Ansharj guyqi hashvaharman karg@ Rusastani dashnutyunum / Անշարժ գույքի հաշվառման կարգը Ռուսաստանի Դաշնությունում

Ansharj guyqi hashvaharman karg@ Rusastani dshnutyunum / Անշարժ գույքի հաշվառման կարգը Ռուսաստանի Դաշնությունում :
Նյութը `

ՌԴ-ում առկա անշարժ պետական գույքը` անկախ սեփականության ձևից, ենթակա է պետական հաշվառման: Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է անշարժ գույքի առկայության, նպատակային նշանակության, սեփականության, օգտագործման ձևերի, դրա որակի ու քանակի, տեսքի և տեսականու վերաբերյալ հավաք տվայալներ ստանալու, անշարժ գույքի գնահատման, քարտեզագրման և անշարժ գույքի նկատմամբ իրավազորությունների պետական գրանցման համար ՌԴ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության կողմից: Անշարժ գույքի հաշվառման օբյեկներ են.
գ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը,
գ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը,
գ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը,
գ ըչ պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը և այլն:
Անշարժ գույքի հաշվառման ընթացքում անշարժ գույքը դասակարգվում է.
1 ըստ սեփականության ձևերի,
2 ըստ նպատակային նշանակության,
3 ըստ որակի և քանակի,
4 ըստ օգտագործման ձևերի,
5 ըստ տեսքի և տեսականու:
Անշարժ գույքի հաշվառումը կատարվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն և ՌԴ-ում նաև ինքնավար մարզեր:
Անշարժ գույքի հաշվառման, նաև գնահատման ու պետական գրանցման նպատակով ՌԴ տարածքը բաժանվում է կադաստրային տարածքների, ենթատարածքների, սեկտորների և միավորների:
Հաշվառման գրքերի ձևերը հաստատում է ՌԴ Կառավարությունը, իսկ լրացման մեթոդական ցուցումները տալիս են ՌԴ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:
Անշարժ գույքի հաշվառման հիմնական փաստաթղթերն են.
գ անշարժ գույքի հաշվառման գրքերը,
գ կադաստրային քարտեզները:
Գույքի հաշվառումը նախատեսում է`
գ սկզբնական հաշվառում,
գ ընթացիկ հաշվառում:
Պետական սեփականության կառավարման մարմինների առաջնահերթ խնդիրն է տարածաշրջանում գտնվող և տարբեր սեփականատերերի պատկանող նյութական և ոչ նյութական օբյեկտների լիակատար հաշվառումը: Այն իրականացվում է սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանի օգնությամբ, որը պետք է ներառի տվյալ տարածաշրջանում գտնվող սեփականության բոլոր օբյեկտները:
Որպես կառավարման համակարգի կառուցման ելակտային տարր և պետական սեփականության տնօրինման գծով կառավարչական որոշում ընդունելու հիմք է հանդիսանում պետական սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը: Այդպիսի տեղեկատվության գլխավոր աղբյուրը պետական գույքի գրանցամատյանն է:
Պետական գույքը որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ դասակարգվում է շաժականի ու անշարժի: Նման դասակարգումն անհրաժեշտ է գույքի հաշվառման, գնահատման և գրանցամատյանի վարման համար: Դրանք կազմակերպելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարել գույքի դասակարգում ըստ որոշակի հատկանիշի: Դասակարգումն անհրաժեշտ է գույքի գնահատման ժամանակ կատարվող աշխատանքների ծավալը որոշելիս, գնահատողների միջև աշխատանքների բաժանման, փորձագետների ներգրավման ժամանակ և այլն: Դասակարգումն անհրաժեշտ է նաև օբյեկտների ծածկագրման համար:
Առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել տվյալ տարածաշրջանում գտնվող բոլոր օբյեկտների լիակատար հաշվառումն` անկախ սեփականության ձևից, այսինքն ենթադրում է կատարել համալիր գույքագրում: Գույքագրման դեպքում օբյեկտները բաժանվում են երկու մասի` իրավաբանական ու ֆիզիկական անձանց սեփականություն:
Որպես հաշվառման, գնահատման և գրանցամատյանի վարման օբյեկտներ կարող են ընտրվել`
գ հողամասերը և այն ամենը, որն անհնար է անջատել հողից առանց այդ գուքին և այդ հողատարածքին էական վնաս պատճառելու,
գ ընդերքի մասերը,
գ մեկուսի ջրային օբյեկտները,
գ պետական գրանցման ենթակա շարժման օբյեկտները (օդանավեր, ծովային նավեր, արհեստական ծագում ունեցող տիեզերական օբյեկտները և այլն),
գ ձեռնարկությունները` որպես գույքային համալիր,
գ մտավոր գործունեության արդյունքները:
Հաշվառման օբյեկտների տվյալներ են հանդիսանում այդ օբյեկտները բնութագրող տեղեկությունները, գտնվելու վայրը, արժեքը և այլն: Իրավաբանական անձը (դիմորդը) պետք է ներկայացնի ՌԴ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հետևյալ փաստաթղթերը.
գ հաշվառման օբյեկտը` պետական գույքի գրանցամատյան մտցնելու վերաբերյալ վկայական ստանալու դիմումը,
գ իրավաբանական անձի մոտ գտնվող պետական գույքի հաշվառման քարտը,
գ հաշվառման քարտ մտցնելու համար հաշվառման օբյեկտի վերաբերյալ տվյալները հաստատող փաստաթղթերի փաթեթը:
Լիազորված պետական մարմինը պարտավոր է դիմումի ստացման օրը գրանցել այն, մեկ ամսվա ընթացքում կատարել ներկայացված տվյալների փորձաքննություն և մտցնել այն տվյալների պետական բազա: Հաշվառման սահմանված կարգն անցած բոլոր օբյեկտներին շնորհվում են գրանցամատյանային համարներ և տրվում են համապատասխան վկայականներ: Գրանցամատյան չմտած պետական գույքը չի կարող օտարվել կամ տրվել վարձակալության: Վկայական ստացած իրավաբանական անձը ՀՀ ՊԳԿ լիազորված պետական մարմին է ներկայացնում եռամսյակը մեկ հաշվեկշռային հաշվետվությունների պատճենները և հաշվառման օբյեկտների տվյալների փոփոխության վերաբերյալ այլ փաստաթղթեր: Պետք է նշել, որ ամեն տարի նորացվում են հաշվառման քարտերը:
Միասնական գրանցամատյանի առավելությունը կայանում է ոչ միայն դրանից օգտվողների ավելի լայն շրջանակի պահանջմունքները բավարարելու, այլ նաև դրա պարունակության ճշգրտության և օբյեկտիվության մեջ, որն ապահովված է տարբեր գերատեսչությունների տվյալների համաձայնեցման և հանդիպակած ստուգման հաշվին: Միասնական գրանցամատյանը պետք է ունենա ոչ միայն տեղեկատվական բովանդակություն, այլ նաև իրավական փաստաթղթի ձև և դրանց մասին տեղեկատվությունը կարող է տրամադրվել ցանկացած շահագրգիռ անձի:

Leave a Reply