնում է Պարկինսոնի հիվանդության առաջացման ռիսկը:
ԴԴՏ-ն (դիքլորդեֆինիտրիլքլորէթան) շատ թունավոր է միջատների նկատմամբ և միջին թունավոր է կաթնասունների և մարդկանց համար: Լինելով միջատների դեմ պայքարում գերազանց նյութեր ԴԴՏ-ն ունի, սակայն, մեկ սպզբունքային թերություն. այն շատ կայուն միացություն է, որը կուտակվում է շրջապատող միջավայրում, որտեղ էլ հենց պահպանվում է երկար տարիների ընթացքում: ԴԴՏ-ի ցածր արժեքի պատճառով այն շարունակում է օգտագործվել փոքր քանակություններով, չնայած որ ալգերված է դրանց կիրառությունը և արտադրությունը: ԴԴՏ-ն մեծ դեր է կատարել մալարիայի դեմ պայքարում, և 1948 Թվականին Պաուլ Մյուլերը ստացել է Նոբելյան մրցանակ բժշկության ոլորտում իր հայտնագործության համար:
Գյուղատնտեսության մեջ, մասնավորապես տնամերձ հողատարածքներում, կիրառվում են վտանգավորության տարբեր աստիճանների պեստիցիդներ: Գոյություն ունեն պեստիցիդների և այլ քիմիական նյութերի մարդու և բնության վրա բացասական ազդեցության բազմաթիվ օրինակներ: Օրինակ, «ալար» անունով բույսերի աճը կարգավորող միացությունը, որը օգտագործում են խնձորենիների այգում մեծ բերք ստանալու, հասունացման ժամկետների փոփոխության խնձորի պտղամսի խտության ավելացման նպատակով: Հայտնի է այն փաստը, որ եթե նման խնձորներից հյութ են պատրաստում, ապա նրանում բացի վիտամինենրից և սննդարար նյութերից հայտնաբերվում է նաև հիպտիլ խիստ թունավոր նյութը, որը լայնորեն կիրառվում է տիեզերական արդյունաբերության մեջ` որպես հրթիռների հեղուկ վառելիք:
Բերենք նաև մեկ այլ օրինակ: Բոլորին քաջ հայտնի ինսեկտիցիդ քլորոֆոսը մեր կյանքում կարատում է բազմապիսի օգտակար ֆունկցիաներ` դաշտում և տանը, կաթնաարտադրական ֆերմաներում և բանջարեղային ջերմոցներում: հաճախ այն կիրառում ն նաև կենդանիների մակաբույծների դեմ պայքարում, մասնավորապես, խոշոր եղջերավոր կենդանիների ենթամաշկային տիզերի դեմ: Դրա կիրառության մեթոդները շատ պարզ են. կենդանիներին ցողել քլորոֆոսի լուծույթով, կենդանիներին փաթաթել պեստիցիդների լուծույթով թրջված կտորներով կամ էլ կերի հետ տալ կենդանիներին: Ցավոք վերամշակումը անհետ չի անցնում ինչպես միջատ-մակաբույծների համար, այնպես էլ կենդանիների և մարդկանց համար: Անկախ այն բանից, թե ինչպես է մշակվել կենդանին, մեկ ժամից քլորոֆոսը հայտնվում է արյան մեջ, մկաններում և ներքին օրգաններում: Այնպես, որ 7-8 օրերի ընթացքում քլքրֆոսը արտադրվում է կենդանիների կաթի հետ մեկտեղ: Ինչքան մեծ քանակությամբ քլորոֆոս է ընդունել կենդանին, այնքան էլ շատ կլինի նրա քանակությունը կաթի մեջ: Նման կաթի եռացման արդյունքում քլորոֆոսը վերածվումէ դիքլոֆոսի: Այսպիսով, եռալը չի նվազեցնում, այլ ավելացնում է նման կաթի կիրառության վտանագվորությունը:
Պեստիցիդների վտանգավորությունը կայանում է նրանում, որ վերջիններս կուտակվում են բույսերում և կենդանիներում, իսկ հետո սննդի միջոցով անցնում են մարդու օրգանիզմ: Այդ իսկ պատճառով, մարդը, օգտագործելով պեստիցիդներ, վերջնական հաշվով վնասում է սեփական առողջությունը: Ակնհայտ է, որ լրիվ հրաժարվել պեստիցիդների կիրառությունից անհնար է, այդ իսկ պատճառով կարևոր է վերահսկողություն սահմանել դրանց արտադրության և կիրառության ոլորտներում` համապատասխան մարմինների կողմից, ինչպես նաև անհրաժեշտ է բնակչությանը տեղեկացնել մարդու օրգանիզմի վրա դրանց վտանգավորության աստիճանի մասին:

Նիտրատներ, նիտրիտներ, նիտրոզամիններ
Նիտրատները լայնորեն տարածված են բնության մեջ, դրանք հանդիսանում են նորմալ մետաբոլիտներ ցանկացած կենդանի օրգանիզմի համար, լինեն դրանք կենդանիների թե բույսեր: մարդու օրգանիզմում օրվա ընթացքում փոխանակային պրոցեսների ընթացքում առաջանում և ծախսվում են մոտավորապես 100 մգ նիտրատներ:
Այդ դեպքում ինչու՞ են խոսում նիտրատների վտանգավորության մասին: Մեծ քանակություններով նիտրատների օգտագործումը մարսողական համակարգում մասամբ վերականգնվում է մինչև նիտրիտ: Օրգանիզմներում նիտրիտների վնասական գործողության մեխանիզմը կայանում է հետևյալում. դրանք փոխազդում են արյան հեմոգլոբինների հետ, առաջացնում են մեթհեմոգլոբին, որը ընդունակ չէ թթվածին կապել և տեղափոխել: 1մգ նատրիումի նիտրատը կարող է 2000 մգ հեմոգլոբինը վերածել մեթհեմոգլոբինի:
Նիտրիտների խրոնիկական ազդեցությունը հանգեցնում է օրգանիզմում A, E, C, B վիտամինների քանակությունների նվազման, ինչն իր հերթին հանգեցնում է օրգանիզմի` տարբեր բացասական գործոնների ազդեցության նկատմամբ կայունության նվազմանը:
Բացի այդ, նիտրիտներից` ամինների առկայությամբ կարող են առաջանալ N-նիրտոզամիններ: Կախված ռադիկալի բնույթից կարեղ են առաջանալ տարբեր նիտրոզամիններ, որոնց 80%-ը օժտված են կոնցերոգեն, մուտագեն, տերատոգեն ազդեցությամբ, ընդ որում այդ միացությունների կոնցերոգեն ազդեցությունը որոշիչ է:
Մարդու օրգանիզմում N-նիտրոզոմիացությունների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է նվազեցնել օրգանիզմում նիտրատների և նիտրիտների քանակությունը, քանի որ նիտրոզացվող ամինների և ամիդների սպեկտրը բավականին լայն է: Նիտրոզոմիացությունների սինթեզի էական նվազեցման կարելի է հասնել սննցին ասկորբինային կամ իզոասկորբինային թթուների կամ դրանց նատրիումի աղերի ավելացման միջոցով:

Բույսերի աճի կարգավորողներ
Բույսերի աճը կարգավորող (ԲԱԿ) միացություններ դրանք տարբեր քիմիական բնույթի նյութեր են, որոնք ազդում են բույսերի աճի և զարգացման վրա և կիրառվում են գյուղատնտեսության մեջ` բերքի ավելացման նպատակով, որոշ դեպքերում էլ բույսերի պահպանման ժամկետների ավելացման նպատակով:
Բույսերի աճը կարգավորող միացությունները կարելի է բաժանել երկու խմբի` բնական և սինթետիկ:
Բնական ԲԱԿ-երը դրանք բուսական օրագնզիմների բնական բաղադրիչներն են, որոնք կատարում են ֆիտոհորմոնների` աուսիններ, հիպերելիներ, ցիտոկինիններ, աբսցիսային թթու, էնդրոգենային էթիլեն և այլն, ֆունկցիան: Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում վերամշակվել են բիոտրանսֆորմացիայի համապատասխան մեխանիզմներ և այդ իսկ պատճառով բնական ԲԱԿ-երը մարդու օարգանիզմի համար որևէ վտանգ չեն ներկայացնում:
Նիթետիկ ԲԱԿ-երը միացություններ են, որոնք ֆիզիոլոգիական տեսանկյունից հանդիսանում են էնդոգեն ֆոտիհորմոնների նմանակները, կամ միացություններ են, որոնք ընդունակ են ազդելու բույսերի հորմոնալ ստատուսի վրա: Տարբեր կոմերցիոն անվանումներով արտադրվող համեմատաբար կարևոր ԲԱԿ-երը իրենց հիմքում պարունակում են արիլ- կամ արիլոքսիալիֆատիկ կարբոնային թթուներ, ինդոլ, պիրիմիդին, պիրիդազին, պիրոդոլին: Օրինակ, լայնորեն կիրառվում են սուլֆանիլմիզաթթվի ածանցյալ-միացությունները:
Սինթետիկ ԲԱԿ-երը ի տարբերություն բնականների բացասական ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա: Դրանք օժտված են բարձր կայությամբ շրջապատող միջավայրում և գյուղատնտեսական արտադրանքներում, որտեղ հայտնաբերվում են մնացորդայինք անակություններով:

Կենդանաբուծության մեջ կիրառվող միացություններով աղտոտում
Գյուղատնտեսական կենդանիների արտադրողականմությունը բարձրացնելու, հիվանդությունների պրոֆիլակտիկայի, սննդի որակի պահպանման նպատակներով կենդանաբուծության մեջ լայնորեն օգտագործվում են տարատեսակ դեղանյութեր և քիմիական նյութեր: Դրանք համաբակտերիալ նյութեր են (համաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, նիտրոֆուրան), տրանդվիլիզատորներ են, համաօքսիդիչներ և այլ նյութեր են:

Համաբիոտիկներ
Արտադրանքներում հանդիպող հակաբիոտիկները կարող են ունենալ հետևյալ ծագում`
1. բնական հակաբիոտիկներ: Այս խմբի հիմնականում դասվում են որոշ սննդանյութերի բնական բաղադրիչները` համաբիոտիկային արտահայտված ազդեցությամբ: օրինակ, ձվի սպիտակուցը, կաթը, մեղրը և այլն:
2. սննդանյութերի արտադրության արդյունքում առաջացող: Այս խմբին են դասվում համաբիոտիկային ազդեցությամբ այն նյութերը, որոնք առաջանում են միկրոբո-ֆերմենտային պրոցեսների արդյունքում: Օրինակ, պանիրների արտադրության և պահպանման ընթացքում օգտագործվում են համաբիոտիկներ, որոնք կանխում են կլոստրիդալ և այլ բակտերիաների զարգացումը, վերջիններս մասնակցում են պանրի փչացման պրոցեսում:
3. սննդի մեջ հայտնվում են բուժա-պրոֆիլակտին միջոցառումների արդյունքում: Ներկայումս աշխարհում արտադրող համաբիոտիկների մոտավորապես կեսը կիրառվում են կենդանաբուծության մեջ:
4. սննդանյութերի մեջ ընկնում են դրանցում համաբիոտիկները որպես բիոստիմուլյատորներ օգտագործելու դեպքում: Համաբիոտիկ-բիոստիմուլյատորը ավելացվում է կերի մեջ դրանց ավելի լավ յուրացման ևկենդանիների աճի ստիմուլյացիայի նպատակով: Որպես բիոստիմուլյատորներ օգտագործվում են քլորտետրացիկլինը և օքսիտետրացիկլինը:
5. որպես կոնսերվացնող նյութեր օգտագործելու դեպքում: Այս խմբին են դասվում համաբիոտիկ-կոնսերվանտնռրը, որոնք ավելացվում են սննդանյութերի մեջ` վերջինների փչացումը կանխելու նպատակով: Խորհուրդ է տրվում օգտագործել պենիցիլին, լեվոմիցիտին, գրամիցիդին:
Հզոր համաբակտերիակ գործողությամբ և մարդու օրգանիզմի համար համեմատաբար թույլ թունավոր ազդեցությամբ օժտված համաբիոտիկների կիրառումը թույլէ տալիս պահպանել սնունդը առանց դրանց դննային արժեքի կորստի: Այդ նպատակով համեմատաբար ավելի էֆֆեկտիվ են լայն գործունեությամբ համաբիոտիկները (քլորտետրացիկլինը, օքսիտետրացիկլինը, քլորամֆենիկոլը):
Սննդանյութերի կոնսերվացման նպատակով համաբիոտիկների կիրառության բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց ոչ մեծ քանակությունների հայտնվելը մարդու օրգանիզմում: Ցույց է տրվել, որ 200 գ կոնսերվացած միսը (համաբիոտիկների կիրառությամբ) պարունակում են մոտավորապես համաբիոտիկի բուժական դոզայի 1/1000 մասը: Չնայած նման ենթաշեմային դոզաները ֆարմակոլոգիական ազդեցություն չեն ունենում, սակայն դրանք կարող են ազդել մակրոօրգանիզմների զգայունության վրա:

Սուլֆանիլամիդներ
Սուլֆանիլամիդների հակամիկրոբային ազդեցությունը պակաս էֆֆեկտիվ է համաբիոտիկների ազդեցությունը, սակայն դրանք ավելի էժան են և ավելի հասանելի են կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների դեպ պայքարի համար: Սուլֆանիլամիդները միացություններ են, որոնք կանխում են բակտերիաները աճը և զարգացումը, այսինքն ունեն բակտերիոստատիկ ազդեցություն: Դրանց ազդեցությամբ միկրոբները ուռճում են, դադարում են բազմանալ, թույներ արտադրել, դառնում են ավելի խոցելի օրգանիզմի պշտպանական ուժերի համար: Սուլֆանիլամիդները համեմատաբար ավելի քիչ թունավոր միացություններ են: Սակայն մեծ դոզաներով դրանց երկարատև կիրառությունը կարող են հանգեցնել անցանկալի, այսինքն թունավոր էֆֆեկտների: Կենդանիների կողմից սուլֆանիլամիդների օգտագործման շրջանում չի կարելի դրանց տալ այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ տրոհում են ծծումբը (նաիտրիումի հիպոսուլֆիդ, գլաուբերյան աղ և այլն):

Նիտրոֆուրաններ
Նիտրոֆուրանները հանդիսանում են լայն գործունեությամբ համաբակտերիալ միացություններ: Դրանք հաճած կիրառվում են անասնաբուժության պրակտիկայում` իրենց հիանալի համաբակտերիալ և ֆարմակոկինետիկ հատկությունների շնորհիվ: Երբեմն դրանք նաև կիրառվում են խոզաբուծության, թռչնաբուծության և ձկնաբուծության մեջ որպես աճի ստիմուլյատորներ: Սակայն, երկարատև հետազոտությունները հայտնաբերել են ինչպես նիտրոֆուրանի, այնպես էլ նրա մետաբոլիտների կանցերոգեն և մուտագեն հատկությունները: Կենդանու օրգանիզմում նիտրոֆուրանները քայքայվում են շատ արագ, կենդանու բուժումցի կարճ ժամանակ անց նրա օրգանիզմում նիտրոֆուրան արդեն չի հայտնաբերվում, այդ իսկ պատճառով նիտրոֆուրանների հայտնաբերումը հիմնված է դրա մետաբոլիտների դետեկտման վրա, որոնք երկար ժամանակ պահպանվում են հյուսվածքներում:

Տրանկվիլիզատորներ
Տրանսկվիլիզատորները ի սկզբանե օգտագործվել են կենտրոնական նյարդային համակարգի ճնշման համար` կենդանիների հետ աշխատանքի հեշտացման համար: Տրանկվիլիզատորների մեծ մասն ունեն շատ ցածր անալգետիկ էֆֆեկտ, այդ իսկ պատճառով ի սկզբանե դրանք կիրառվում էին խուճապի նվազեցման համար: Չնայած դրանց` կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդեցության, դրանց թուլացումը այլ դեղանյութերով հնարավոր է: Տրանկվիլիզատորների կիրառությունը պետք է խստորեն վերհսկվի, քանի որ դրանք ունակ են բացասական ազդեցություն ուեննալ օրգանիզմի վրա: Որպեսզի կենդանու միսը չպարունակի այդ նյութերի և դրանց մնացորդները կենդաներին պետք է մորթել նյութերի օգտագործումից ոչ շուտ քան 6-օր հետո:

Կենդանիների սննդում հակաօքսիդիչները
Տարբեր տեսակի սինթետիկ նյութեր ավելացվում են կենդանիների սննդի մեջ օքսիդացվող բաղադրիչների պաշտպանության համար: Օրինակ, բութիլհիդրօքսիանիզոլը հանդիսանում է ոչ եվրոպական երկրներում կիրառվող ամենատարածված համաօքսիդիչներից: Այսպես, ԱՄՆ-ում խոզի ճարպի 50%-ը պարունակում է այդ միացությունը, այն կիրառում են շոկոլադե, հազաբուլկեղենային արտադրանքների փաթեթավորման համար կիրառվող նյութերի ներծծման համար:

Leave a Reply