Arvest / Արվեստ

Hambardzman teman haykakan arvestum . / Համբարձման թեման հայկական արվեստում:
Նյութը `

4-րդ դարից հետո մինչև 8-րդ դարը մեր մշակույթի նշանակալից զարգացման շրջաններից մեկն է: Այդ դարում հայ հին ճարտարապետությունը հասնում է աննախընթաց բարձրության՝ հրաշակերտելով արվեստի այնպիսի համաշխարհային գլուխգործոց, ինչպիսին է Զվարթնոցը: Թորամանյանը միայն Շիրակի և Այրարատի մի քանի շրջաններում հաշվում է 8-րդ դարից մնացած ճարտարապետական հուշարձաններ:
Վաղ միջնադարում Հայաստանում հսկայական շինարարություն է իրագործվել: կառուցվել են հզոր ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կամուրջներ, բնակելի տներ: Որպես շինանյութ օգտագործվել են բազմագույն տու‎ֆ քարը, որով հարուստ է Հայաստանը: Այդ մեծաքանակ շինություններից մեզ են հասել հատկապես եկեղեցիները:
Հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է Հռիփսիմեի տաճարը՝ Վաղարշապատում, որ կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը 618թ.: Աշխարհիկ շինություններից մեզ են հասել իշխանական դղյակների, բերդերի, պարիսպների մնացորդներ: 5-7-րդ դարերի ճարտարապետությանը հատուկ է պարզությունը, վեհությունը:
Ճարտարապետության և շինարարության ծավալումը խթանում է արվեստի մի այլ ճյուղի՝ քանդակագործության զարգացմանը:
Վաղ միջնադարյան Հայաստանի քանդակագործները պատրաստում էին բարձրաքանդակներ և քարի վրա զարդեր էին փորագրում: Իր զարդերով առանձնապես աչքի էր ընկնում Զվարթնոց տաճարը: Նրա պատերին շատ նռներ ու խաղողի ողկույզներ են պատկերված:
Վաղ միջնադարյան շրջանում եկեղեցիների պատերը ներսից երեբեմն զարդարում էին նկարներով: Նրանցում պատկերվում էին Քրիստոսի հսկայական կերպարանքը՝ պատկերված նռներով, խաղողի ողկույզներով և ուրիշ զարդերով: Խճանկարները սովորաբար զարդարում են եկեղեցիների, պալատների, բաղնիքների հատակը: Դրանք պատրաստվում են գույնզգույն քարերից: Լավագույն հայկական խճանկարներ են պահպանվել Երուսաղեմի հայկական եկեղեցիներում:
Հայ մշակույթի պատմության մեջ կարևոր տեղ ունեն շինարարական արվեստն ու ճարտարապետությունը, որոնք 4-րդից մինչև 8-րդ դարերի ընթացքում որոշակի զարգացում ապրեցին: Այդ ժամանակամիջոցում կառուցվեց Դվին մայրաքաղաքը իր ամրակուռ հսկայական պարիսպներով, միջնաբերդի պալատական ենքերով, իշխանական դղյակներով, միաթռիչք ու երկթռիչք կամուրջներով: Սակայն աշխարհիկ կառույցներից քիչ բան է պահպանվել. պարբերաբար երկիրը ներխուժող օտարերկրյա հրոսակախմբերն ավերել են քաղաքները, բերդերը, պալատները, տաճարները, իսկ երկրաշարժները երկրի երեսից վերացրել են ամբողջական բնակավայրեր և ճարտարապետական կոթողներ: Այնուամեմայնիվ ավերված վիճակում մեզ են հասել Դվին մայրաքաղաքի պաշտպանական պարիսպները, բուրգերը, կաթողիկոսական պալատը, իշխանական դղյակները, արհեստավորների բնակավայրերը և արհեստանոցները, Գրիգոր Մամիկոնյանի իշխանական պալատն Արուճում, Կարնո բերդապարիսպները, Մամիկոնյանների մի քանի բերդերի մնացորդները Տայքում և Տարոնում:
Հայաստանի վաղ միջնադարյան աշխարհիկ շենքերի ճարտարապետության մեջ օգտագործել են ժողովրդական-գյուղական տների շինարարական սկզբուքնները: Դրանք եռանավ շինություններ են կամ քառանկյունի հատակաձև ունեցող փայտագմբեթ երդիկավոր դրահներ (գլխատներ), որոնց գոյությունը հարատևել է մինչև 20-րդ դարի սկզբները: Դվինի պեղումները ցույց են տալիս, որ իշխանների ու մեծահարուստների տներից շատերը բավականին շքեղ են եղել. ունեցել են պատերի մեջ շինված զարդարուն խորշեր, քանդակազարդ գոտիներ, երբեմն էլ շենքի մեջտեղում ներքին բակ:
Այս ժամանակվա հնագույն եկեղեցիներից շատերը հեթանոսական տաճարներ են եղել, որոնք 4-րդ դարի սկզբին, քրիստոնեության տարածման ժամանակ, վեր են ածվել եկեղեցու: իրենց կառուցվածքի ձևերով հայոց հնագույն եկեղեցիները համեմատաբար պարզ են ու անպաճույճ, որոնք հետագայում հետզհետե պճնազարդվում են և իրենց հորինվածքով խիստ բարդանում: Հնագույն տաճարները բաժանվում են մի քանի տիպերի.
ա) Միանավ բազիլիկ տաճարներ, սրանք բոլորն էլ պատկանում են 4-6-րդ դարերին: սրանք նեղ և երկար, արևելքից արևմուտք ձգված սրահներ են: Այս տեսակի տաճարների մուտքերի ուպատուհանների կամարները և ծածկերի թաղերը պայտաձև են: Միանավ բազիլիկ տաճարները շատ տարածված են եղել Հայաստանում. կանգուն կամ ավերակ վիճակում կան առնուտում (Դիրաքլար), Գառնիում, Փարպիում, Եղվարդում: Այդ տիպի մի եկեղեցի էլ կառուցվել է Դվինի կենտրոնական թաղում 553 թվականին:
բ) Եռանավ բազիլիկ տաճարներ՝ նախորդների ոճին են պատկանում, միայն թե ավելի մեծ են ու ընդարձակ: Սրանք ունեն կենտրոնական նավի կողքերին աջ ու ձախ թևեր, որոնք նրանից բաժանված են սյուների շարքերի միջոցով: ծածկված են կամ փայտով և կամ քարաշեն թաղերով: Սրանց կամարները ևս պայտաձև են: Այսպիսիք են Քասաղում (Ապարան), Եղվարդում, Երերույքում, Աշտարակում (Ծիրանավոր), Օձունում և այլն:
Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին հին, դեռևս 5-րդ դարում հիշատակված պատմական ճարտարապետական հուշարձաններով առատ բնակավայրի հնագույն հուշարձաններից է: Թեև նրա մասին բացակայում են մատենագրական ու վիմագրական վկայագրեր, սակայն հետազոտողները ելնելով հորինվածքային և ճարտարապետական շինարարական առանձնահատկություններից, մեծ մասամբ թվագրում են հինգերորդ դարով: Ստրիժգովսկին է միայն թվագրում վեցերորդ դարով՝ կառուցումը վերագրելով Ներսես Բ Աշտարակեցի կաթողիկոսի ժամանակաշրջանին (548-557):
Եռանավ բազիլիկ եկեղեցին պահպանվել է կիսավեր վիճակում, առանց ծածկի ու հարավային պատի: Վերջինս փոխարինվել է նորապատով, երբ, հավանաբար, ուշ միջնադարում, եկեղեցին վեր է ածվել ամրոցի ու այդ կապակցությամբ արևմտյան և հյուսիսային պատերին արտաքուստ կցել են նոր պատեր: Պատկանում է առանց արտաքին սրահների եռանավ բազիլիկների այն տարբերակին, որում հատակագծային ողջ հորինվածքը (ավագ խորանի և ավանդատների հետ միասին ինչպես Ծիծեռնակավանքի եկեղեցում) ամփոփված՝ ուղղանկյուն պարագծի մեջ: Թ. Թորամանյանը հուշարձանը հինգերորդ դարին վերագրելով հանդերձ՝ միաժամանակ աբսիդի և ավանդատների գտնվելը արևելյան պատի ուղղագիծ սահմանում, համարում է բացառելի երևույթ:
Եկեղեցու արտաքին պարագիծն ունի 12,6 մետր լայնություն և 15,3 մետր երկարություն: Աղոթասրահը (9,5-19,5 մետր չափերի) երեք զույգ մույթերի տեղադրությամբ բաժանված է միջին (լայն՝ 4,6 մետր) և կողքի (1,92, 1,72 մետր) նավերի, որոնց արևելյան կողմում համապատասխանաբար տեղավորված են ավագ խորանի, հատակագծում պայտաձև, աբսիդը և նրա երկու կողմերում՝ քաեակուսի ավանդատներ:
Հյուսիսային երկայնական պատին պահպանված երկու որմնամույթերի քայլերը չեն համապատասխանում մույթերի քայլերին: Այս հանգամանքը Ա. Խահինյանի կողմից դիտվում է մնացուկ ավելի հին շենքից, որի վերակառուցման ժամանակ են ներմուծվել երբեմն թաղածածկի հենարանները՝ երեք զույգ մույթերը:
Հուշարձանի ներկա վիճակը հնարավորություն չի ընձեռում պարզորոշ պատկերացնել նրա ծավալատարածական նախնական հորինվածքը: Դատելով արևմտյան պատի վերնամասում անաղարտ ձևերով պահպանված զույգ և դրանցից վեր տեղավորված մեկ լուսամուտներից, կարելի է ենթադրել, որ այն Երերույքի տաճարի պես բազիլիկային կտրվածք է ունեցել:
գ) 6-7-րդ դարերում հայաստանում սկսեցին կառուցել գմբեթավոր եկեղեցիներ Էջմիածնի տաճարի և Դվինի Մայր եկեղեցու նմանությամբ: այդպիսիք են Պտղնիի տաճարը (4-րդ դար), Արուճի եկեղեցին (6-րդ դար) և ուրիշներ:
Հայկական ճարտարապետությունը զգալի վերելք ապրեց 7-րդ դարում, հատկապես նրա առաջին կեսում, երբ առաջ եկան հատակագծային և վերջնամասերի բազմաթիվ նոր ու միանգամայն ինքնուրույն ձևեր:
6-րդ դարի վերջերին առաջ եկավ և 7-րդ դարում իր կատարելության գագաթնակետին հասավ հայկական եկեղեցիների մի նոր տիպ, որը հայտնի է «Հռիփսիմեի» տիպ անունով: Այս տիպի տաճարների հնագույն օրինակը Աանի եկեղեցին է՝ կառուցված 591 թվականից առաջ, իսկ ամենակատարյալը Հռիփսիմեի վկայականն է Էջմիածնում՝ կառուցված 618 թվականին:

Leave a Reply