Arvest / Արվեստ

Qochari . / Քոչարի :
Նյութը `

Քոչարի

Դժվար է ասել, թե քանի տարեկան է պարը: Նրա կենսագրությունը գրվում է անհիշելի ժամանակներից ու կշարունակվի գրվել, քանի դեռ մարդկանց հոգում չի մարել գեղեցիկը ներկայացնելու ու պարի շարժումներով ապրելու ցանկությունը:
Պարը երաշտության արձագանքն է, մելոդիկ եվ ռիթմիկ հնչյուն, որը դառնում է մարդկային մարմնի մելոդիկ եվ ռիթմիկ շարժում, բացահայտում է մարդկանց բնավորությունը, նրանց զգացմունքներն ու խոհերը աշխարհի մասին: Մարդու հուզական վիճակն արտահյտվում է ոչ միայն ձայնի մեջ , այլեվ ժեստիկուլյացիաներում, շարժումների բնույթում: Պարի մեջ մարդու շարժումները հուզականորեն ինտոնացված են, արտահայտիչ եվ ռիթմավորված.
Պարը առաջացել է խոր հնադրում, դեռեվս նախնադարյան համայնական կարգերում, որպես կենցաղային կյանքի գեղարվեստական վերարտադրություն: Պարը միավորում էր մարդկանց, պարի միջոցով էին նշվում ու նշանավորվում կարեվոր իրադարձությունները: Հին եգիպտոսում պարը մտնում էր ժամերգության ծիսակատարության մեջ, Հին Հունաստանում այն համարվում էր աստվածահաճո պաշտամունքի տեսակ: Միջին դարերում պարարվեստը ենթարկվում է պաշտոնական իշխանության հալածանքներին, սակայն վերածննդի դարաշրջանում այն կրկին մեծ մասսայականություն է ստանում:
14-րդ դարում առաջանում են պարային նոր ձեվեր՝ պավաննա, կուրանտա, գալյարդա, ոլտա: 1661 թվականին Ֆրանսիայում ստեղծվում է Պարի թագավորական ակադեմիա, որը մշակում է դասական պարերի մի համակարգ: 17-րդ դարում լայն տարածում են գտնում պարահանդեսային պարերը՝ գավոտը, պոլոնեզը, ենուետը:
Պարի ծագումը եվ զարգացումը մարդկության կենսագրության ակունքներից է բխում եվ այն վերաբերվելու է մարդուն ու նրա կենսակերպին մինջեվ նրա անվերջություն:
Յուրաքանչյուր ազգ ունի իրեն բնորոշ պարային յուրօրինակ մեկնաբանություն: Հայկական պարի արվեստը սերել է վաղընջական ժամանակներից և իր 2500 տարվա պատմությամբ համարվում է աշխարհի հնագույն արվեստներից մեկը: Այն իր մեջ պահպանել է հին հայկական ժողովրդական ծեսերն ու ավանդույթները, ազգագրական խաղերը, ֆոլկլոր պատկերները: Հայկական ժողովրդական պարը, ինչպես յուրաքանչյուր ազգային պար, ունի իր կենսագրությունը: Հայկական ժողովրդական պարը աչքի է ընկնում իր յուրօրինակ ռիթմիկությամբ, առանձնահատուկ նազենիությամբ /կանաց մոտ/ եվ արտահայտված էմոցիոնալությամբ /տղամարդկանց մոտ/ Այս երկու հատկությունների միախառնությունից ծնվում է արվեստի մեծ տոն:
Միջազգաին պարարվեստի ասպարեզում հայկական ,Քոչարիե պարը ունի իր ուրույն տեղը. այն մեր այցեքարտն է, մեր հպարտության առարկան, մեր հաղթությունը: Ինչպես ,Քոչարիե, այնպես էլ հայկական ժողովրդական այլ պարեր բազմիցս գրավել են միջազգային բեմեր եվ զարմացրել են օտարներին իրենց յուրօրինակությամբ.հայկական պարերում առաքինություն կա, կա սրբություն, միաժամանակ կա հեզություն ու ըմբոստություն : Այն պար չէ , այլ մի ողջ ազգի պատմություն:
,Քոչարինե – տղամարդկանց մարտական պար է. խոյի պաշտամունքի ծիսակատարության մասն է կազմել. շարժումները ներկայացնում են ժայռերում խոյի վերուվար ցատկերը. երբ տղամարդիկ պարում են գլուխները կախած, դա խոյահարման` խոյակներով կռվելու տեսարանի վերարտադրություն է: Որպես բնորոշ օրինակ վերցնենք “Տղամարդիկ” ֆիլմը: Այնտեղ ռեֆերենի նման հնչում և ներկայացվում է “Քոչարի” պարը, որը կատարում է գենդերը` ազգը և դասակարգը ի մի բերող խորհրդանիշի դերը: Հերոսը պատրաստվում է նվաճել իր հավանած աղջկան: Դրա համար նա պետք է ցույց տա իր մասկուլինային որակները: Բայց հասարակությունը այնպիսին է, որ հնարավորություն չի ստեղծում դրանք արտահայտել, և հերոսն ընկնում է մի շարք կոմիկական դրությունների մեջ: Այսինքն “տղամարդկայնությունը” ցուցադրելու խորհրդային մարդու հնարավորության մասին խոսելն էլ նույնիսկ ծիծաղելի է: Բայց կա մի ունիվերսալ զգացում, որ հերոսին այնուամենայնիվ թույլ է տալիս մերձենալ իր ընտրյալին: Դա ազգային զգացումն է` մենք բոլորս հայեր ենք, ուրեմն ազգականներ ենք: Հերոսը ներկայանում է որպես աղջկա հարևանի ազգական, նրանց հետ երգում է ազգային երգեր, որոնք սուգեստիվ ազդեցություն պետք է թողնեն, սքողելով խաբեբայությունը: Այստեղ նա տեսնում է, որ իր ընտրյալը հանդիպում է օտարերկրյա տուրիստների գիդ աշխատող մեկի հետ: Գիդը իրենից ներկայացնում է “անաղուհաց” կոսմոպոլիտի կերպար: Նա նաև հանդիսանում է խորհրդային չլեգիտիմացված պսևդոբուրժուական դասակարգի ներկայացուցիչ, քանզի ակնհայտորեն արտասահմանցիների հետ շփվելու շնորհիվ ունի ռեսուրսներ, որոնք չունի հասարակ տաքսիստը: Այսինքն տաքսիստը չունի մշակութային այն կապիտալը, որ անհրաժեշտ էր ուշ խորհրդային հասարակության մեջ կշիռ ունենալու համար: Ֆիլմում ազգայինը, ազգայինի գենդերը և ուշսովետական կոսմոպոլիտիզմը և նրան համապատասխան գենդերը իրար հակադրված են:
Մեր Քոչարի պարը երեք անգամ ավելի հին է, քան որ Քրիստոնեությունն է ընդունվել Հայաստանում:
Ի՞նչ ազգային պատկանելություն է ունեցել առաջին մարդը, ով պարեց Քոչարի..
…մի Իրաքահայի ծնունդի էինք հրավիրվել..
բաժակների զրնգունից տաքացած՝ մի Քուրդ երիտասարդի հետ բավական երկար վիճում էինք թե ով է ումից փոխառել Քոչարին..
փաստ է՝ Քոչարին համարվում է թե՛ Հայկական Ազգային պար, և թե՛ Քրդական Ազգային պար. տարբերությունը միայն այն է, որ Քրդերը պտտվում են հակառակ ուղղությամբ, քան Հայերը..
այստեղից՝ Քրդերի պարը, Հայերի կողմից, դեռ շատ հնուց, ստացել է ,թարս քոչարիե անվանումը..
Քոչարին հայկական հին պարերիցա, ու իրենից ներկայացնումա մարտական պար…
Յուրաքանչյուր հայ, լսելով շուրջպարի մասին, ենթադրում էր, որ այդ պարը միանշանակ պետք է լինի աշխարհին հայտնի ավանդական քոչարին:

Օգտագործված գրականություն

1. А.М. Мессерер “Танец. Мысль. Время.”, М., 1990.
2. hy.wikipedia.org
3. armsoul.com

Leave a Reply