Ardyunaberutyun / Արդյունաբերություն

Ardyunaberakan hexashrjum . / Արդյունաբերական հեղաշրջումները ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Ճապոնիայում :
Նյութը 16 էջ է : Գինը 3000 դրամ :

18-րդ դարում Արևմտյան Եվրոպայում դեռ շարունակում էին գերիշխող մնալ ֆեոդալական հարաբերությունները և դրանց բավականին նկատելի մնացորդները: Սակայն կապիտալիստական տնտեսակարգի անցման ավարտը մոտ էր և ակնհայտ: Այդ ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական ոլորտում հիմնական իրադարձություններն էին բուրժուական տնտեսական հարաբերությունների ծնունդը և զարգացումը, արդյունաբերության բուռն զարգացման պայմաններում մրցակցության սրումը, արդյունաբերական հեղաշրջումն Անգլիայում, բուրժուազիայի տնտեսական և քաղաքական նշանակության աճը, համաավատատիրական շարժման հզորացումը, գյուղերի ենթարկումը քաղաքներին, մարդկանց միջև գոյություն ունեցող ավանդական տնտեսական կապերի փոխումը դրամական հարաբերություններով և այլն: Տնտեսական տեսանկյունից 18-րդ դարի Արևմտյան Եվրոպան իրենից ներկայացնում էր արդյունաբերական զարգացման համեմատաբար բարձր տեմպերով զարգացող տարածաշրջանի օրինակ: Արդեն դարի սկզբում մանուֆակտուրան իր զարգացման ընթացքի մեջ և մի շարք երկրներում ¥Անգլիա, Հոլանդիա, Ֆրանսիայում արտադրության մի քանի ճյուղերում¤ սկսեց գերիշխել արհեստների նկատմամբ: Ամենամեծ զարգացումն ապրեց Անգլիական մանուֆակտուրան և 18-րդ դարի կեսերին Անգլիայում առկա էին անհրաժեշտ սոցիալ-տնտեսական և քաղաքական պայմանները արդյունաբերական հեղաշրջման իրականացման համար: Այդ գործընթացի հիմնական բովանդակությունը դարձավ անցումը մանուֆակտուրայից գործարաններին: Անցում կատարվեց ձեռագործ մանր արտադրությունից ձեռագործ-մեքենայական արդյունաբերությունը:

Leave a Reply