Ardyunaberutyun / Արդյունաբերություն

Ardyunaberakan artadrutyan mitumner@ . / Արդյունաբերական արտադրության միտումները :
Նյութը `

Հայաստանի Հանրապետությունը բազմաճյուղ արդյունաբերական ներուժ ունեցող երկիր է: Այս ճյուղը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 18%-ը եւ ընդգրկում է զբաղվածների ընդհանուր թվաքանակի 15%-ից ավելին: 2005 թվականին հանրապետությունում ընթացիկ գներով թողարկվել է` 651.4 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: 2004թ. նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է` 107.5%: ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը նվազել է, որը պայմանավորված չէ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալների կրճատման հետ:
Աճի մեծ տեմպեր ապահովող արդյունաբերության ճյուղերն են` հանքարդյունաբերությունը, թեթեւ արդյունաբերությունը, սննդի արդյունաբերությունը, ադամանդագործական եւ ոսկեգործական արտադրությունները, մետաղագործական արդյունաբերությունը: 2006թ. արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 643503.7 մլն դրամ 2005թ. 651393.0 մլն դրամի դիմաց, որի հետևանքով աճի տեմպերը նվազել են 2005թ. համապատասխան ցուցանիշի համեմատությամբ 8.5 տոկոսային կետով:
Ստորև ներկայացնենք 2002-2006 թթ.-ին արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ տնտեսական գործունեության տեսակների բաժինների.
Գծ. 1.

Ինչպես երևում է աղյուսակի տվյալներից արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում առավել մեծ տեղ է գրավում մշակող արդյունաբերությունը, որտեղ առավել մեծ ցուցանիշ է գրանցվել հատկապես 2002 է.-ին` 66.6 % ամբողջ արդյունաբերության նկատմամբ:
Գծ. 2.

Մշակող արդյունաբերությունը ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղն է (2006թ. 65,0%) արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում: Մշակող արդյունաբերության ենթաճյուղում 2006թ. արձանագրվել է արտադրանքի ծավալի նվազում կազմելով` 97.9%, իսկ նախորդ տարվա համեմատությամբ աճի տեմպը նվազել է 11.8 տոկոսային կետով: Եթե դիտարկենք մշակող արդյունաբերության առավել խոշոր ենթաբաժինների 2006թ. զարգացումները, առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում մշակող արդյունաբերության կառուցվածքում ամենախոշոր տեղ զբաղեցնող, սննդի արդյունաբերության տեսակարար կշռի բարձրացումը 2.2 տոկոսային կետով, ինչը պայմանավորված է ոլորտում մրցունակ արտադրանքի թողարկմամբ: Գծապատկեր 3.-ի միջոցով ներկայացնենք մշակող արդյունաբերության կառուցվածքը 2006 թ.-ին.
Ինչպես երևում է գծապատկերից, առավել մեծ ցուցանիշ է գրանցվել սննդի արտադրությունը` կազմելով 45.3 %, որից հետո իր ցուցանիշով տեղն է զիջում մետաղագործական արդյունաբերությունը` կազմելով 26.1 %ամբողջ մշակող արդյունաբերության նկատմամբ:
2006թ. մշակող արդյունաբերության ենթաճյուղում առանձնանում են երկու ենթաբաժիններ` սննդամթերքի (ներառյալ խմիչքները) արտադրությունը և մետաղագործական արդյունաբերությունը, որոնց ընդհանուր կշիռը կազմում է մշակող արդյունաբերության գրեթե 3/4-րդ մասը:
Միևնույն ժամանակ 2006թ. աճի տեմպերի նվազում է արձանագրվել քիմիական արդյունաբերության և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ենթաճյուղերում կազմելով համապատասխանաբար` 87.6% և 75.7% 2005թ. 157.1% և 97.4% դիմաց, որի հետևանքով մշակող արդյունաբերության կառուցվածքում խիստ նվազել է ոսկերչական արտադրատեսակների արտադրության ենթաճյուղի տեսակարար կշիռը 2004թ. 4.9%-ից նվազելով մինչև 1.6% 2006թ:
Վերը նշված ցուցանիշները խոսում են արդյունաբերության զարգացման անհրաժեշտ միջոցառումների անհապաղ իրականացման մասին:
Ներկայումս ՀՀ արդյունաբերության կառուցվածքում մեծ դեր է վերապահվում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությանը: Հաշվի առնելով թե տեխնոլոգիական, թե շուկայական իմաստով ՏՏ արդյունաբերության բացառիկ դինամիզմը, գործարարության մոդելների և սոցիալական կառուցվածքների փոխակերպման նրա հզոր ներուժը ինչպես նաև համատարած բնույթը՝ ՏՏ -ին որոշիչ դեր է հատկացվում ՀՀ տնտեսական և սոցիալական զարգացման մեջ, հատկապես`
 որպես զբաղվածության և տնտեսական աճի յուրահատուկ աղբյուր
 որպես տնտեսության այլ հատվածներում աճի միջոց,
 որպես տեղեկատվական հասարակությանն /ՏՀ/ անցման շարժիչ:
Արժեքային արտահայտությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալի ամփոփ տվյալների վեջ ներառվում են խոշոր, միջին, փոքր կազմակերպությունների թողարկված արդյունաբերական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ծավալի վերաբերյալ տվյալները:
2005 և 2006 թթ. ՀՆԱ-ի կառուցվածքում տնտեսության ճյուղերով ըստ ՓՄՁ սուբյեկտների և կազմակերպությունների
Աղյուսակ 1.
Ճյուղ 2005 թվական 2006 թվական
ՓՄՁ սուբյեկտներ Խոշոր ՓՄՁ սուբյեկտներ Խոշոր
(%) (%)
Արդյունաբերություն 25.4 74.6 26.5 73.5
Շինարարություն 45.9 54.1 47.8 52.2
Առևտուր 51.2 48.8 45.5 54.5
Տրանսպորտ և կապ 33.8 66.2 27.7 72.3
Ծառայություններ 42.8 57.2 41.9 58.1
Ընդամենը ՀՆԱ 39.8 60.2 40.3 59.7

Աղյուսակ 1-ում ներկայացված է տնտեսության ՀՆԱ-ի կառուցվածքն ըստ ՓՄՁ սուբյեկտների և խոշոր կազմակերպությունների: Աղյուսակում ներկայացված ցուցանիշները ստացվել են հիմք ընդունելով տնտեսության յուրաքանչյուր ճյուղում արտադրանքի (աշխատանքի, ծառայությունների) թողարկման բաշխվածությունն ըստ ՓՄՁ սուբյեկտների և խոշոր կազմակերպությունների: Արդյունքում հնարավոր է դարձել գնահատել ՀՆԱ-ում ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռը: ՓՄՁ ոլորտի տեսակարար կշիռը 2006 թ.-ի ՀՆԱ-ի մեջ կազմել է 40.3 % կամ 794.905.8 մլն դրամ, 2005 թ.-ի 39.8 %-ի կամ 644.109.4 մլն դրամի դիմաց, այսինքն` 0.5 տոկոսային կետով կամ 150.796.4 մլն դրամով ավելի:
Վերը նշված ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրված ՀՆԱ-ի աճի միտումները պահպանվում են: 2006 թ. ՀՆԱ-ի աճը մեծապես պայմանավորված է երկրում հիմնականում շինարարության և շինարարության հետ կապ ունեցող անմիջական ոլորտների զարգացմամբ: Չնայած, տնտեսության մնացած հիմնական ճյուղերի տեսակարար կշիռները ՀՆԱ-ի կառուցվածքում նվազել են, այնուամենայնիվ դրանք բացարձակ թվերով աճել են: Միևնույն ժամանակ, ՓՄՁ սուբյեկտների տեսակարար կշիռն արդյունաբերության և շինարարության ոլորտներում աճել է, իսկ առևտրի, ծառայությունների, տրանսպորտի և կապի ոլորտներում նվազել է:
Օգտագործված գրականություն

1. Հայաստանի Վիճակագրական տարեգիրք, 2000-2006 թթ
2. ՀՀ արդյունաբերությունը 1997-2005 թթ.
3. В. Н. Салин, Е. П. Шпаковская ”Социально-экономическая статистика”, 2003 г.

Leave a Reply