Անվճար ռեֆերատ : Artadrutyan caxseri eutyun@ ev karucvacq@ / Արտադրության ծախսերի էությունը և կառուցվածքը

Անվճար ռեֆերատ : Artadrutyan caxseri eutyun@ ev karucvacq@ / Արտադրության ծախսերի էությունը և կառուցվածքը :
Նյութը `

Բովանդակություն

Արտադրություն
Արտադրության ծախսերի տնտեսական բովանդակությունը և կառուցվածք
Արտադրության ծախսերի դասակարգումը
Արտադրության ծախսերը կարճատև և երկարատև ժամկետներում
Հաստատուն, փոփոխական և ընդհանուր ծախսեր
Միջին ծախսեր կամ միավոր արտադրանքին բաժին ընկնող ծախսեր
Օգտագործված գրականության ցանկ

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արտադրությունը մարդու գոյության համար անհրաժեշտ բարիքների ստեղծման գործընթաց է: Արտադրությունը կյանքի հիմքն է, հասարակության զարգացման սնուցողը: այն հանդիսանում է տնտեսական գորցւնեության հիմքը: Արտադրությունը մարդու ներգործությունն է բնության իրերի վրա` հասարակեւթյան զարգացման համար անհրաժեշտ բարիքներ ու ծարայություններ ստեխծելու համար: Արտադրությունը ստեղծվում է այն ժամանակ և այնտեղ, որտեղ մարդիկ բնության իրերի պարզ հավաքողից դարնւմ են անհրաժեշտ իրերպատրաստողներ: Արտադրությունը ռեսուրսների ձևափոխման պրոցես է, որի ընթացքում ստեղծվում են սպառման համար անհրաժեշտ բարիքներ ու ծառայություններ:
Արտադրությունը անցել է երկար պատմական ուղի` պարզագույն արդյունքների արտադրությունից մինչև ժամանակակից բարդ տեխնիկական համակարգերի արտադրությունը: Այժմ արտադրության պրոցեսում ոչ միայն փոխվում են բարիքների ծառայությունների արտադրության ձևերն ու միջոցները, այլև տեղի ե ունենում մարդու կատարելագործում:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ցանկացած արտադրության պրոցես իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել վորոշակի ռեսուրսային ծախսեր, որոնք կոչվում են արտադրության ծախսեր: Դրանք արտադրության միջոցներ և աշխատուժ ձեռք բերելու համար անհրաժեշտ ծախսեր են: Ծախսերը մեծ թվով գործարար որոշումների սիրտն են: Ցանկացած գործատեր, կազմակերպելով արտադրություն, նպատակ ունի ստանալ այնպիսի արդյունք, որի արժեքը կգերազանցի ներդրած միջեցներին, այլապես նրա ջանքերը անիմաստ կլինեն: հենց այս պատճառով ձեռնարկությունները ծախսերի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինեն, քանի որ ծախսի յուրաքանչյուր միավորը նվազեցնում է ձեռնարկության շահույթը: Սակայն ծախսերը վճռական նշանակություն ունեն մի շատ ավելի լուրջ պատճառով. Ձեռնարկություններն արտադրության ու վաճառքի որոշումներն կայացնում են` ելնելով ապրանքի արժեքի գնից:
Առավելագույն շահույթ ստանալու համար ձեռնարկությունը պետք է առաջին հերթին կարգավորի և ոպտիմալ ձևով կատարի ծախսերը: Ծախսերի նվազագույն մակարդակիհասնելու համար ձեռնարկության կառավարիչները պետք է համոզված լինել, որ գործարանի սարքավորումների հավաքակազմի մեջ ներդրված ճարտարագիտական ամենավերջին տեխնիկան, և որ այլ անհամար որոշումներ կայացված են առավել նպատակահարմարորեն:
Արտադրության գործընթացի հետ կապված ծախսերի հիման վրա հաշվարկվում է արտադրանքի լրիվ ինքնարժեքը` ձեռնարկության արտադրանքի արտադրության և իրացման ծախսերի հանրագումարը: Արտադրության ծախսերը թողարկված արտադրանքի իրացումից հետո ամբողջությամբ փոխհատուցում են իրենց արժեքը` միաժամանակ ապահովելով մի նոր ավելցուկային արժեք: Ապրանքի արժեքը ներկայացվում է ներդրված կապիտալի և նոր ստեղծված աիժեքի տեսքով: ներդրված կապիտալը ներառում է այն գումարները, որոնք ծախսվել են աշխատանքի առարկաներ և աշխատանքիմիջոցներ ձեռք բերելու համար, իսկ նոր արժեքը ծախսված աշխատուժը վերաարտադրելու համար ծաղսվող գումարն է` աշխատավարձի տոսքով և լրացուցիչ արժեք, որն ամբողջությամբ մնում է ձեռնարկատիրոջ տրամադրության տակ: Այսպիսով, ապրանքի արժեքը արտադրության ծախսերի և ավելցուկային արժեքի ամբոզջությունն է, որը ներկայանում է որպես առարկայացված աշխատանքի փոխատուցման, աշխատավարձի և ձեռնարկատիրոջ եկամտի գումար:
Արտադրության ծախսերը, որպես արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ արտադրամիջոցների և աշխատուժի արժեքի գումար, իրենց էությամբ սկզբունքորեն տարբեր բաներ են. եթե արտադրամիջեցների համար վճարված գումարները ծախսվում են նախկին կենդանի աշխատանքի առարկայացած արդյունք ձեռք բերելու համար` հանդես գալով որպես արտադրության նյութական տարեր, ապա աշխատուժի համար վճարված գումարները փոխհատուցվում են որպես նոր միայն ստեղծված արժեքի մաս: Ասվածը հիմնավորենք օրինակով. եթե արտադրությունը կազմակերպելիս ձեռնարկատերը ծախսում է 500 միավոր կապիտալ, որից 400-ը` արտադրության միջոցներ և 100-ը`աշխատուժ ձեռք բերելու համար, և որոնք գործողության մեջ բերում են նաև 100 միավոր հավելյալ արժեք (m=100%), ապա ապրանքի անհատական արժեքը կլինի 600 միավոր (c+v+m): Այստեղից արտադրության ծախսերը c+v-ն է, որից աշխատուժի համար կանխավճարային գումարը` v-ն, բանավոր փոխհատուցում է իր աշխատանքով, իսկ c-ն ներկայանում է որպես կապիտալի ծախս, ևդրա արժեքը փոխհատուցվում է ապրանք իրացնելուց հետո: Պարզ է դառնոմ, որ արտադրության ծախսերի 2 մասի համար ընդհանորն այն է միայն, որ դրանք 2-ն ել ապրանքի արժեքի մասերն են և փոխհատուցում են կանխավճարված կապիտալը: ռեֆերատներ.ամ!
Պետք է նշել նաև, որ արտադրության գործընթացում կանխավճարված հիմնական արժեքի միայն մի մասն է փոխանցվում նոր արդյունքին և հանդես գալիս որպես արտադրության ծախսերի բաղկացուցիչ: Իհարկե, որոշ ժամանակ հետո ամբողջ հիմնական կապիտալը նույպես իր արժեքը ամբողջությամբ փոխանցում է նոր արդյունքին: Օրինակ, եթե ամբողջ հիմնական կապիտալի արժեքը 200 միավոր է, ապա արտադրութըան տվյալ պարբերաշրջանում կարող է դր արժեքի միայն մաշվածքի տարեկան մեծությունը, ասեք` 200-ի 10%-ը կամ 20 միավորը, փոխանցվել արդյունքին: ՈՒստի արտադրության ծախսերը հանդես կգան որպես աշխատանքի առարկաների, հիմնական կապիտալի մաշվածքի արժեքի և աշխատուժի արժեքի (աշխատավարձի) գումար, և, հասկանալի է որ տվյալ պահին արտադրության ծախսերը փոքր կլինեն կանխավճարված կապիտալից:
Պետք է նշել նաև, որ արտադրության գործընթացում կանխավճարված հիմնական արժեքի միայն մի մասն է փոխանցվում նոր արդյունքին և հանդես գալիս որպես արտադրության ծախսերի բաղկացուցիչ: Իհարկե որոշ ժամանակ հետո ամբողջ հիմնական կապիտալը նույնպես իր արժեքը ամբողջությամբ փոխանցում է նոր արդյունքին: Օրինակ, եթե ամբողջ հիմնական կապիտալի արժեքը 200 միավոր է, ապա արտադրության տվյալ պարբերաշրջանում կարող է դրա արժեքի միայն մաշվածքի տարեկան մեծությունը, ասենք` 200-ի 10%-ը կամ 20 միավորը, փոխանցվել արդյունքին: ՈՒստի արտադրության ծախսերը հանդես կգան որպես աշխատանքի առարկաների, հիմնական կապիտալի մաշվածքի արժեքի և աշխատուժի արժեքի գումար, և, հասկանալի է, որ տվյալ պահին արտադրության ծախսերը փոքր կլինեն կանխավճարված կապիտալից:
Առարկայացած աշխատանքը և կենդանի աշխատանքը միասին ներկայացնում են ապրանքի վրա կատարված հասարակական աշխատանքի ծախսումները և հանդես են գալիս որպես աշխատանքի արժեք: Ի տարբերություն արտադրության հասարակական ծախսերի, ձեռնարկության ներսում կատարված անհատական ծախսերը ներառում են կանխավճարված կապիտալը, որ ձեռնարկատերը ներդդնում է արտադրությունը սկսելիս: Արտադրության միջոցների և աշխատուժի վճարման այդ ծախսերն էլ կազմում եարտադրանքի ինքնարժեքը: Ինքնարժեքը, փողային արտահայտությամբ, ապրանքն արտադրելու և իրացնելու ձեռնարկության ընթացիկ ծախսերն են: Ինքնարժեքի տնտեսական հիմքը արտադրության ծախսերն են: Ինքնարժեքը, արտադրության ծախսերը, արժեքը և գինը ապրանքային արտադրության հատուկ տնտեսական կատեգորիաներ են:
Ինքնարժեքը ձեռնարկության գործունեության կարևոր տնտեսական ցուցանիշ է: Դրա միջոցով հսկողություն է ապահովվում նյութական և աշխատանքային ծախսումների վրա, արտացոլվում է ձեռնարկության գործունեության վիճակը և հատկապես կարևոր դեր ունի շահույթի մակարդակը որոշելու գործում: Ինքնարժեքը արտադրության անհատական ծախսերն են և ներկայացնում է ձեռնարկության կենդանի և առարկայացած աշխատանքային ծախսումները, ուստի ունի մասնավոր բնույթ: Արտադրության ծախսերը ներառում են ամբողջ կենդանի ու առարկայացված աշխատանքի ծախսումները և ունեն հասարակական բնույթ: Դա նշանակում է, որ եթե ինքնարժեքում ոռկա է ծախսված արտադրության միջոցների վճարված աշխատանքի գումարը, ապա արտադրության ծախսերը ներառում են նաև նոր ստեղծված արժեքի այն մասը, որը բաժին է ընկնում ձեռնարկատիրոջն ու հասարակությանը: Իր տնտեսական բնույթով ինքնարժեքը ապրանքի գնի բաղադրամասն է, ծախսված արտադրության միջոցների և արտադրության աշխատողների վճարման ֆոնդի գումարը:
Արժեքը և ինքնարժեքը, որպես արտադրության ծախսերի երկու բացատրություն, ներկայացնում են ամբողջական արժեքի մեջ ներառված հասարակական աշխատանքի և նույն արդյունքի վերարտադրության արտադրողական աշխատանքի ծախսումները:
Հասարակական արտադրության ծախսերի մեծությունը որոշվում է արտադրությանն անհրաժեշտ միջին պայմաններով: Մինչդեռ տնտեսական կյանքում առկա են նույնպիսի արտադրանք թողարկող ձեռնարկություններում միջին պայմաններից տարբերվող վիճակներ: Այդ ամենն էլ արտացոլվում է արտադրության անհատական ծախսերի մեջ, որոնց մեծությունն ու շարժը արտահայտվում են բնեղեն և արժեքային ցուցանիշներով: Կազմավորվում են արժեք, ինքնարժեք, գին, արտադրանքի աշխատարարություն, նյութատարություն, արտադրության ֆոնդատարություն և այլ հասկացությունները: Կարևոր նշանակութուն են ստանում արտադրության ծախսերի այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են տրանսպորտային ծախսերը, արտադրանքի պահպանման ծախսերը, վարչական ծախսերը կամ շրջանառության ծախսերը: Խնդիր է առաջանում համակարգել դրանք և ուսումնասիրել որակական ու քանակական ցուցանիշները:
Հաշվառման գործառույթներում կարևորում է հատկապես արտադրանքի գնի ու ինքնարժեքի հարաբերակցությունը, քանզի ինքնարժեքում կատարվող փոփոխությունները շուկայում արտահայտվում են արժեքի փողային ձևի` գնի միջոցով: Խնդիրն այն է, որ նոր ստեղծված արժեքը ներկայանում է որպես արտադրության մեջ զբաղվածների աշխատավարձի (անհրաժեշտ արդյունք) և ձեռնարկատիրոջ եկամուտի (հավելյալ արդյունք) գումար, որոնց վերլուծությունը թույլ է տալիս պարզելու արտադրության ծախսերի իրական շարժը:
Ապրանքի արժեքի փոփոխությունը արտահայտում է նաև նյութական ծախսումների իրական խնայողությունը (կամ գերծախսը), և ընդհակառակը` էժանացումը (կամ թանկացումը)` որպես աշխատանքի արդյունավետության բարձրացման (կամ իջեցման) հետևանք: Տնտեսավարման ընթացքում այդ երևույթները ինքնարժեքն արտահայտում է գների միջոցով, ինչպես նաև ոչ արտադրական գործոնների (շրջանառության և կառավարման ոլորտներ) ազդեցությամբ:
Արժեքի և ինքնարժեքի տարբերությունը արտահայտվում է նաև արտադրության մեջ կենդանի աշխատանքի ծախսումների և դրա վճարման չափի տարբերություններով: Հայտնի է, որ ինքնարժեքի մեջ հաշվարկվում են միայն աշխատանքի վճարման ծախսումները (անհրաժեշտ արդյունքը), որոնք կենդանի աշխատանքի ծախսումների հետ չեն համընկնում: Ուստի գնի և ինքնարժեքի փոխազդեցության վերլուծությունն էլ բացահայտում է այդ տարբերությունների մեծությունը:
Արտադրության ծախսերի շարժի ընդհանուր օրինաչափությունը դրանց մակարդակի իջեցումն է, որն իր անմիջական արտացոլումն է ստանում արտադրանքի ինքնարժեքի իջեցման մեջ:
Կարևոր է ուսումնասիրել ինչպես միավոր արտադրանքի, այնպես էլ թողարկված ամբողջ արտադրանքի ինքնարժեքը: Ինչպես արդեն նշել ենք, տարբեր ձեռնարկություններում նույնատիպ արտադրանքի ինքնարժեքը արտահայտում է այդ ձեռնարկությունների տեխնիկական զարգացման, արտադրության ու աշխատանքի կազմակերպման մակարդակը: Ուստի, կենդանի և առարկայական աշխատանքի փոխհատուցումը ինքնարժեքի մեջ արտացոլվում է ըստ ծախսերիտարբեր տնտեսական տարրերի: Դրանք են հումքը և հիմնական նյութերը, համակցվող գնովի արտադրանքն ու կիսապատրաստուքները, օժանդակ նյութերը, վառելիքը, արտադրական աշխատողների աշխատավարձը, ապահովագրական հատկացումները, հիմնական արտադրականֆոնդերի ամորտիզացիան (մաշվածքի արժեքը) և այլ ծախսեր` փողային արտահայտությամբ:
Ծախսերի նշված խմբավորումը ցույց է տալիս տվյալ ճյուղում դրանց կառուցվածքն ու մակարդակը, որոշում միջճյուղային հոսքերը և այլն: Տարբեր ծախսերի հարաբերակցությունը ընդհանուրի մեջ բնութագրում է ինքնարժեքի կառուցվածքը, որը տարբեր ճյուղերում տարբեր է: Օրինակ, արդյունահանող արդյունաբերության մեջ, որտեղ աշխատանքի առարկան բնությունն է, հումքի և հիմնական նյութերի տարրերը բացակայում են և գերակշռում են ծախսերը աշխատավարձի գծով (40-60), եթե նավթարդյունաբերության մեջ ծախսերի զգալի մասը (40-60) հիմնական ֆոնդերի մաշվածքիարժեքն է, ապա վերամշակող արդյունաբերության մեջ հումքի և նյութերի ծախսերն են (80-90) և այլն:
Որոշվում է նաև միավոր արտադրանքի ինքնարժեքը (կալկուլյացիա), որը հնարավոր է դարձնում պարզել ինքնարժեքի տվյալ մակարդակի գործոնները և միջոցներ մշակել դրանք իջեցնելու համար:
Կատարվում է նաև լրիվ կամ առևտրային ինքնարժեքի հաշվառում: Տվյալ դեպքում նկատի են առնվում ապրանքային արտադրանքի վրա ինչպես արտադրական, այնպես էլ ոչ արտադրական (մատակարարում, իրացում և այլն) բնույթի բոլոր ծախսումները: Գոյություն ունի նաև իրացված արտադրանքի ինքնարժեք, որը լրիվ ինքնարժեքի և չիրացված պահեստային արտադրանքի ինքնարժեքի տարբերությունն է:
Ուրեմն, անհրաժեշտ է նշել, որ արտադրության ծախսերը չեն սահմանափակվում միայն արտադրության ոլորտով, դրանք ընդգրկում են նաև շրջանառության ոլորտը և հանդես գալիս որպես շրջանառության ծախսերը:
Շրջանառության ծախսերը ապրանքների իրացման ոլորտում կատարվող ծախսերն են: Դրանք կատարվում են ապրանքների իրացումը, պահպանումը, փաթեթավորումը, փոխադրումը իրականացնելիս:
Շրջանառության ծախսերը լինում են` զուտ և լրացուցի: Զուտ ծախսերը կատարվում են ապրանքների առք ու վաճառքի ժամանակ, երբ իրացման ընթացքում տեղի է ունենում միայն արժեքի ձևի փոփոխություն: Դրանք առևտրային սրահների, պահեստային պահպանության, լուսավորության, վաճառասեղանի աշխատողների վարձատրության, գովազդի և այլ ծախսեր են: Ըստ արժեքի աշխատանքային տեսության, շրջանառության զուտ ծախսերը փոխհատուցվում են արտադրության մեջ ստեղծված եկամուտի հաշվին, իսկ արժեքի մյուս տեսությունների համաձայն, դրանք գնի տարրեր են: Ազատ շուկայի պայմաններում մեծ է իրացման հետ կապված ծախսերի բաժինը: Դա բացատրվում է ապրանքային զանգվածի մեծացման շնորհիվ արտադրանքը սպառողին հասցնելու դժվարությունները հաղթահարելու, ինչպես նաև բնակչության սպասարկումը բարելավելու և առևտրային ֆիրմաների մրցակցային պայքարին դիմակայելու անհրաժեշտությամբ:
Շրջանառության լրացուցիչ ծախսերը կապված են շրջանառության ոլորտում արտադրության գործընթացի շարունակության հետ: Դրանք ապրանքները ապահովելու, տեսակավորելու, փաթեթավորելու, տեղափոխելու և այլ ծախսեր են: Լրացուցիչ ծախսերը մտնում են ապրանքի արժեքի մեջ: Կարևորը դրանց վերլուծությունն է և արտադրության արդյունավետությունը բարձրացնելու գործում նպատակասլաց կիրառումը:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Արտադրության ծախսերի կազմի և կառուցվածքի ուսումնասիրման համար կարևոր նշանակություն ունի դրանց դասակարգումը: Դրանք դասակարգվում են հետևյալ կերպ.

1. Ըստ տնտեսական տարրերի
2. Ըստ կալկուլյացիայի հոդվածների
3. Ուղղակի և անուղղակի ծախսեր
4. Հաստատուն և փոփոխական ծախսեր:

Արտադրության ծախսերի դասակարգումը ըստ տնտեսական ցուցանիշների կատարվում է ձեռնարկության ընդհանուր ծախսերը ըստ առանձին ուղղությունների որոշելու համար: Ծախսերի այսպիսի դասակարգումը նաև հնարավորություն է տալիս կազմել ձեռնարկության արտադրության ծախսերի նախահաշիվը, որի միջոցով հաշվարկվում է ապրանքային արտադրանքի ինքնարժեքը և ապա` 1 միավոր արժողությամբ ապրանքային արտադրանքիբաժին ընկնող ծախսերը: Ըստ տնտեսական տարրերի ծախսերը դասակարգվում են.
գ հումք և հիմնական նյութեր,
գ օժանդակ նյութեր,
գ գնովի կիսաֆաբրիկատներ,
գ վառելիք դրսից,
գ էներգիա դրսից,
գ աշխատավարձի ֆոնդ,
գ կենսաթոշակային ֆոնդ,
գ ամորտիզացիա,
գ այլ ծախսեր:
Ծախսերը ըստ կալկուլյացիայի հոդվածների դասակարգելու հիմնական նպատակն է հաշվարկել միավոր արտադրանքի արտադրության ծախսերը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր արտադրանքի համար կազմել կալկուլյացիա և պարզել, թե սեփականության տարբեր ձևերի վրա հիմնված ձեռնարկություններում, ֆիրմաներում իˆնչ արժե միավոր արտադրանքի արտադրությունը: Ըստ կալկուլյացիայի հոդվածների ծախսերը դասակարգվում են.
գ հումք և հիմնական նյութեր,
գ օժանդակ նյութեր,
գ գնովի կիսաֆաբրիկատներ,
գ վառելիք տեխնոլոգիական նպատակների համար,
գ էլեկտրաէներգիա տեխնոլոգիական նպատակների համար,
գ արտադրական բանվորների հիմնական աշխատավարձ,
գ արտադրական բանվորների լրացուցիչ աշխատավարձ,
գ կենսաթոշակային ֆոնդ,
գ սարքավորումների պահպանման ծախսեր
գ արտադրության կազմակերպման ծախսեր
գ հիմնական ֆոնդերի պետապահովության ծախսեր,
գ կարճաժամկետ վարկերի դիմաց վճարներ,
գ արտադրամասային ծախսեր,
գ արտադրամասային ինքնարժեք,
գ ձեռնարկության ծախսեր,
գ արտադրական ինքնարժեք
գ լրիվ ինքնարժեք:
Ծախսերի դասակարգումը ըստ կալկուլյացիայի հոդվածների միաժամանակ հնարավորություն է տալիս դրանք դասակարգել ուղղակի և անուղղակի ծախսերի: ՈՒՂՂԱԿԻ են համարում այն ծախսերը, որոնք ուղղակիորեն հաշվարկվում և վերագրվում են արտադրանքի առանձին տեսակին: Այդ ծախսերն են հումքի և նյութերի, օժանդակ նյութերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի, արտադրական բանվորների աշխատավարձի ծախսերը, հատկացումները կենսաթոշակային ֆոնդին և այլն: ԱՆՈՒՂՂԱԿԻ են համարվում այն ծախսերը, որոնք միավոր արտադրանքի ինքնարժեքին վերագրվում են անուղղակիորեն: Այդ ծախսերից են սարքավորումների պահպանման և շահագործման, արտադրամասային, ընդհանուր գործարանային, արտաարտադրական ծախսերը: Անուղղակի ծախսերը միավոր արտադրանքի ինքնարժեքին վերագրվում են` հիմք ընդունելով աշխատավարձի ծախսումները յուրաքանչյուր արտադրատեսակի վրա:
Հաճախ պահանջարկի և առաջարկի հարաբերակցության կարգավորման, այս կամ այն արտադրանքի նկատմամբ պահանջարկի ավելացման պատճառով ընդլայնվում են արտադրության մասշտաբները: Նման դեպքերում արտադրանքի ինքնարժեքին վերագրվող ծախսերի մի մասը փոփոխվում է աննծան: Ըստ այդմ էլ ծախսերը բաժանվում են հաստատուն և փոփոխական ծախսերի:

ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԸ ԿԱՐՃԱՏԵՎ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ

Շուկայական տնտեսության մեջ ծախսերի հետազոտության անհրաժեշտությունը բխում է ռեսուրսների խնայողության և դրանց այլընտրանքային օգտագործման կարևորությունից: Տվյալ ձեռնարկության այս կամ այն արտադրանքի արտադրության ծախսերի մակարդակը կախված է ոչ միայն անհրաժեշտ ռեսուրսների գներից, այլև օգտագործվող տեխնոլոգիայից, արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների քանակից: Յուրաքանչյուր ձեռնարկություն կարող է կարճ ժամանակամիջոցում առկա կարողություններով փոփոխել արտադրության ծավալը, իհարկե, փոփոխելով օգտագործվող ռեսուրսների քանակը: Ձեռնարկությունը ձգտում է որքան հնարավոր է արագ, կարճ ժամկետում օգտագործել հումքի, վառելիքի, էներգիայի, կենդանի աշխատանքի քանակները: Մյուս ռեսուրսները` արտադրական հզորությունները, տարածությունները, մեքենասարքավորումները, կպահանջեն օգտագործման առավել երկար ժամանակաշրջան (տարիներ): Հասկանալի է, որ նույն արտադրական կարողություններով ձեռնարկությունը կարող է արագացնել արտադրության ընթացքը` կիրառելով առավել մեծ քանակոությամբ կարճաժամկետ ռեսուրսներ և մեծացնել թողարկվող արտադրանքի ծավալը: Տվյալ դեպքում գործ ունենք արտադրական կարողությունները արդյունավետ օգտագործելու հետ: Կարող ենք ասել, որ եթե կարճաժամկետ ընթացքը ներկայացնում է ձևավորված հաստատուն կարողությունների ժամանակաշրջան, ապա երկարաժամկետ ընթացքը` փոփոխուն կարողությունների ժամանակաշրջան: Եթե ձեռնարկությունը լրացուցիչ վարձում է, օրինակ, 100 բանվոր, ապա կատարում է արտադրության կարճաժամկետ ծախսեր, իսկ եթե կառուցում է նոր արտադրամաս` նոր սարքավորումներով, ապա դա երկարաժամկետ գործոն է:
Կարճատև ժամանակում ֆիրման կարող է փոփոխել արտադրության ծավալըէ փոփոխվող ռեսուրսները միավորելով սահմանված կարողությունների հետ: Սակայն հարց է առաջանում, թե ինչ չափով կարող է փոփոխվել արտադրության ծավալը, եթե սահմանված կարողություններին ավելի շատ փոփոխական ծախսեր միացվեն: Այս հարցի պատասխանը ընդհանուր ձևով տալիս է նվազող հատույցի օրենքը, որին անվանում են նաև նվազող սահմանային արտադրանքի օրենք կամ փոփոխվող համամասնության օրենք: Այդ օրենքը հաստատում է, որ որոշակի ժամանակահատվածում փոփոխական ռեսուրսի միավորի միացումը (օրինակ` աշխատանքի) ամփոփոխ հաստատուն ռեսուրսին (կապիտալին կամ հողին), կբերիլրացուցիչ փոքրացող կամ սահմանային արդյունք: Օրինակ, եթե մեկ բանվորը չի կարող անհրաժեշտ չափով մշակել տվյալ հողամասը, ապա երկրորդ և երրորդ բանվորների մասնակցությամբ հողամասը կմշակվի ավելի լավ, և կբարձրանա բերքատվությունը: Բայց չորրորդ և հինգերորդ բանվորների մասնակցությունը այլևս հավասարաչափ ձևով չի բարձրացնի բերքատվությունը, իսկ վեցերորդ բանվորի մասնակցությունը աշխատանքի արդյունավետությունը կբարձրացնի աննշան չափով: Անհրաժեշտ է ընդգծել, որ նվազող հատույցի օրենքը հիմնված է այն ենթադրության վրա, որ փոփոխական ռեսուրսի բոլոր միավորները և աշխատողները ունեն միևնույն որակավորումը: Յուրաքանչյուր ավելացող բանվոր օժտված է այն նույն ունակությամբ, այլ որ աշխատողները ավելի շատ են, քան սահմանված ռեսուրսների միջև եղած անհամամասնությունն է: Կարելի է բերել նաև արտադրության այլ գործոնների օրինակը: Դիցուք, առանց պարարտանյութ օգտագործելու 1հա-ից ստացվում է, ասենք` 30ց հանցահատիկ, իսկ հողը պարարտացնելու դեպքում` 40ց, հաջորդ անգամ` 46 ց, իսկ չորրորդ, հինգերորդ անգամ` 48ց, 49ց և այլն, այսինքն` լրացուցիչ ներդրումները հավասար արդյունք չեն տալիս, և գնալով աճը նվազում է ու մոտենում նվազագույնին: Տվյալ դեպքում գործում է նվազող հատույցի օրենքը: Եթե դա այդպես չլիներ, և ներդրումները աճող չափով բարձրացնեին բերքատվությունը, ապա, ինչպես հումորով նշում են այդ օրենքի կողմնակիցները, գուցե մեկ ծաղկամանի հողն էլ բավականացներ երկրագնդի բնակչությանը հազիվ կերակրելու համար:
Երկարատև ժամանակաշրջանում տնտեսական ռեսուրսների կառուցվածքային փոփոխությունները կարող են իրականացվել ինչպես ձեռնարկությունների և ճյուղերի, այնպես էլ առանձին ֆիրմաների կողմից: Ֆիրման կարող է փոփոխել արտադրական կարողությունների մասշտաբները` լրացուցիչ սարքավորումներ տեղակայելու կամ սարքավորումների քանակը կրճատելու միջոցով: Այդպիսի փոփոխություն կարող է իրականացվել նաև ճյուղի մասշտաբով: Փոփոխությունները, իհարկե, պահանջում են երկարատև ժամանակաշրջան, քանի որ արտադրական կարողությունների ավելացումը կապված է լրացուցիչ սարքավորումների տեղակայման իսկ անհրաժեշտության դեպքում նաև ապատեղակայման հետ:
Նման փոփոխություններ ուսումնասիրելիս կարող ենք հիմք ընդունել միջին ընդհանուր ծախսերը` ոչ մի տարբերություն չդնելով հաստատուն և փոփոխական ծախսերի միջև, քանի որ երկարատև ժամանակաշրջանի ընթացքում կատարվող բոլոր ծախսերը դիտվում են որպես փոոխական ծախսեր:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ արտադրական կարողությունների ընդլայնումը սկզբնական շրջանի որոշակի հատվածում հանգեցնում է միջին ընդհանուր ծախսերի իջեցմանը: Սակայն, երբ կարողությունները աստիճանաբար ավելի են ընդլայնվում, միջին ընդհանուր ծախսերը աճում են: Երկարատև ժամանակաշրջանի միջին ընդհանուր ծախսերը ցույց են տալիս միավոր արտադրանքի արտադրության առավել նվազագույն ծախսերը, որով կարելի է ապահովել ցանկացած ծավալի արտադրություն այն պայմանով, որ ֆիրման ձեռնարկության չափերի ընտրության համար ունենա որոշակի ժամանակ: Այդ պատճառով էլ ֆիրմայի երկարատև ժամանակաշրջանի միջին ընդհանուր ծախսերի կորագիծը (ATC) անվանում են ընտրության կորագիծ:

ՀԱՍՏԱՏՈՒՆ, ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԵՐ

Ինչպես արդեն նշել ենք, կարճ ժամկետում մի շարք ռեսուրսներ, կապված ձեռնարկության տեխնիկական հագեցվածության հետ, մնում են անփոփոխ, իսկ ռեսուրսների մի մասը կարող է փոփոխվել: Հետևապես, կարճատև ժամկետում արտադրության տարբեր ծախսեր կարող են լինել ինչպես հաստատուն, այնպես էլ` փոփոխական:
Հաստատուն ծախսեր: Հաստատուն են համարվում այն ծախսերը (TFC), որոնց մեծությունը կապված արտադրության ծավալի փոփոխության հետ, չի փոխվում: Դրանց երբեմն անվանում են <վերադիր> կամ <սքողված ծախսեր>: Այդ ծախսերը կատարվում են նույնիսկ այն դեպքում, երբ ձեռնարկությունը ոչինչ չի արտադրում: Հաստատուն ծախսերից են փոփոխությունների դիմաց վճարները, ռենտային վճարները, վարձակալական վճարները, մեքենասարքավորումների ամորտիզացիոն հատկացումները, հիմնական ֆոնդերի ապահովվագրական վճարները, գլխավոր մասնագետների, կառավարման վերադաս մարմինների աշխատակազմի աշխատավարձի վճարումները և այլն:

10 9 8 7 6 5 4 3 2 1
0 (1) Արտադրված արտադրանքի քանակը (Q) Ընդհանուր ծախսերի ցուցանիշները
100 100 100 100 100 100 100 100 100 100
100 (2) Հաստատուն ծախսերի գումարը (TFC)
930 780 650 540 450 370 300 240 170 90
0 (3) Փոփոխական ծախսերի գումարը (TFC)
1030 880 750 640 550 470 400 340 270 190
100 (4) Ծախսերի ընդհանուր գումարը (TC) TC=TFC+TVC
10.00 11.11 12.50 14.29 16.67 20.00 25.00 33.00 50.00 100.00
– (5) Միջին հաստատուն ծախսեր (AFC) AFC=TFC/Q Միջին ծախսերի ցուցանիշները
93.00 86.67 81.25 77.14 75.00 74.00 75.00 80.00 85.00 90.00
– (6) Միջին փոփոխական ծախսեր (AVC) AVC=TVC/Q
103.00 97.78 93.75 91.43 91.67 94.00 100.00 113.00 135.00 190.00
– (7) Միջին ընդհանուր ծախսեր (ATC) ATC=TC/Q
50 130 110 90 80 70 60 70 80 90
– (8) Սահմանային ծախսեր

Հաստատուն ծախսերի պատկերը կարելի է ներկայացնել արտադրության ծավալի բոլոր մակարդակներում: Հաստատուն ծախսերը մեծացնում են արտադրանքի ինքնարժեքը, քանի որ արտադրության նույն ծավալի դեպքումկատարվում է արտադրության ծախսերի մեծացում: Գրաֆիկորեն կարելի է արտահայտել հետևյալ կերպ:
C

TFC

Q
որտեղ C-ն ծախսն է, Q-ն` արտադրության ծավալը, իսկ TFC-ն` հաստատուն ծախսերը:
ՓՈՓՈԽԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ: Փոփոխական են այն ծախսերը (TFC), որոնց մեծությունը փոփոխվում է արտադրության ծավալի հետ զուգընթաց: Դրանք արտադրության համար պահանջվող նյութերի ձեռքբերման, տրանսպորտային ծառայությունների, հոսքագծերի աշխատողների աշխատավարձի, գործարարներին անհրաժեշտ ծախսերն են և այլն:
Աղյուսակի 3-րդ սյունակում բերված տվյալները ցույց են տալիս, որ փոփոխական ծախսերի փոփոխությունը ուղիղ համեմատական է արտադրության ծավալի փոփոխությանը: Փոփոխական ծախսերից արտադրության ծավալի կախվածությունը կարող ենք պատկերել գծապատկերի օգնությամբ:
C TVC

Q
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արտադրության ծավալի մեծացման սկզբնական շրջանում փոփոխական ծախսերը ինչ-որ ժամանակ աճում են դանդաղ: Այդպես շարունակվում է մինչև 4-րդ արտադրանքը, որից հետո փոփոխական ծախսերը յուրաքանչյուր հաջորդ միավորի հաշվով ավելանում են ավել արագ: Փոփոխական ծախսերի նման վարքագիծը պայմանավորված է նվազող հատույցի օրենքի պահանջներով: Այսպես, յուրաքանչյուր հաջորդ արտադրանքի աճի հաշվով սահմանային արտադրանքի աճը ժամանակի որոշակի հատվածում կհանգեցնի փոփոխական ծախսերի աստիճանական նվազման: Եվ քանի որ փոփոխական ռեսուրսների բոլոր միավորները ձեռք են բերվում միևնույն գնով, ապա փոփոխական ծախսերը կաճեն դանդաղ տեմպերով: Սակայն, երբ նվազող հատույցի օրենքի համաձայն սահմանային արտադրողականությունն սկսի նվազել, գնալով ավելի շատ լրացուցիչ փոփոխական ծախսեր կպահանջվեն յուրաքանչյուր հաջորդ արտադրանքի արտադրության համար: Այդ պատճառով փոփոխական ծախսերը կշարունակեն մեծանալ աճող տեմպերով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԵՐ: Հաստատուն և փոփոխական ծախսերը միասին կազմում են համախառն կամ ընդհանուր ծախսերը (TC): Ընդհանուր ծախսերը ցույց են տրված աղյուսակի 4-րդ աղյուսակում: Դրանց գրաֆիկը 1-ին և 2-րդ գրաֆիկների համադրությունն է:
C TVC

TFC
Q

Քանի որ հաստատուն ծախսերն ընդունված են կայուն արտադրանքի բոլոր քանակությունների համար, ուստի զրոյական ծավալի արտադրանքի դեպքում ընդհանուր ծախսերի գումարը համընկնում է ֆիրմայի հաստատուն ծախսերի գումարին: Այնուհետև, արտադրանքի յուրաքանչյուր լրացուցիչ միավոր արտադրելու դեպքում, արտադրության ընդհանուր ծախսերը փոփոխվում են նույն մեծությամբ ինչ որ փոփոխական ծախսերը:

ՄԻՋԻՆ ԾԱԽՍԵՐ ԿԱՄ ՄԻԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ ԲԱԺԻՆ ԸՆԿՆՈՂ ԾԱԽՍԵՐ

Ծախսի կարևոր հասկացություններից մեկը միջին ծախսն է, որը, համեմատության մեջ դրվելով գնի կամ միջին եկամուտի հետ, ձեռնարկությանը հնարավորություն է տալիս որոշելու շահույթի չափը: Միջին ծախսը ընդհանուր ծախսն է` բաժանած արտադրվ ած միավ որների թվի վրա: Բնականաբար, 1միավոր արտադրանք թողարկելու դեպքում միջին և ընդհանուր ծախսերը կլինեն նույնը, սակայն արտադրանքի քանակի ավելացման հետ մեկտեղ այն կսկսի սկզբում նվազել, ապա` դանդաղորեն աճել: Որպես միջին ծախսերի ցուցանիշներ հաշվարկվում են միջին հաստատուն, միջին փոփոխական և միջին ընդհանուր ծախսեր (աղյուսակ 1-ում 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակները):
Միջին հաստատուն ծախսեր (AFC): Միջին հաստատուն ծախսերը հաշվարկելու համար հիմք են ընդունում հաստատուն ծախսերի գումարը (TFC) և արտադրված արտադրանքի քանակը (Q): Դրանց հարաբերությունից ստանում են միջին հաստատուն ծախսերի ցուցանիշը` AFC=TFC\Q: Քանի որ հաստատուն ծախսերի գումարը, անկախ արտադրության ծավալից, անփոփոխ է, ապա, արտադրանքի աճին զուգընթաց, այդ ցուցանիշը կնվազի (աղյուսակի 5-րդ սյունակը):
Միջին փոփոխական ծախսեր (AVC): Միջին փոփոխական ծախսերի հաշվարկման համար հիմք են ընդունվում փոփոխական ծախսերի գումարը (TVC) և արտադրանքի քանակը (Q), որոնց հարաբերությունը ցույց է տալիս միջին փոփոխական ծախսերի մեծությունը` AVC=TVC\Q:
Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից (6-րդ սյունակ), միջին փոփոխական ծախսերը սկզբում նվազում ենէ հասնելով նվազագույն սահմանի, որից հետո սկսում են աճել:
Քանի որ փոփոխական ծախսերի գումարը ենթարկվում է նվազող հատույցի օրենքի պահանջներին, ուստի այդ փոխհարաբերակցությունը իր արտացոլումն է գտնում նաև միջին փոփոխական ծախսերում: Ըստ աղյուսակի, 5-րդ արտադրանքի արտադրության ժամանակ միջին փոփոխական ծախսերը հասնում են նվազագույնի, որից հետո, արտադրանքի յուրաքանչյուր հաջորդ աճին զուգընթաց, աճում են նաև միջին փոփոխական ծախսերը: Ասվածից հետևում է, որ արտադրանքի փոքր ծավալի դեպքում արտադրական գործունեությունը հարաբերականորեն կլինի անարդյունավետ, քանիոր ցածր կլինեն սարքավորումների բեռնվածության աստիճանը և միավոր արտադրանքին ընկնող փոփոխական ծախսերի մակարդակը: Սակայն, երբ աստիճանաբար ընդլայնվում են արտադրության մասշտաբները, աճում է արտադրության մասնագիտացման աստիճանը, և առավել լրիվ են օգտագործվում արտադրության հնարավորությունները, փոփոխական ծախսերը միավոր արտադրանքի հաշվով գնալով նվազում են: Այդ պատճառով նվազող հատույցի օրենքը սկսում է գործել այն ժամանակ, երբ փոփոխական ծախսերն աճում են: Դրանից հետո ֆիրմայի կապիտալ սարքավորումները կսկսեն օգտագործվել արդյունավետորեն, որի շնորհիվ յուրաքանչյուր հաջորդ փոփոխական ռեսուրսը միավոր արտադրանքի հաշվով կսկսի աճել, բայց ավելի փոքր չափով, քան նախկինում: Այդ պատճառով միջին փոփոխական ծախսերը կսկսեն աճել:
Միջին ընդհանուր ծախսեր (ATC) Միջին ընդհանուր ծախսերը հաշվարկվում են` ելնելով միջին հաստատուն և միջին փոփոխական ծախսերի գումարից` ATC=AFC+AVC:
kursayin anvchar , անվճար կուրսային , զանգահարեք 098 -02-12-31!

Սահմանային ծախսեր: Սահմանային ծախսը տնտեսագիտության կարևորագույն հասկացություններից է: Սահմանային ծախսեը մեկ միավոր հավելյալ արտադրանք արտադրելու լրացուցիչ ծախսն է: Օրինակ, եթե ձեռնարկությունը արտադրում է 1000կոշտ սկավառակ 10.000$ ընդհանուր ծախսով, իսկ 1001 սկավառակ արտադրելու ընդհանուր ծախսը 10.015$ է, ապա 1001-րդ սկավառակի սահմանային ծախսը 15$ է:
Սահմանային ծախսերի կորը արտադրական գործունեության մեծ մասի համար կարճատև ժամանակաշրջանում ունի U տառի ձև: Այն սկզբնական փուլում իջնում է` հասնելով նվազագույնի, ապա սկսում է բարձրանալ: Այլ խոսքով`
MC=ΔTC/ΔQ
Որտեղ`
MC-սահմանային ծախսերն են,
MTC-ընդհանուր ծախսերն են,
Q-արտադրանքի քանակն է:
Քանի որ Q-ի փոփոխությունը հավասար է միավորի, ուստի MC-ն ներկայանում է որպես լրացուցիչ արտադրանքի միավորի ծախս:
Սահմանային ծախսերի կարևորությունը բացատրվում է ձեռնարկության` իր ծախսումները որոշելու և վերահսկելու հնարավորությամբ: Միջին ծախսերը հավասար գումարներ են և վերահսկելու հնարավորությամբ: Միջին ծախսերը հավասար գումարներ են և այդպիսի հնարավորություն չեն տալիս: Մինչդեռ սահմանային ծախսերի շնորհիվ ձեռնարկությունը կարող է պարզել յուրաքանչյուր լրացուցիչ արտադրանքի դեպքում իր <խնայողության> մեծությունը (հայտնի է, որ լրացուցիչ արտադրանքի դեպքում սահմանային ծախսերը ունեն անկման միտում և կարևորվում է արտադրանքի եկամտաբեր չափի որոշումը): Սահմանային ծախսերի և սահմանային եկամտի էությունը հիմնավոր ձևով կարելի է պարզել նվազող հատույցի օրենքով:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Սամուելսոն ,Միկրոտնտեսագիտությունե, Երևան, 1997թ.,
2. Կիրակոսյան ,Տնտեսագիտության տեսությունե, Երևան, 2000թ.,
3. Բաղդասարյան ,Գնագոյացումը շուկայական տնտեսությունումե, Երևան, 1998թ.

Leave a Reply